ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 800-Ա
«ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ՄԱՍՆԱԿԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ազնավուր» հիմնադրամի կողմից իրականացվող` 174,437,700 դրամ ընդհանուր արժողությամբ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մասնակի կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Ազնավուր» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
30.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 800-Ա որոշման |
«ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ՄԱՍՆԱԿԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ելնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի առկա շենքային և գույքային պայմանների խնդիրներից՝ «Ազնավուր» հիմնադրամը ցանկանում է իրականացնել կենտրոնի մասնակի կահավորման նախագիծ՝ ապահովելով անհրաժեշտ խնամքի հասանելիություն, բարձրորակ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ հարմարություններ: Ծրագրի հիմնական նպատակն է՝ լուծել կենցաղային անբավարար պայմանների խնդիրը, կենտրոնը հագեցնել նոր սարքավորումներով և կահույքով: Ծրագիրը կօգնի ստեղծել ապահով և առողջ միջավայր հաստատությունում բուժվող անձանց համար: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Ազնավուր» հիմնադրամը՝ սեփական միջոցների, ինչպես նաև Ազնավուրների ընտանիքի, ֆիզիկական անձանց, ոչ առևտրային և բարեգործական կազմակերպությունների նվիրատվությունների և նվիրաբերությունների հաշվին: |
4. |
Ծրագիր կատարողը |
«Ազնավուր» հիմնադրամ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բաղրամյան 6 ՀՎՀՀ՝ 02652202 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նուբարաշեն, 1/3 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ Բնագավառը՝ առողջապահություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
174,437,700 դրամ |
7. |
Բարեգործության ստացողը |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ (ՀՎՀՀ՝ 00476742) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
11 հոկտեմբերի 2021 թ. - 30 դեկտեմբերի 2022 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի խոհանոցային մասնաշենքի կահավորման աշխատանքներ՝ ամբողջական կահավորում, ներառյալ՝ խոհանոցային սարքավորումներ և տեխնիկա, մասնագիտացված խոհանոցային կահույք: Ժամկետ՝ 11.10.2021 - 01.03.2022 Բյուջե՝ 37,000,000 դրամ 2. Կենտրոնի առաջին մասնաշենքի ամբողջական կահավորում, ինչը ներառում է բժշկական մահճակալների, հիվանդների և աշխատակիցների համար նախատեսված կահույքի (աթոռներ, սեղաններ, պահարաններ, բազմոցներ, բազկաթոռներ), ինչպես նաև այլ անհրաժեշտ պարագաների (սպասք, անկողնային պարագաներ, լամպեր, պահոցներ, հեռուստացույցներ, սպասք լվացող մեքենաներ, համակարգիչներ, սառնարաններ, սրճեփ մեքենաներ, տպիչներ, պատճենահանող սարքեր, էլեկտրական սալիկներ) ձեռքբերում և տեղադրում: Ժամկետ՝ 01.11.2021 - 30.11.2022 Բյուջե՝ 109,177,700 դրամ 3.Կենտրոնի առաջին մասնաշենքում բժշկական սարքավորումների տրամադրում՝ մի շարք բժշկական սարքավորումների ձեռքբերում և տեղադրում: Ժամկետ՝ 15.01.2022 - 01.06.2022 Բյուջե՝ 10,500,000 դրամ 4. Կազմակերպական ծախսեր՝ ներառյալ հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական ծառայություններ, ինչպես նաև վարչական աշխատակիցների աշխատավարձ, հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր՝ տպագրական և դիզայներական ծառայություններ, հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպում: Ժամկետ՝ 11.10.2021 - 30.12.2022 Բյուջե՝ 17,760,000 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների նկարագիրը |
1.Մասնագիտացված խոհանոցային կահույքի, տեխնիկայի և սարքավորումների, ներառյալ՝ գազօջախների, ջեռոցների, չժանգոտող պողպատից պատրաստված աշխատանքային մակերեսների, սեղանների ձեռքբերում, և/կամ ներմուծում, տեղադրում - 37,000,000 դրամ 2. Ֆունկցիոնալ և ոչ ֆունկցիոնալ բժշկական մահճակալների, անկողնային պարագաների ձեռքբերում, և/կամ ներմուծում, տեղադրում - 25,391,000 դրամ 3. Բժշկական պարագաների և սարքավորումների, այն է՝ նեգատոսկոպի, թթվածնի կոնցենտրատորի, ավտոմատ ներարկիչների, հետազոտական լամպերի, օֆտալմոսկոպի և այլ պարագաների ձեռքբերում, և/կամ ներմուծում, տեղադրում - 10,500,000 դրամ 4. Հիվանդների և անձնակազմի համար նախատեսված մասնագիտացված բժշկական, ինչպես նաև ընդհանուր օգտագործման կահույքի, հեռուստացույցների, սանհանգույցի պարագաների, սպասքի, անկողնային պարագաների, վարչական աշխատակազմի համար նախատեսված համակարգիչների, գրասենյակային կահույքի, լամպերի, սրճեփ մեքենաների, սառնարանների, պահոցների, տպիչ և պատճենահանող սարքերի ձեռքբերում, և/կամ ներմուծում, տեղադրում - 83,786,700 դրամ 5. Խորհրդատվական (այդ թվում՝ իրավաբանական, հաշվապահական ծառայություններ), կառավարչական ծառայություններ (ծրագրի իրականացման հետ կապված աուդիտորական, գրասենյակային և վարչական այլ ծախսեր) - 16,560,000 դրամ 6. Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր՝ տպագրական և դիզայներական ծառայություններ, հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպում - 1,200,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Խորհրդատվական (այդ թվում՝ իրավաբանական, հաշվապահական ծառայություններ), վարչական աշխատակիցների աշխատավարձ, կառավարչական ծառայություններ (ծրագրի իրականացման հետ կապված աուդիտորական, գրասենյակային և կոմունալ ծախսեր) - 16,560,000 դրամ Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր՝ տպագրական և դիզայներական ծառայություններ, հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպում - 1,200,000 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն |
Լիազորված մարմնին հաշվետվությունների ներկայացում՝ ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
30.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |