Գլխավոր տեղեկություն
Համար
N 756-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 756-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 793,889 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Կեցության և կենսաապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչության համար Հայաստանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. Պապիկյան

 

Երևան


17.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 756-Ա որոշման

 

«ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Աջակցել արցախյան պատերազմի արդյունքում տուժած անձանց/ընտանիքներին՝ բարելավելու իրենց կյանքը

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

1. «Կաթոլիկ օգնության ծառայություններ» մարդասիրական կազմակերպություն Հասցե՝ Zagrebacka 18, 71000, Sarajevo, Bosnia and Herzegovina

2. «Միջազգային Կարիտաս» հասարակական կազմակերպություն

Հասցե՝ Palazzo San Calisto, Vatican City State, V-001200

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն Հասցե` ք. Գյումրի, Հ. Սարգսյան փ․, 3-րդ նրբանցք, տուն 8

ՀՎՀՀ՝ 05514397

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Գեղարքունիքի և Շիրակի մարզեր։

Բնագավառը՝ սոցիալական /վերականգնողական/

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքն է՝ 793,889 եվրոյին համարժեք դրամ։

7.

Բարեգործություն ստացողը

2020 թ. Արցախյան պատերազմի արդյունքում տեղահանված ընտանիքներ, տեղահանվածներին հյուրընկալող խոցելի ընտանիքներ, պատերազմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տուժած անձինք, ովքեր

բնակվում են ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում (առնվազն 600 շահառու ընտանիք/մոտ 3000 անձ)

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Սկիզբը՝ 1.09.2021

Ավարտը՝ 31.10.2022

9.

Միջոցառումների նկարագրությունը և

ժամկետները,

անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները․

1․ Կեցության պայմանների բարելավում փոքր վերանորոգումների տեսքով հակամարտությունից տուժած 500 ընտանիքի համար։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը կազմում է 341,411 եվրոյին համարժեք դրամ։

2․ Կենսապահովման պայմանների բարելավման նպատակով աջակցություն տեղահանված 400 ընտանիքի համար։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը կազմում է 179,408 եվրոյին համարժեք դրամ։

3․ Պետության և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի և մատուցվող ծառայությունների ուսումնասիրություն և 600 շահառու ընտանիքի համար ուղղորդման և դեպքի վարման գործողությունների իրականացում` ըստ գնահատված կարիքի։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը կազմում է 44,183 եվրոյին համարժեք դրամ:

4. Ավտոմեքենայի ներմուծում և/կամ ձեռքբերում /1 հատ Hyundai H-1, 2.5 M/T/ - 30,125 եվրոյին համարժեք դրամ

5. Ավտոմեքենաների վառելիք, կոմունալ ծախսեր, գրասենյակային գույքի և պարագաների ձեռքբերում, վարձակալություն, աշխատավարձ և աուդիտ - 115,048 եվրոյին համարժեք դրամ

6. Դասընթացների կազմակերպում - 10,001 եվրոյին համարժեք դրամ

7. Ծրագրի իրականացման ընթացքում միջազգային փորձագետների ծառայությունների ցուցաբերում՝ 73,713 եվրոյին համարժեք դրամ։ Ծառայությունները ենթադրում են ծրագրի իրականացման ընթացքում կացարանների, կենսաբարելավման, արձագանքման և հետադարձ կապի ապահովման, մշտադիտարկման, գնահատման և հաշվետվողականության, պաշտպանության և անվտանգության ապահովման (Safeguarding) ոլորտներում միջազգային փորձագետների կողմից մատուցվող ծառայություններ Հայաստանում, շահառուների CommCare էլեկտրոնային տվյալների բազայի սպասարկում։ Վերոնշյալ կազմակերպության կողմից 73.713 եվրոյին համարժեք դրամ ներդրումը լինելու է ոչ գումարային՝ մասնագետների ներգրավման, նրանց ճամփորդության և կեցության ծախսերն ապահովելու միջոցով, հետևաբար հարկային արտոնություններ չեն ակնկալվում։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում 793,889 եվրոյին համարժեք դրամ։

10.

Ձեռք բերվող

(ներմուծվող)

ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Շինարարական նյութերի ձեռքբերում կեցության պայմանների բարելավման նպատակով՝ 322,165 եվրոյին համարժեք դրամ

2. Տարբեր մասնագիտական գործիքների կամ միջոցների ձեռքբերում ՝ 167,358 եվրոյին համարժեք դրամ

3. Ուղղորդման և դեպքի վարման աշխատանքներ - 44,183 եվրոյին համարժեք դրամ

4. Ավտոմեքենաների ներմուծում և/կամ ձեռք բերում - 30,125 եվրոյին համարժեք դրամ՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի տարբեր գյուղական և քաղաքային համայնքներում 600 շահառուի հետ սոցիալական աշխատողների, ինժեներների, կենսաբարելավման մասնագետների, մշտադիտարկման և գնահատման պատասխանատուների կողմից ամենօրյա այցելությունների իրականացման համար։

5. Ավտոմեքենաների վառելիք, կոմունալ ծախսեր, գրասենյակային գույքի և պարագաների, տեխնիկական միջոցների ձեռքբերում, վարձակալություն - 77,760 եվրոյին համարժեք դրամ

6. Անձնակազմի համար հմտությունների զարգացման և փորձի փոխանակման դասընթացներ - 10,001 եվրոյին համարժեք դրամ: Ներառում է ամենամսյա իրազեկվածության բարձրացման հանդիպումներ, կատարված աշխատանքի վերլուծական հանդիպումներ, նեղ մասնագետների ներգրավում, հանդիպումների անցկացման համար համապատասխան ծառայությունների ձեռքբերում։

7. Շահառուների համար իրազեկման միջոցառումների կազմակերպում 3,347 եվրոյին համարժեք դրամ։ Ներառում է մեկօրյա հանդիպում-քննարկումներ ծրագրի թիրախ մարզերի տարբեր համայնքներում՝ տարբեր մասնագետների ներգրավմամբ։

8. Ծրագրի շահառուների հաջողությանն աջակցող միջազգային փորձագետների ծառայություններ - 73,713 եվրոյին համարժեք դրամ

Այլ ծախսեր՝

- ծրագրի արտաքին գնահատում - 2,510 եվրոյին համարժեք դրամ

- ծրագրի ֆինանսական աուդիտ - 2,510 եվրոյին համարժեք դրամ

Ծրագրի համար ձեռք բերվող/ներմուծվող ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքը կազմում է 733,672 եվրոյին համարժեք դրամ

11

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսերը կազմում են 145,173 եվրոյին համարժեք դրամ՝

Ներմուծեք նկարագրությունը_1371 Աշխատակազմի աշխատավարձ՝ 32,268 եվրոյին համարժեք դրամ

Ներմուծեք նկարագրությունը_1371 ավտոմեքենաների վառելիք, կոմունալ ծախսեր, գրասենյակային գույքի և պարագաների ձեռքբերում, վարձակալություն - 77,760 եվրոյին համարժեք դրամ

Ներմուծեք նկարագրությունը_1371 ավտոմեքենաների ներմուծում և/կամ ձեռքբերում - 30,125 եվրոյին համարժեք դրամ

Ներմուծեք նկարագրությունը_1371 աուդիտ /արտաքին գնահատում և աուդիտ/ -5020 եվրոյին համարժեք դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Անմիջական համագործակցություն կիրականացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Գեղարքունիքի և Շիրակի մարզպետարանների, Գավառի և Գյումրու համայնքապետարանների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման վերահսկողությունը կրելու է պարբերական բնույթ և կատարվելու է «Կաթոլիկ օգնության ծառայությունների», «Միջազգային Կարիտասի» և «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Վարչական Խորհրդի կողմից: Վերահսկումը կատարվելու է այցերի, զեկուցագրերի, հաշվետվությունների, մշտադիտարկման և վերստուգիչ միջոցառումների միջոցով՝համապատասխան մշակված վերահսկման և գնահատման պլանի։ Ծրագրի ավարտին իրականացվելու է ամփոփիչ գնահատում՝ ըստ ծրագրային ցուցիչների և գործողությունների։

Մարզպետարանները և համայնքապետարաններն ազատ են ընտրել ու կիրառել վերահսկողության իրենց մեխանիզմները:

ՀՀ կառավարութան 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով

տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. Պապիկյան


17.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ