Գլխավոր տեղեկություն
Համար
N 706-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 706-Ա

 

«ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ՄԻՋՍԵԿՏՈՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության և խաղաղության երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 11,800,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Երիտասարդների մասնակցության խթանումը միջսեկտորային համագործակցության միջոցով» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության և խաղաղության երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 706-Ա որոշման

 

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ՄԻՋՍԵԿՏՈՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է տրամադրել հարթակ երիտասարդներին, երիտասարդական աշխատողներին և տեղական ինքնակառավարման մարմինների երիտասարդության հարցերով զբաղվող պաշտոնյաներին Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Չեխիայի, Հունգարիայի և Լեհաստանի փոքր քաղաքներից՝ խթանելու երիտասարդների մասնակցությունը փոքր քաղաքներում տեղական մակարդակներում որոշումների կայացման գործընթացներին միջսեկտորային (ՀԿ-ՏԻՄ) համագործակցության միջոցով։ Ծրագիրն իրականացվելու է ոչ ֆորմալ կրթության մեթոդներով, որը սահմանված է Եվրոպայի Խորհրդի երիտասարդական վարչության կողմից։ Ծրագիրն իրենից ներկայացնում է ուսուցողական դասընթաց, որի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Եվրոպայի խորհրդի Երիտասարդական մասնակցության Խարտիային, բացի այդ կներկայացվեն մասնակիցներին Եվրոպայի խորհրդի երիտասարդական քաղաքականությունը, ՀՀ պետական երիտասարդական քաղաքականությունը և Երիտասարդական ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմները։ Հարթակը հնարավորություն կտա մասնակիցներին փոքր խմբերով աշխատանքի միջոցով ծանոթանալ ԵՄ երկրների փորձին և մշակել ստրուկտուրալ մեխանիզմներ խթանելու երիտասարդական մասնակցությունը ՏԻՄ-ՀԿ համագործակցության միջոցով։

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Եվրոպայի խորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամ, Ռու դե Քուբերթին 30, Ստրասբուրգ, 67000, Ֆրանսիա

4.

Ծրագիրը կատարողը

«Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության և խաղաղության երիտասարդական ակումբ» ՀԿ, 16 թաղամաս, 16 շենք, բն. 44, Երևան, 0097, Հայաստանի Հանրապետություն, ՀՎՀՀ։ 01246246:

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Երևան, Հայաստան, Ոչ ֆորմալ կրթություն, երիտասարդության հարցեր

6.

Ծրագրի բյուջեն

11,800,000 (Տասնմեկ միլիոն ութ հարյուր հազար) դրամ

7.

Բարեգործություն

ստացողը

Երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, Տեղական ինքնակառավարման մարմինների երիտասարդության հարցերով զբաղվող պաշտոնյաներ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թ. նոյեմբերի 1 - 2022 թ․ մայիսի 30

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագիրն իրենից ներկայացնում է միջազգային երիտասարդական ուսուցողական ծրագիր, որին մասնակցելու են երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ և Տեղական ինքնակառավարման մարմինների երիտասարդության հարցերով զբաղվող պաշտոնյաներ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, ՈՒկրաինայի, Չեխիայի, Հունգարիայի և Լեհաստանի փոքր քաղաքներից։ Ծրագրի նախապատրաստումը տևելու է 2021 թ. նոյեմբերի 1-ից 2022 թ․մարտի

17-ը։ Ուսուցողական դասընթացը տևելու է 2021 թ․ մարտի 18-25-ը։ 2022 թ․ հունվարին տեղի է ունենալու նախապատրաստական հանդիպում միջազգային թիմի մասնակցությամբ։ Ծրագրի բյուջեն կազմում է 11,800,000 (տասնմեկ միլիոն ութ հարյուր հազար) դրամ, որից 5,280,000 (հինգ միլիոն երկու հարյուր ութսուն հազար) դրամը գիշերակաց և սնունդ 40 հոգու համար 7 օրով և կոնֆերենց դահլիճի վարձակալություն 7 օրով, 70,000 (յոթանասուն հազար) դրամ գրենական պիտույքների ձեռքբերում և 6,450,000 (վեց միլիոն չորս հարյուր հիսուն հազար) դրամ հոգու համար

տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

5,280,000 (հինգ միլիոն երկու հարյուր ութսուն հազար) դրամը գիշերակաց և սնունդ 40 հոգու համար 7 օրով և կոնֆերենց դահլիճի վարձակալություն 7 օրով, 70,000 (յոթանասուն հազար) դրամ գրենական պիտույքների ձեռքբերում:

11.

Ծրագրի իրականացման

հետ կապված կազմակերպական ծախսերը

70,000 (յոթանասուն հազար) դրամ գրենական պիտույքների ձեռքբերում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների

հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

13.

Ծրագրի արդյունավետու-

թյան նկատմամբ

վերահսկողության

մեխանիզմների

նկարագրությունը

Հաշվետվություն կներկայացվի Եվրոպական երիտասարդական հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան