ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 951-Ա
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին (2021 թ. սեպտեմբերի 7-8-ը ներառյալ) և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանին (2021 թ. սեպտեմբերի 7-10-ը ներառյալ) գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Մոսկովյան ֆինանսական ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վահե Հովհաննիսյանի և Արմեն Գևորգյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (ճանապարհածախս, օրապահիկ և գիշերավարձ) կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|