Գլխավոր տեղեկություն
Համար
N 375-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

N 375-Ա

      

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված Կառավարության աշխատակարգի 106-րդ, 107-րդ և 108-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունվարի 19-ի ՀՕ-18-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

     

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

      

13.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

    

  

Հավելված

ՀՀ վարչապետի

N 375-Ա որոշման

    

Ց Ա Ն Կ

      

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

        

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման

մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1

2

3

4

5

6

1.

«Արդարադատության նախարարությանը պաշտոնական

փաստաթղթի ձևանմուշի, այն

կազմող անձի, վերջինիս պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի

վերաբերյալ տեղեկությունների,

նրա ստորագրության և պաշտոնական փաստաթուղթը հաստատող կնիքի, դրոշմակնիքի նմուշների տրամադրման կարգը, այդ տեղեկությունների պահպանման պայմանները և ժամկետները» Կառավարության որոշման նախագիծը ներկայացնել Վարչապետի

աշխատակազմ

Արդարադատության

նախարարություն

2021 թվականի ապրիլի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում։

«ՀՀ պաշտոնական

փաստաթղթերը

ապոստիլով

վավերացնելու մասին»

օրենքի 6-րդ հոդվածի

2-րդ մաս

2.

«Ապոստիլ դնելու իրավունք

ունեցող պետական լիազորված

մարմիններ նշանակելու մասին»

1995 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած

ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծը

ներկայացնել Վարչապետի

աշխատակազմ

Արդարադատության

նախարարություն

2021 թվականի ապրիլի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում։

Որոշման առկայության

անհրաժեշտությունը

բացակայում է:

Պաշտոնական

փաստաթղթերը

ապոստիլով

վավերացնող

պետական լիազորված

մարմինները

սահմանված են

օրենքով:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան


13.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան