Գլխավոր տեղեկություն
Համար
N 1695-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 2019 թվականի N 1695-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. դեկտեմբերի 2

Երևան

   

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1695-Ա որոշման

   

Ց Ա Ն Կ

  

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

4803003109

Անձեռոցիկի կիսաֆաբրիկատ գլանափաթեթներով

36 սմ-ից ավելի լայնությամբ, 1 շերտի 1 քմ-ը 25 գ-ից պակաս քաշով

կգ

1 100 000

Թուրքիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Չինաստան, Վրաստան

676 863 000

2.

4818209100

Թաշկինակներ, կոսմետիկ անձեռոցիկներ կամ անձեռոցիկներ դեմքի համար և սրբիչներ գլանափաթեթներով

Թաշկինակներ, կոսմետիկ անձեռոցիկներ կամ անձեռոցիկներ դեմքի համար և սրբիչներ գլանափաթեթներով

կգ

41 000

Թուրքիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Չինաստան, Վրաստան

39 688 000

3.

4818101000

Զուգարանի թուղթ

Զուգարանի թուղթ 1 քմ-ի համար 25 գ կամ դրանից պակաս զանգվածով

կգ

22 000

Թուրքիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Չինաստան, Վրաստան

16 657 000

4.

4818901000

Վիրաբուժական, բժշկական կամ հիգիենիկ նպատակներով կիրառվող արտադրատեսակներ

Բժշկական սավան

կգ

7 000

Թուրքիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Չինաստան, Վրաստան

6 830 000

5.

4818300000

Անձեռոցիկի կիսաֆաբրիկատ գլանափաթեթներով

36 սմ-ից պակաս լայնությամբ, 1 շերտի 1 քմ-ը 25 գ-ից պակաս քաշով

կգ

8 000

Թուրքիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Չինաստան, Վրաստան

6 930 000

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

746 968 000

(հավելվածը փոփ. 22.04.21 N 621-Ա, լրաց. 16.09.21 N 1503-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան