Գլխավոր տեղեկություն
Համար
N 832-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.09.01/21(119) Հոդ.864
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2007 թվականի N 832-Ն

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ՈՒ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 25
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 19-ի N 832-Ն որոշման

 Կ Ա Ր Գ

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ՈՒ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործման հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում (այսուհետ` փոխհատուցում) տալու հետ կապված հարաբերությունները:

2. Փոխհատուցում տալու նպատակով շահագրգիռ նախարարությունների և այլ պետական մարմինների ներկայացուցիչներից ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմը և գործունեության աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

3. Փոխհատուցում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով ընդունում է ֆիզիկական և իրավաբանական անձի կողմից համապատասխան դիմում, անձը հաստատող փաստաթղթի պատճենը (իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը), տվյալ գույքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթուղթ և դրանք եռօրյա ժամկետում ներկայացնում միջգերատեսչական հանձնաժողով:

4. Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգով սահմանված կարգով տեղում ուսումնասիրվում են ռազմական դրության հետևանքների վերացման գործողություններով պայմանավորված` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը, և մեկամսյա ժամկետում փոխհատուցում տալու կամ այն մերժելու վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարություն, ընդ որում, փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկություն ներկայացվելու դեպքում նշվում է նաև առաջարկվող փոխհատուցման չափը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատված չափով:

(4-րդ կետը փոփ. 16.09.21 N 1509-Ն)

5. Փոխհատուցում ստանալու մասին դիմումը կարող է մերժվել, եթե տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի կողմից չի ներկայացվել սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն կարգի 4-րդ կետում նշված առաջարկությունների համաձայն ընդունում է համապատասխան որոշում, որով սահմանվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը, փոխհատուցման գումարները և դրանք տալու ժամանակացույցը:

7. Փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին:

(հավելվածը փոփ. 16.09.21 N 1509-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան