Գլխավոր տեղեկություն
Համար
N 682-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
08.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 682-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող՝ 2,628,900 դրամ ընդհանուր արժողությամբ «Ուսումնագիտական և փորձացուցադրական դաշտում ոռոգման ցանցի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «ՆՅՈՒՊԼԱՍՏ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 09103261) և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ` 01507028) 2021 թվականի հուլիսի 14-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կաթիլային ոռոգման խողովակների ձեռք բերում՝ 2,628,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 682-Ա որոշման

 

«ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

1․

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար համալսարանին պատկանող Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում ուսումնագիտական և

փորձացուցադրական դաշտի կաթիլային ոռոգման ցանցի տեղադրում։

2․

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3․

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112:

4․

Ծրագիրը կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479):

5․

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, մարզ Արմավիր, կրթական։

6․

Ծրագրի բյուջեն

2 628 900 դրամ:

7․

Բարեգործություն ստացողը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներ և փորձագիտական անձնակազմ։

8․

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թ․ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը։

9․

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների

ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում Հայաստանի ազգային ագրարային համալսարանին պատկանող, ՀՀ Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում գտնվող ուսումնագիտական և փորձացուցադրական դաշտում կաթիլային ոռոգման խողովակների ձեռքբերում և անցկացում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 2 628 900 դրամ (երկու միլիոն վեց հարյուր քսանութ հազար

ինը հարյուր) դրամ՝ առանց ԱԱՀ:

10․

Ձեռք բերվող (ներմուծվող)

ապրանքների ու

ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Նախատեսվում է Նյուպլաստ ՓԲԸ-ից (ՀՎՀՀ 09103261) ձեռք բերել 20 700 մետր AC-PC*16*0.99մմ, 0.4մ,1․0լ/ժ և ԻՍՕ 9261-2004 ստանդարտի պահանջներին համաձայն հունական

արտադրության կաթոցիկներով կաթիլային ոռոգման խողովակներ։ Ձեռք բերվող խողովակների ընդհանուր արժեքը կազմում է 2 628 900 դրամ՝ առանց ԱԱՀ: Խողովակների տեղադրումը իրականացվելու է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից՝ կամավոր հիմունքներով մասնագետների ներգրավմամբ։

11․

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ

մարմինների հետ

Չի նախատեսվում:

13․

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հաշվետվություններ են ներկայացվելու Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչության և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան