ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայության` «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածով սահմանված դեպքերում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|