ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 756-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 793,889 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Կեցության և կենսաապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչության համար Հայաստանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Պապիկյան |
Երևան |
17.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 756-Ա որոշման |
«ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել արցախյան պատերազմի արդյունքում տուժած անձանց/ընտանիքներին՝ բարելավելու իրենց կյանքը |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1. «Կաթոլիկ օգնության ծառայություններ» մարդասիրական կազմակերպություն Հասցե՝ Zagrebacka 18, 71000, Sarajevo, Bosnia and Herzegovina 2. «Միջազգային Կարիտաս» հասարակական կազմակերպություն Հասցե՝ Palazzo San Calisto, Vatican City State, V-001200 |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն Հասցե` ք. Գյումրի, Հ. Սարգսյան փ․, 3-րդ նրբանցք, տուն 8 ՀՎՀՀ՝ 05514397 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Գեղարքունիքի և Շիրակի մարզեր։ Բնագավառը՝ սոցիալական /վերականգնողական/ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր արժեքն է՝ 793,889 եվրոյին համարժեք դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
2020 թ. Արցախյան պատերազմի արդյունքում տեղահանված ընտանիքներ, տեղահանվածներին հյուրընկալող խոցելի ընտանիքներ, պատերազմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տուժած անձինք, ովքեր բնակվում են ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում (առնվազն 600 շահառու ընտանիք/մոտ 3000 անձ) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Սկիզբը՝ 1.09.2021 Ավարտը՝ 31.10.2022 |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները․ |
1․ Կեցության պայմանների բարելավում փոքր վերանորոգումների տեսքով հակամարտությունից տուժած 500 ընտանիքի համար։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը կազմում է 341,411 եվրոյին համարժեք դրամ։ 2․ Կենսապահովման պայմանների բարելավման նպատակով աջակցություն տեղահանված 400 ընտանիքի համար։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը կազմում է 179,408 եվրոյին համարժեք դրամ։ 3․ Պետության և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի և մատուցվող ծառայությունների ուսումնասիրություն և 600 շահառու ընտանիքի համար ուղղորդման և դեպքի վարման գործողությունների իրականացում` ըստ գնահատված կարիքի։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը կազմում է 44,183 եվրոյին համարժեք դրամ: 4. Ավտոմեքենայի ներմուծում և/կամ ձեռքբերում /1 հատ Hyundai H-1, 2.5 M/T/ - 30,125 եվրոյին համարժեք դրամ 5. Ավտոմեքենաների վառելիք, կոմունալ ծախսեր, գրասենյակային գույքի և պարագաների ձեռքբերում, վարձակալություն, աշխատավարձ և աուդիտ - 115,048 եվրոյին համարժեք դրամ 6. Դասընթացների կազմակերպում - 10,001 եվրոյին համարժեք դրամ 7. Ծրագրի իրականացման ընթացքում միջազգային փորձագետների ծառայությունների ցուցաբերում՝ 73,713 եվրոյին համարժեք դրամ։ Ծառայությունները ենթադրում են ծրագրի իրականացման ընթացքում կացարանների, կենսաբարելավման, արձագանքման և հետադարձ կապի ապահովման, մշտադիտարկման, գնահատման և հաշվետվողականության, պաշտպանության և անվտանգության ապահովման (Safeguarding) ոլորտներում միջազգային փորձագետների կողմից մատուցվող ծառայություններ Հայաստանում, շահառուների CommCare էլեկտրոնային տվյալների բազայի սպասարկում։ Վերոնշյալ կազմակերպության կողմից 73.713 եվրոյին համարժեք դրամ ներդրումը լինելու է ոչ գումարային՝ մասնագետների ներգրավման, նրանց ճամփորդության և կեցության ծախսերն ապահովելու միջոցով, հետևաբար հարկային արտոնություններ չեն ակնկալվում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում 793,889 եվրոյին համարժեք դրամ։ | ||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Շինարարական նյութերի ձեռքբերում կեցության պայմանների բարելավման նպատակով՝ 322,165 եվրոյին համարժեք դրամ 2. Տարբեր մասնագիտական գործիքների կամ միջոցների ձեռքբերում ՝ 167,358 եվրոյին համարժեք դրամ 3. Ուղղորդման և դեպքի վարման աշխատանքներ - 44,183 եվրոյին համարժեք դրամ 4. Ավտոմեքենաների ներմուծում և/կամ ձեռք բերում - 30,125 եվրոյին համարժեք դրամ՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի տարբեր գյուղական և քաղաքային համայնքներում 600 շահառուի հետ սոցիալական աշխատողների, ինժեներների, կենսաբարելավման մասնագետների, մշտադիտարկման և գնահատման պատասխանատուների կողմից ամենօրյա այցելությունների իրականացման համար։ 5. Ավտոմեքենաների վառելիք, կոմունալ ծախսեր, գրասենյակային գույքի և պարագաների, տեխնիկական միջոցների ձեռքբերում, վարձակալություն - 77,760 եվրոյին համարժեք դրամ 6. Անձնակազմի համար հմտությունների զարգացման և փորձի փոխանակման դասընթացներ - 10,001 եվրոյին համարժեք դրամ: Ներառում է ամենամսյա իրազեկվածության բարձրացման հանդիպումներ, կատարված աշխատանքի վերլուծական հանդիպումներ, նեղ մասնագետների ներգրավում, հանդիպումների անցկացման համար համապատասխան ծառայությունների ձեռքբերում։ 7. Շահառուների համար իրազեկման միջոցառումների կազմակերպում 3,347 եվրոյին համարժեք դրամ։ Ներառում է մեկօրյա հանդիպում-քննարկումներ ծրագրի թիրախ մարզերի տարբեր համայնքներում՝ տարբեր մասնագետների ներգրավմամբ։ 8. Ծրագրի շահառուների հաջողությանն աջակցող միջազգային փորձագետների ծառայություններ - 73,713 եվրոյին համարժեք դրամ Այլ ծախսեր՝ - ծրագրի արտաքին գնահատում - 2,510 եվրոյին համարժեք դրամ - ծրագրի ֆինանսական աուդիտ - 2,510 եվրոյին համարժեք դրամ Ծրագրի համար ձեռք բերվող/ներմուծվող ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքը կազմում է 733,672 եվրոյին համարժեք դրամ |
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը կազմում են 145,173 եվրոյին համարժեք դրամ՝ Աշխատակազմի աշխատավարձ՝ 32,268 եվրոյին համարժեք դրամ ավտոմեքենաների վառելիք, կոմունալ ծախսեր, գրասենյակային գույքի և պարագաների ձեռքբերում, վարձակալություն - 77,760 եվրոյին համարժեք դրամ ավտոմեքենաների ներմուծում և/կամ ձեռքբերում - 30,125 եվրոյին համարժեք դրամ աուդիտ /արտաքին գնահատում և աուդիտ/ -5020 եվրոյին համարժեք դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Անմիջական համագործակցություն կիրականացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Գեղարքունիքի և Շիրակի մարզպետարանների, Գավառի և Գյումրու համայնքապետարանների հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի իրականացման վերահսկողությունը կրելու է պարբերական բնույթ և կատարվելու է «Կաթոլիկ օգնության ծառայությունների», «Միջազգային Կարիտասի» և «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Վարչական Խորհրդի կողմից: Վերահսկումը կատարվելու է այցերի, զեկուցագրերի, հաշվետվությունների, մշտադիտարկման և վերստուգիչ միջոցառումների միջոցով՝համապատասխան մշակված վերահսկման և գնահատման պլանի։ Ծրագրի ավարտին իրականացվելու է ամփոփիչ գնահատում՝ ըստ ծրագրային ցուցիչների և գործողությունների։ Մարզպետարանները և համայնքապետարաններն ազատ են ընտրել ու կիրառել վերահսկողության իրենց մեխանիզմները: ՀՀ կառավարութան 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Ս. Պապիկյան |
17.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|