Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-185-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2006-01.07.2014)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.16/71(443) Հոդ.1315
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին


«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-409, այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի տասներկուերորդ պարբերությունից հետո հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«միևնույն պաշտոն` քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված նույն ենթախմբի պաշտոններ.

հատուկ առաջադրանք` արտակարգ իրավիճակների վերացմանը, անվտանգության ապահովությանն ուղղված կամ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ տարվող աշխատանք:»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը «առաջին» բառից հետո լրացնել «և երկրորդ» բառերով, «համապատասխան» բառից հետո՝ «ստաժի» բառով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասը «մրցույթի արդյունքով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև արտամրցութային կարգով» բառերով.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 31 -րդ մաս.

«31 . Համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության, անվանափոխության դեպքում պահպանվում է քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը, եթե նոր պաշտոնի պաշտոնային դրույքաչափի մակարդակը ցածր է: Սույն մասով սահմանված դեպքերում աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «նվազագույն մեծությունից առավելագույնը» բառերից հետո լրացնել «, եթե քաղաքացիական ծառայողի միևնույն պաշտոնում աշխատանքի ընդմիջումը չի գերազանցում վեց ամիսը» բառերով.

2) 4-րդ մասը լրացնել «Աշխատավարձի արագացված աճի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:» նախադասությամբ:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. Քաղաքացիական ծառայողին բարձրլեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի ութապատիկը:

Քաղաքացիական ծառայողին առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես վնասակար և առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասի «նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը՝» բառերից հետո պարբերությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ. «հիմք ընդունելով տվյալ մարմնում ներկայացրած երկու կիսամյակային հաշվետվությունների հիման վրա նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը կամ տվյալ մարմնում մեկ կիսամյակ և ավելի փաստացի աշխատած ամիսների համար ներկայացրած հաշվետվություններին համամասնորեն` նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը:».

2) 4-րդ մասը «հատուկ առաջադրանքների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև» բառերով, «որակյալ» բառից հետո լրացնել «աշխատանքի» բառով.

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Քաղաքացիական ծառայողը հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգևատրվում է իր մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ:»:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «քաղաքացիական ծառայողի» բառերից հետո լրացնել «կամ նրա ընտանիքի անդամի» բառերով:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետը «կադրերի» բառից հետո լրացնել «կարճաժամկետ» բառով.

2) 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ. «: Աշխատանքից ազատվելու դեպքում քաղաքացիական ծառայողին միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն.»:

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածում 8-րդ մասը «կադրերի» բառից հետո լրացնել «կարճաժամկետ» բառով:

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «կադրերի» բառից հետո լրացնել «կարճաժամկետ» բառով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ
  

Ռ. Քոչարյան


2005 թ. նոյեմբերի 2
Երևան
ՀՕ-185-Ն