Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2021 թվականի N 1611-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2022 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2022 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2022 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարին` 2022 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկով նախատեսված յուրաքանչյուր միջոցառման ավարտից հետո 10-օրյա ժամկետում արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
30.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N 1611-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասն են: Սոցիալական գործոնների ընդհանուր համակարգում դրանք հասարակության կողմից օգտագործվում են մարդու հոգևոր և ֆիզիկական բազմակողմանի զարգացման, առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման գործընթացում:
2. Երկրում կորոնավիրուսային հիվանդության (COVOD-19) իրավիճակով պայմանավորված բնակչության շրջանում նկատվում է ֆիզիկական զարգացման և պատրաստականության, կյանքի տևողության ցուցանիշների անկում: Դրան զուգահեռ ավելանում են հիվանդությունների, հաշմանդամության ցուցանիշները: Նշվածը վկայում է, որ կան համալիր հիմնախնդիրներ, որոնց շարքում նաև` լուծման կարիք ունեցող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խնդիրները:
3. Ծրագրում և միջոցառումների ցանկում նախանշված են հիմնական գերակայությունները, կոնկրետ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, իրագործման ուղիներն ու ակնկալվող արդյունքները, ֆինանսավորման աղբյուրն ու չափը:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում հասարակության զարգացման, ինչպես նաև հոգևոր և ֆիզիկական առողջության համար առանցքային դեր են կատարում զանգվածային սպորտն ու ֆիզկուլտուրան։ Բացի այդ՝ զանգվածային սպորտի սոցիալական համակարգը, քաղաքացիների զանգվածային առողջացման ոլորտը որոշ առումներով փոխգործակցում են առողջապահության, գիտության, կրթության և մշակույթի հետ։
5. Սպորտում բարձրագույն նվաճումների գրանցվող ռեկորդները, միջազգային, ազգային և այլ մարզաձևերում արձանագրվող հաջողությունները մեծագույն խթան են հանդիսանում զանգվածային սպորտի զարգացման համար: Մյուս կողմից (փոխադարձաբար) հենց սպորտի մասսայականացումից է անցում կատարվում բարձրագույն սպորտային վարպետության:
6. Կատարելով զարգացնող, դաստիարակչական, հայրենասիրական, հաղորդակցական, տնտեսական և մի շարք այլ գործառույթներ՝ սպորտը միավորում և կոորդինացնում է հասարակությունը, համախմբում և առաջ է մղում հայ ազգին:
7. Նշվածն իրականացնելու համար անհրաժեշտ է համակցված միջոցառումների համակարգ, որը պայմաններ կստեղծի մարդկանց առօրյա կյանքում ֆիզիկական կուլտուրայի արմատավորման և բնակչության առողջության մակարդակի բարձրացման համար:
8. Ծրագիրը նախատեսված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար:
III. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Ֆիզիկական դաստիարակությունը և զանգվածային սպորտը, որոնք ներառում են բնակչության բոլոր տարիքային խմբերի` նախադպրոցականների, դպրոցականների, սովորողների, ուսանողների, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության, հաշմանդամություն ունեցող անձանց, գյուղական և քաղաքային բնակավայրերի բնակիչների, տարեցների ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստականության և ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովումը, ըստ բնակության վայրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը:
10. Սպորտի զարգացումը, որը ներառում է մանկապատանեկան սպորտը և մարզական հերթափոխի պատրաստումը, ինչպես նաև ազգային ավանդական մարզաձևերի զարգացումը և տարածումը:
11. Բարձրագույն նվաճումների սպորտը` այդ թվում նաև ադապտիվ սպորտը: Օլիմպիական գաղափարների տարածումը: Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացումը: Մարզական արդյունքների բարելավումը:
12. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ցանցի զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև բուժսպասարկման կատարելագործումը:
IV. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
13. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիմնադրույթների համաձայն հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը և նրա արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծումն է 2022 թվականի ընթացքում:
14. Ծրագրի խնդիրներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմի մշակումն ու իրագործումը.
2) բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը.
3) բնակչության առողջացման, ֆիզիկական զարգացման անընդհատության ապահովման և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացումը.
4) ֆիզիկական զարգացմանն ու ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովումը` կազմակերպված և (կամ) ինքնուրույն պարապմունքների անցկացման, նաև ֆիզկուլտուրային և մարզական զանգվածային միջոցառումների իրականացման միջոցով.
5) օլիմպիական և պարալիմպիկ խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման և մասնակցության ապահովումը.
6) կադրերի պատրաստման համակարգի կատարելագործումը և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի զարգացումը.
7) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջազգային կապերի ընդլայնումը:
V. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
15. Ակնկալվող արդյունքներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, առողջ ապրելակերպ վարելու նկատմամբ բնակչության դրական վերաբերմունքի ձևավորումը.
2) կանոնավոր կերպով սպորտով և ֆիզկուլտուրայով զբաղվող և մարզական զանգվածային միջոցառումներին մասնակցող քաղաքացիների (այդ թվում՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց) թվի ավելացումը.
3) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումը և երկարակեցության ապահովումը.
4) բարձրակարգ մարզիկների պատրաuտումը, միջազգային մրցաuպարեզներում Հայաuտանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մաuնակցության ապահովումը, ինչպես նաև օլիմպիական և պարալիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր նվաճումների արձանագրումը.
5) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և Հայաստանի Հանրապետության ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների ֆիզիկական պատրաuտականության ապահովումը:
16. Ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները:
VI. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
17. Ֆինանսավորման հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N 1611-Լ որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Ծրագրի և միջոցառման անվանումը |
Նպատակը և ակնկալվող արդյունքը |
Ժամկետը |
Ֆինան-սավորման չափը (հազ. դրամ) |
Ֆինանսավոր-ման աղբյուրը |
Պատասխանատու կատարողը |
1. |
«Մեծ նվաճումների սպորտ» «Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» |
Հայաստանի Հանրապետության առաջնությունների անցկացման ապահովում: Համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին ու վարկանիշային միջազգային մրցաշարե-րին լավագույն ձևով նախապատրաստվելու նպատակով ուսումնա-մարզական հավաքների կազմակերպում: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելով՝ Հայաստանի Հանրապետության մարզական հեղինակու-թյան բարձրացման ապահովում: Հայաստանի Հանրապետության առաջնությունների քանակի ավելացում, օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով մասնակցելու նպատակով ուսումնա-մարզական հավաքների քանակի ավելացում, միջազգային տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական մրցաշարերին մասնակցության ավելացում: |
Տարվա ընթացքում |
1,198,073.9 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2. |
«Մեծ նվաճումների սպորտ» «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում» |
Եվրոպայի, աշխարհի առաջնություններին մասնակցող Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի անդամներին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում: Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի Եվրոպայի, աշխարհի առաջնություններին պատշաճ ձևով ներկայացում |
1-ին եռամսյակ |
81,840.0 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
3. |
«Մեծ նվաճումների սպորտ» «Ադապտիվ սպորտին առնչվող ծառայություններ» |
Ադապտիվ սպորտի զարգացման խթանում, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատա-վորում, սոցիալական հավասարության խթանում հասարա-կություն ինտեգրման գործընթացի խթանում, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, Հայաստանի Հան-րապետության առաջնու-թյունների անցկացման ապահովում, պարապող-ների մարզական վարպետության կատարելագործում, ինչպես նաև հաշմանդամների միջազգային մարզական կազմակերպություններում ադապտիվ սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ինտեգրման գործընթացի խթանում |
Տարվա ընթացքում |
112,603.3 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
4. |
«Մեծ նվաճումների սպորտ» «Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային ծրագրերի մշակում և իրականացում» ըստ գործող «Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի» միջազգային ստանդարտների |
Հակադոպինգային ուսումնասիրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավում |
Տարվա ընթացքում |
54,623.7 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
5. |
«Մեծ նվաճումների սպորտ» «Աջակցություն hայկական կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացմանը» |
Մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարա-կության ամրապնդում, առողջ ապրելակերպի դաստիարակում, ազգային մարզաձևերի պահպանում |
Տարվա ընթացքում |
8,133.4 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
6. |
«Մեծ նվաճումների սպորտ» «Նավամոդելային սպորտի զարգացում» |
Նավամոդելային սպորտի զարգացում, նավամոդե-լային սպորտի 2021 թ. աշխարհի առաջնությանը մասնակցություն, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին Հայաստանի Հանրապե-տության ազգային հավաքականի (համալրված նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոններով) մասնակցություն, ներկա-յացում և փորձի փոխանակում |
2-րդ եռամսյակ |
5,075.1 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
7. |
«Մեծ նվաճումների սպորտ» «Շախմատիստների պատրաստման ծառայություններ» |
Հայաստանում շախմատի զարգացմանն ու ծավալմանը նպաստում, շախմատային դպրոցների, ակումբների և խմբակների նյութատեխնիկական ապահովման ընդլայնում, շախմատային կյանքի տարածմանն ու լուսաբանմանը աջակ- ցում, միջազգային նմանատիպ կազմակեր-պությունների հետ գործունեության կազմակերպում |
Տարվա ընթացքում |
158,438.5 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
8. |
«Մեծ նվաճումների սպորտ» «2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում» |
2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում |
1-ին եռամսյակ |
26,096.7 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
9. |
«Մեծ նվաճումների սպորտ» «Եվրոպայի երիտասարդության օլիմպիական փառատոներին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում» |
Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովում Եվրոպայի երիտասարդության ամառային օլիմպիական փառատոնին, երիտա-սարդ խոստումնալից մարզիկների բացահայտում |
2-րդ եռամսյակ |
51,165.8 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
10. |
«Մեծ նվաճումների սպորտ» «Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում» |
Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովում 2022 թ. Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին, երիտասարդ խոստումնալից մարզիկ-ների բացահայտում օլիմպիական գաղափար-ների տարածում, մրցակցական փորձի ձեռքբերում |
2-րդ եռամսյակ |
38,676.6 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
11. |
«Մեծ նվաճումների սպորտ» «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» |
Դրամական պարգևներ շնորհելու միջոցով մարզիչների և մարզիկ- ների նյութական խրախուսում և սոցիալական վիճակի բարելավում, օլիմպիական խաղերին, աշխարհի, Եվրոպայի առաջնու-թյուններին և միջազգային մրցաշարերին հաղթող-ների և մրցանակակիր-ների նյութական խրախուսում ըստ արդյունքների |
4-րդ եռամսյակ |
150,000.0 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
12. |
«Մեծ նվաճումների սպորտ» «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին, օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին պատվովճարի հատկացում» |
Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզումների արդյունա-վետության բարձրացում, Հայաստանի Հանրա-պետության հավաքական թիմերի մարզիչների աշխատավարձերի վճարում, վերջիններիս սոցիալական պայման-ների բարելավում և մարզական արդյունքների բարձրացում |
Տարվա ընթացքում |
166,478.4 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
13. |
«Մեծ նվաճումների սպորտ» «Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացում» |
Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցում- ներում մրցանակային տեղերի նվաճում, անձնական արդյունք- ների բարելավում: Օլիմպիական խաղերի մասնակցության համար վարկանիշների ձեռք-բերում, աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության ռեկորդների բարելավում |
Տարվա ընթացքում |
624,346.2 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
14. |
«Մեծ նվաճումների սպորտ» «Հայաստանի Հանրապետության «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպում, անցկացում և հաղթող ճանաչված մարզիկների պարգևատրում» |
Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպում, անցկացում և հաղթող ճանաչված մարզիկների պարգևատրում |
4-րդ եռամսյակ |
51,500.0 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
15. |
«Մեծ նվաճումների սպորտ» «ՀՀ հավաքական թիմերի մարզիկների ֆունկցիոնալ վիճակի արդյունավետության բարձրացումը վիտամինիզացիայի և չարգելված սպորտային հավելյալ սննդով ապահովման միջոցով» |
Աջակցություն մարզիկ-ների սպորտային գործունեության, մրցակցային արդյունավե- տության բարձրացմանը |
1-ին եռամսյակ |
40,000.0 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
16. |
«Մեծ նվաճումների սպորտ» «ՀՀ մարզիկների արդյունավետության բարձրացումը սպորտային հոգեբանության առաջատար մեթոդների ներդրման և կիրառման միջոցով» |
Սպորտային գործունեության իրականացման տարբեր փուլերի համապա-տասխան մարզիկների հոգեբանական պատրաստականության վիճակի բարելավում |
1-ին եռամսյակ |
4,000.0 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
17. |
«Մասսայական սպորտ» «Մասսայական սպորտին առնչվող ծառայություններ» |
Տարիքային և uոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաuտիարակության անընդհատության և ֆիզիկական կուլտուրայով ու uպորտով զբաղվելու անընդհատության ապահովում, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորում, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի կարևորում |
Տարվա ընթացքում |
50,000.0 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
18. |
«Մասսայական սպորտ» «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի անցկացում |
Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացում, «Հեծանիվը որպես շրջակա միջավայրը աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզում |
3-րդ եռամսյակ |
25,724.2 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
19. |
«Մասսայական սպորտ» «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի անցկացում |
Ժամանցի, ակտիվ հանգստի կազմակերպ-ման և առողջ ապրելակերպի ձևավորման գործում սեղանի թենիս մարզաձևի դերի բարձրացում |
4-րդ եռամսյակ |
25,196.1 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
20. |
«Մասսայական սպորտ» «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի անցկացում |
Հայաստանի Հանրապե-տությունում լող մարզաձևի մասսայա-կանացում |
3-րդ եռամսյակ |
20,155.2 |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն | |
21. |
«Մասսայական սպորտ» «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի մրցաշարի անցկացում |
Տարիքային և uոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարա-կության անընդհա-տության և ֆիզիկական կուլտուրայով ու uպորտով զբաղվելու մատչելիության ապահովում |
4-րդ եռամսյակ |
41,690.3 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
22. |
Իրականցվող առողջ ապրելակերպի և մարզական զանգվածային միջոցառումների հաղթողների և մրցանակակիրների հետ հարցազրույցների կազմակերպման, նրանց հեռուստահաղորդաշա- րերին հյուրընկալելու, միջոցով բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության իրականացում |
Առողջարարական և մարզական զանգվածային աշխատանքների վերաբերյալ հանրությանը իրազեկման միջոցով, նրանց կենցաղում առողջ կենսակերպի, ֆիզկուլ-տուրայի և սպորտի՝ որպես ֆիզիկական և հոգևոր առողջության կարևորագույն բաղադրիչի կարևորման արմատավորում |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն «Հանրային հեռուստաընկերու-թյուն» ՓԲԸ, «Հանրային կապերի և տեղեկատ-վության կենտրոն» ՓԲԸ | |
23. |
«Մասսայական սպորտ» «Համաշխարհային ունիվերսիադային Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակության մասնակցության ապահովում» |
Հայաստանի Հանրապետության համալսարանական մարզական պատվիրակությունները ունիվերսիադաներին ներկայանում են Հայաստանի Հանրապետության ուսանող լավագույն մարզիկներով և հավաքական թիմերի մարզիչներով: Հայաստանի Հանրապետության համալսարանական մարզական պատ- վիրակությունների մասնակցություն համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՍՈՒ) կողմից կազմակերպվող կրթական սեմինար- ներին, վեհաժողովին և կոնֆերանսին՝ ներկայացնելով Հայաս- տանի Հանրապե-տությունում համալսարա-նական սպորտի առկա վիճակը և զարգացման հեռանկարները: |
2-րդ եռամսյակ |
19,350.0 |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|