ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2021 թվականի N 1577-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
27.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1577-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստը (այսուհետ` պետական պահուստ) նախատեսված է պետության և ազգային տնտեսության անհետաձգելի կարիքների բավարարման համար, որն արտակարգ իրավիճակների պայմաններում ապահովում է պետության և ազգային տնտեսության` թանկարժեք մետաղներով ու թանկարժեք քարերով ինքնաբավությունը:
2. Վերջին տարիներին պետական պահուստները համալրվել են միայն օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով և դրանցից պատրաստված իրերով:
3. Շուրջ երկու տասնամյակ ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության (այսուհետև՝ Պետական գանձարան) պետական պահուստներից թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարում չի իրականացվում, որի արդյունքում նշված արժեքները կորցնում են իրենց արդիականությունը` ապրանքային տեսքը և արժեքը:
4. Պետական գանձարանը որդեգրել է մոտեցում, որ պետական պահուստներում պետք է կուտակել միայն բարձր լիկվիդայնություն ունեցող պետական
ստանդարտին համապատասխան ձուլակտորներ և թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրեր:
5. Խնդրի լուծումը պայմանավորված է պետական պահուստների կառավարումը լիարժեք ու արդյունավետ դարձնելու, գործընթացների նկատմամբ համակարգված հսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԸ ԿԱԶՄՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
6. Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 487-Լ հրամանի հավելվածի 3-րդ գլխի 5-րդ կետի 3-րդ ենթակետի՝ Պետական գանձարանի գործառույթներից է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և չափով թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի` պետական պահուստներից բացթողումը, բաց թողնված արժեքների դիմաց վճարումների գանձումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մաս մուտքագրումը:
7. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի համաձայն՝ Պետական գանձարանն է լիազորված իրականացնելու պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների) հաշվառումն ու կառավարումը:
8. Պետական պահուստների մաս կազմող արժեքների գույքագրման և Պետական գանձարանին տեղեկատվության տրամադրման միջոցառումների իրականացման արդյունքում Պետական գանձարանը հստակեցրել է պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջնակարգ և ավագ դպրոցների) հաշվեկշիռներում հաշվառված արժեքների առկայության, շարժի, որակական վիճակի մասին տվյալները: 96 կազմակերպություններից ստացված տեղեկությունները ճշգրտվել և մուտքագրվել են համապատասխան էլեկտրոնային բազայում:
9. Պետական գանձարանի կողմից մշակութային օջախների, թանգարանների հաշվեկշիռներում գտնվող արժեքները տարանջատված և դասակարգված են՝ ըստ պետական պահուստի արժեքների և ազգային պահուստի արժեքների (անձեռնմխելի են և ենթակա չեն օտարման): Ազգային պահուստի արժեքների ամփոփ տվյալներն են` ոսկի` 65.9 կգ, արծաթ` 1453.2 կգ, պլատին` 477.5 գրամ և պալադիում` 0.02 գրամ, թանկարժեք մետաղների համաձուլվածք` 196.6 կգ (առ 01.01.2021 թ.):
10. Պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշիռներում առկա պետական պահուստի արժեքների ամփոփ տվյալներն են` ոսկի` 1.3 կգ, արծաթ` 21.1 կգ, պլատին` 63.4 կգ, պալադիում` 0.2 կգ, իրիդիում` 10.9 կգ, ռոդիում` 0.3 կգ, օսմիում` 2.23 գրամ, ինչպես նաև սարքավորումների մեջ` ոսկի` 4.8 կգ, արծաթ` 462.9 կգ, պլատին` 3.5 կգ, պալադիում` 9.1 կգ, ռոդիում` 0.3 գրամ, իրիդիում` 0.1 գրամ (առ 01.01.2021 թ.):
11. Պետական գանձարանում գտնվող պետական պահուստի արժեքների ամփոփ տվյալներն են` ոսկյա իրեր` 80,0 կգ, մետաղական ոսկի` 14,6 կգ, արծաթյա իրեր` 74,1 կգ, մետաղական արծաթ` 31,3 կգ, արծաթի և ոչ թանկարժեք մետաղի համադրությամբ զարդեր` 4,7 կգ, պլատին` 3,0 կգ, պալադիում` 1,4 կգ, օսմիումի օքսիդ` 4.32 գրամ, թանկարժեք քարեր (ադամանդ, ադամանդի հումք)` 3575.8 կարատ, թանկարժեք քարեր (ալմաստի քարեր և հումք)` 762 կարատ, թանկարժեք քարեր (զմրուխտ)` 256 կարատ, աճեցված (կուլտիվացված) մարգարիտ` 102,8 կգ, արհեստական քարեր` 4795 հատ, արհեստական քարերից շարաններ` 1,2 կգ, կիսաթանկարժեք քարեր` 417 կարատ: Պետական գանձարանում գտնվող պետական պահուստի արժեքների ընդհանուր արժեքը 01.01.2021 թ. դրությամբ կազմում է շուրջ երկու միլիարդ հարյուր հիսունվեց միլիոն դրամ (տե՛ս N 3 աղյուսակը):
III. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
12. 1996 թվականից հետո պետական պահուստներից թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի իրացում (հրապարակային աճուրդների միջոցով) չի իրականացվել, որի արդյունքում Պետական գանձարանում կուտակվել են բավարար քանակությամբ թանկարժեք քարեր, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր:
13. Բացի Պետական գանձարանում գտնվող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներից, թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերից՝ մնացած արժեքների պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է, քանի որ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերը տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը` կորցնելով ապրանքային տեսքը և արժեքը:
IV. ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
14. Ծրագրի ռազմավարության և դրա իրականացման անհրաժեշտ գործողությունների կատարումը միջոցառումների փոխկապակցված ամբողջական համակարգ է, որը նպատակաուղղված է հետևյալ հիմնախնդիրների իրականացմանը:
15. Պետական պահուստների կառավարումն արդյունավետ դարձնելու նպատակով, հրապարակային աճուրդների միջոցով, Պետական գանձարանում գտնվող իրացման ենթակա ոչ լիկվիդային իրերի պետական պահուստներից օտարում` ըստ հետևյալ առաջնահերթության.
Աղյուսակ N 1 |
NN ը/կ |
ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՉԱՓԻ ՄԻԱՎՈՐԸ |
Քանակը Քաշը (հատ) (գրամ) |
Շուկայական արժեքը (դրամ) | |
1. |
Թանկարժեք քարեր` ալմաստի քարեր և հումք |
կարատ |
761.94 |
210,415.67 | |
2. |
Արհեստ.քարեր |
հատ |
4795 |
615,470.00 | |
3. |
Արհեստ.քարերից շարաններ |
գրամ |
1177.40 |
48,000.00 | |
4. |
Կիսաթանկարժեք քարեր |
հատ/ կարատ |
15 |
417.40 |
76,000.00 |
5. |
Թանկարժեք քարեր` զմրուխտ |
կարատ |
256.36 |
3,443,700.00 | |
6. |
Թանկարժեք քարեր` ադամանդ, ադամանդի հումք |
կարատ |
3575.76 |
594,359,354.10 | |
7. |
Զարդեր արծաթի և ոչ թանկարժեք մետաղի համադրությամբ |
գրամ |
4741 |
1,243,473.01 | |
8. |
Արծաթյա իրեր |
գրամ |
7800 |
28271.14 |
14,971,230.46 |
9. |
Ոսկյա իրեր |
գրամ |
18255 |
76643.77 |
918,895,043.08 |
10. |
Օսմիումի օքսիդ |
գրամ |
4.32 |
||
Ընդամենը՝ |
1,533,862,686.3 |
16. Թանկարժեք քարերի` զմրուխտի, ադամանդի, ադամանդի հումքի իրացման գինը չի կարող պակաս լինել աճուրդից առաջ վերագնահատված նվազագույն գնից: Ոսկյա և արծաթյա իրերի յուրաքանչյուր գրամի իրացման գինը չի կարող պակաս լինել Պետական գանձարանի կողմից սահմանված մեկ գրամ քիմիապես մաքուր թանկարժեք մետաղների բացթողնման գներից (հաշվարկը կատարել՝ ելնելով մետաղի հարգից), իսկ թանկարժեք քարերից ներդիրների առկայության դեպքում պետք է ավելացվի նաև ներդիրների արժեքը, որը չի կարող պակաս լինել աճուրդից առաջ վերագնահատված նվազագույն գնից:
17. Հրապարակային աճուրդների միջոցով օտարման ենթակա ոչ լիկվիդային իրերի իրացման ժամանակացույց`
Աղյուսակ N 2 |
Նպատակը |
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Ակնկալվող արդյունք (դրամ) |
Օտարման նպատակը ոչ լիկվիդային իրերի ապրանքային տեսքը և արժեքը չկորցնելն է |
1. Թանկարժեք քարերի`ալմաստի քարերի և հումքի օտարում |
2022 թ. I եռամսյակ |
210,415.67 |
2. Արհեստական քարերի օտարում |
615,470.00 | ||
3. Արհեստ. քարերից շարանների օտարում |
48,000.00 | ||
4. Կիսաթանկարժեք քարերի օտարում |
76,000.00 | ||
5. Թանկարժեք քարերի` զմրուխտի օտարում |
3,443,700.00 | ||
6. Թանկարժեք քարերի` ադամանդի, ադամանդի հումքի օտարում |
50,000,000.00 | ||
7. Արծաթի և ոչ թանկարժեք մետաղի համադրությամբ զարդերի օտարում |
1,243,473.01 | ||
8. Արծաթյա իրերի օտարում |
2,500,000.00 | ||
9. Ոսկյա իրերի օտարում |
90,000,000.00 | ||
Ընդամենը՝ 2022 թ. I եռամսյակ |
148,137,058.68 | ||
1. Թանկարժեք քարերի` ադամանդի, ադամանդի հումքի օտարում |
2022 թ. II եռամսյակ |
45,000,000.00 | |
2. Արծաթյա իրերի օտարում |
1,000,000.00 | ||
3. Ոսկյա իրերի օտարում |
70,000,000.00 | ||
Ընդամենը՝ 2022 թ. II եռամսյակ |
116,000,000.00 | ||
1. Թանկարժեք քարերի` ադամանդի, ադամանդի հումքի օտարում |
2022 թ. III եռամսյակ |
45,000,000.00 | |
2. Արծաթյա իրերի օտարում |
1,000,000.00 | ||
3. Ոսկյա իրերի օտարում |
70,000,000.00 | ||
Ընդամենը՝ 2022 թ. III եռամսյակ |
116,000,000.00 | ||
1. Թանկարժեք քարերի` ադամանդի, ադամանդի հումքի օտարում |
2022 թ. IV եռամսյակ |
45,000,000.00 | |
2. Արծաթյա իրերի օտարում |
1,000,000.00 | ||
3. Ոսկյա իրերի օտարում |
70,000,000.00 | ||
Ընդամենը՝ 2022 թ. IV եռամսյակ |
116,000,000.00 | ||
1. Թանկարժեք քարերի` ադամանդի, ադամանդի հումքի օտարում |
2023 թ. I եռամսյակ |
45,000,000.00 | |
2. Արծաթյա իրերի օտարում |
1,000,000.00 | ||
3. Ոսկյա իրերի օտարում |
70,000,000.00 | ||
Ընդամենը՝ 2023 թ. I եռամսյակ |
116,000,000.00 | ||
1. Թանկարժեք քարերի` ադամանդի, ադամանդի հումքի օտարում |
2023 թ. II եռամսյակ |
45,000,000.00 | |
2. Արծաթյա իրերի օտարում |
1,000,000.00 | ||
3. Ոսկյա իրերի օտարում |
70,000,000.00 | ||
Ընդամենը՝ 2023 թ. II եռամսյակ |
116,000,000.00 | ||
1. Թանկարժեք քարերի` ադամանդի, ադամանդի հումքի օտարում |
2023 թ. III եռամսյակ |
45,000,000.00 | |
2. Արծաթյա իրերի օտարում |
1,000,000.00 | ||
3. Ոսկյա իրերի օտարում |
70,000,000.00 | ||
Ընդամենը՝ 2023 թ. III եռամսյակ |
116,000,000.00 | ||
1. Թանկարժեք քարերի` ադամանդի, ադամանդի հումքի օտարում |
2023 թ. IV եռամսյակ |
55,000,000.00 | |
2. Արծաթյա իրերի օտարում |
1,000,000.00 | ||
3. Ոսկյա իրերի օտարում |
80,000,000.00 | ||
Ընդամենը՝ 2023 թ. IV եռամսյակ |
136,000,000.00 | ||
1. Թանկարժեք քարերի` ադամանդի, ադամանդի հումքի օտարում |
2024 թ. I եռամսյակ |
55,000,000.00 | |
2. Արծաթյա իրերի օտարում |
1,000,000.00 | ||
3. Ոսկյա իրերի օտարում |
80,000,000.00 | ||
Ընդամենը՝ 2024 թ. I եռամսյակ |
136,000,000.00 | ||
1. Թանկարժեք քարերի` ադամանդի, ադամանդի հումքի օտարում |
2024 թ. II եռամսյակ |
55,000,000.00 | |
2. Արծաթյա իրերի օտարում |
2,000,000.00 | ||
3. Ոսկյա իրերի օտարում |
80,000,000.00 | ||
Ընդամենը՝ 2024 թ. II եռամսյակ |
137,000,000.00 | ||
1. Թանկարժեք քարերի` ադամանդի, ադամանդի հումքի օտարում |
2024 թ. III եռամսյակ |
64,359,354.10 | |
2. Արծաթյա իրերի օտարում |
1,471,230.46 | ||
3. Ոսկյա իրերի օտարում |
98,895,043.08 | ||
4. Օսմիումի օքսիդի օտարում |
|||
Ընդամենը՝ 2024 թ. III եռամսյակ |
164,725,627.64 | ||
1. Թանկարժեք քարերի` ադամանդի, ադամանդի հումքի օտարում |
2024 թ. IV եռամսյակ |
45,000,000.00 | |
2. Արծաթյա իրերի օտարում |
1,000,000.00 | ||
3. Ոսկյա իրերի օտարում |
70,000,000.00 | ||
Ընդամենը՝ 2024 թ. IV եռամսյակ |
116,000,000.00 | ||
Ընդամենը՝ 2022-2024 թթ. |
1,533,862,686.32 |
18. Օտարման ենթակա իրերը հրապարակային աճուրդի ներկայացվելուց առաջ Պետական գանձարանի կողմից վերագնահատվում են` առաջնորդվելով տվյալ պահի շուկայական գներով: Թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը առանձնահատուկ ապրանք են, որոնց բնորոշ են նաև կարճ ժամանակահատվածում գնային տատանումներ, հետևաբար աճուրդից առնվազն մեկ օր առաջ արդեն իսկ վերագնահատված իրի արժեքի և տվյալ պահին նմանատիպ իրի շուկայական արժեքի միջև 5 և ավելի տոկոս դրական կամ բացասական շեղման դեպքում կատարվում է տվյալ իրի կրկնակի վերագնահատում:
19. Իրերի իրացումից ձևավորված գումարն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` «Մուտքեր թանկարժեք մետաղների իրացումից» հաշվին: 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների իրականացման գործողությունները բյուջետային ֆինանսավորման անհրաժեշտություն չեն պահանջում:
V. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
20. Պետական գանձարանը կիրականացնի պետական պահուստների միասնական հաշվառումը, հաշվեգրումը և կենտրոնացված կառավարումը` միջազգային պրակտիկայում գործող մեթոդներին համահունչ, որոնք իրենց դրական ազդեցությունը կունենան պետության ռազմավարական խնդիրների արդյունավետ լուծման գործում, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի պետական պահուստներն արդյունավետ օգտագործելու Հայաստանի Հանրապետության ֆինանսական, գիտական, սոցիալական, մշակութային, ներդրումային և այլ կարիքների բավարարման նպատակով:
21. Հայաստանի Հանրապետությունը կունենա իրացվելի թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստ: Ծրագրի իրականացման անհրաժեշտ գործողությունների կատարման արդյունքում Պետական գանձարանը կտիրապետի շուրջ 622,0 միլիոն դրամ արժողությամբ բարձր իրացվելիություն ունեցող և արժութային արժեք համարվող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորների և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերի:
Աղյուսակ N 3 |
ՈՍԿԻ |
ԱՐԾԱԹ |
ՊԼԱՏԻՆ |
ՊԱԼԱԴԻՈՒՄ |
ԻՐԻԴԻՈՒՄ |
ՌՈԴԻՈՒՄ |
ՕՍՄԻՈՒՄ |
Համաձուլ- վածք |
Թանկարժեք և կիսաթան- կարժեք քարեր |
Արհես- տական քարեր |
Արհեստա- կան քարե- րից շարաններ և աճեցված մարգարիտ | ||||||||||
հատ |
քաշը (կգ) |
հատ |
քաշը (կգ) |
հատ |
քաշը (կգ) |
հատ |
քաշը (կգ) |
հատ |
քաշը (կգ) |
հատ |
քաշը (կգ) |
հատ |
քաշը (կգ) |
հատ |
քաշը (կգ) |
հատ |
քաշը (կարատ) |
հատ |
քաշը (կգ) | |
Թանգարան |
65.9 |
1453.2 |
0.5 |
196.6 |
||||||||||||||||
Պետական մարմիններ, պետական հիմնարկներ, պետական ոչ առևտրային կազմա-կերպու- թյուններ և 100 տոկոս պետական մասնակցու- թյամբ իրավաբա- նական անձինք |
6.1 |
484.0 |
67 |
9.3 |
10.9 |
0.3 |
||||||||||||||
Պետական գանձարան |
94.6 |
105.4 |
3.0 |
1.4 |
5000 |
4795 |
104.1 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
27.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|