ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2021 թվականի N 1566-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1796-Ն ու N 1797-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) N 1 հավելվածը «Հատուկ քննչական ծառայության պաշտոններ» սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոններ» սյունակով.
« |
|
»: |
2) 24. Հակակոռուպցիոն կոմիտեում շնորհվող դասային աստիճաններ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական արդարադատության առաջին դասի խորհրդական արդարադատության երկրորդ դասի խորհրդական արդարադատության երրորդ դասի խորհրդական առաջին դասի խորհրդական երկրորդ դասի խորհրդական երրորդ դասի խորհրդական N 2 հավելվածը «Դատական կարգադրիչների ծառայության կոչումներ» 23-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «Հակակոռուպցիոն կոմիտեում շնորհվող դասային աստիճաններ» 24-րդ սյունակով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
25.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|