Գլխավոր տեղեկություն
Համար
N 1572-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.20-2021.10.03 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2021 թվականի N 1572-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1327 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի և (կամ) միջոցների ընտրության ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործման և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության ձևերի և միջոցների կիրառման ուղեցույցը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի N 236 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1327-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Սույն հավելվածի 6-րդ կետում նշված մաքսային հսկողության ընթացակարգերին զուգահեռ ռիսկերի կառավարման համակարգում ռիսկի պրոֆիլներին համապատասխան՝ մաքսային հայտարարագրի կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթի համար ձևավորվում են ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային հսկողության նպատակով ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ, որոնք ներառվում են հսկողության ակտում։

Հսկողության ակտում ներառված՝ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումները հասանելի են մաքսային մարմնի՝ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումից հետո հսկողություն իրականացնող ստորաբաժանման պաշտոնատար անձանց (այսուհետ՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձ), որոնք տվյալ ցուցումներին համապատասխան իրականացնում են ապրանքների բացթողումից հետո մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում (ուսումնասիրում)՝ օրենսգրքի 324-րդ և 326-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկությունները ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից պահանջվում և ստացվում են օրենսգրքի 340-րդ հոդվածով սահմանված կարգով: Նշված գործողությունների իրականացումից հետո ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից հսկողության ակտում լրաց վում են ռիսկի պրոֆիլի համաձայն ձևավորված՝ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային հսկողության նպատակով ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումների համաձայն իրականացված՝ ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքները` օրենսդրությամբ սահմանված ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքների համապատասխան նկարագրերը մուտքագրելու միջոցով՝ համաձայն սույն հավելվածի 20-րդ կետով սահմանված ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքների նկարագրի դասակարգչի։

Ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումից հետո ռիսկերի պրոֆիլներին համապատասխան մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի և (կամ) միջոցների ընտրության ժամանակ մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների հերթականությունը սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

27.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

       

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան