ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 682-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող՝ 2,628,900 դրամ ընդհանուր արժողությամբ «Ուսումնագիտական և փորձացուցադրական դաշտում ոռոգման ցանցի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «ՆՅՈՒՊԼԱՍՏ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 09103261) և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ` 01507028) 2021 թվականի հուլիսի 14-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կաթիլային ոռոգման խողովակների ձեռք բերում՝ 2,628,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
08.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 682-Ա որոշման |
«ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1․ |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար համալսարանին պատկանող Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում ուսումնագիտական և փորձացուցադրական դաշտի կաթիլային ոռոգման ցանցի տեղադրում։ |
2․ |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3․ |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112: |
4․ |
Ծրագիրը կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479): |
5․ |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, մարզ Արմավիր, կրթական։ |
6․ |
Ծրագրի բյուջեն |
2 628 900 դրամ: |
7․ |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներ և փորձագիտական անձնակազմ։ |
8․ |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թ․ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը։ |
9․ |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում Հայաստանի ազգային ագրարային համալսարանին պատկանող, ՀՀ Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում գտնվող ուսումնագիտական և փորձացուցադրական դաշտում կաթիլային ոռոգման խողովակների ձեռքբերում և անցկացում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 2 628 900 դրամ (երկու միլիոն վեց հարյուր քսանութ հազար ինը հարյուր) դրամ՝ առանց ԱԱՀ: |
10․ |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Նախատեսվում է Նյուպլաստ ՓԲԸ-ից (ՀՎՀՀ 09103261) ձեռք բերել 20 700 մետր AC-PC*16*0.99մմ, 0.4մ,1․0լ/ժ և ԻՍՕ 9261-2004 ստանդարտի պահանջներին համաձայն հունական արտադրության կաթոցիկներով կաթիլային ոռոգման խողովակներ։ Ձեռք բերվող խողովակների ընդհանուր արժեքը կազմում է 2 628 900 դրամ՝ առանց ԱԱՀ: Խողովակների տեղադրումը իրականացվելու է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից՝ կամավոր հիմունքներով մասնագետների ներգրավմամբ։ |
11․ |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12․ |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ |
Չի նախատեսվում: |
13․ |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություններ են ներկայացվելու Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչության և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
08.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |