Basic information
Number
N 583
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.12.1997-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
15.12.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.12.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 1997 թվականի N 583

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 502 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի սեպտեմբերի 6-ի «Պատգամավորների նախկին շրջանային, Երևանի նախկին քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների շենքերի, շինությունների, տարածքների և այլ գույքի հանձնման մասին» N 502 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով`

«7. Աշտարակի «Աշտարակ» թերթի խմբագրության նախկին 2 հարկանի շենքը, քաղ. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փող., 4

ՀՀ Արագածոտնի մարզպետարանին»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ