Գլխավոր տեղեկություն
Համար
N 1140-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1140-Ա

 

ԷԴԳԱՐ ԱՐՍԵՆՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԼԻԼԻԹ ՇԻՐՎԱՆՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ԾՈՎԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ, ԲԱԳՐԱՏ ՂԱԶԻՆՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Էդգար Արսենյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գևորգ Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արմեն Մուրադյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության դատախազ Լիլիթ Շիրվանյանի, Երևան քաղաքի դատախազության դատախազ Ծովակ Մնացականյանի, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Բագրատ Ղազինյանի և Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Արամ Եդիգարյանի՝ Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում Ռուսաստանի Դաշնության դատախազության համալսարանում վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ից 26-ը Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա) գործուղման ծախսերը, մասնավորապես՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Էդգար Արսենյանի, Գևորգ Սարգսյանի, Լիլիթ Շիրվանյանի, Արմեն Մուրադյանի, Ծովակ Մնացականյանի, Բագրատ Ղազինյանի և Արամ Եդիգարյանի՝ Ռուսաստանի Դաշնությունում (ք. Մոսկվա) գտնվելու ընթացքում՝ 2021 թվականի հոկտեմբերի 13-ից 25–ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար գիշերավարձը հոգում է հրավիրող կողմը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան


11.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ