Գլխավոր տեղեկություն
Համար
N 592-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.09.2021-17.09.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2015.07.01/4(71) Հոդ.460
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2015 թվականի N 592-Ն

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ԵՎ մաքսային պահեստներին ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 05.04.18 N 388-Ն, փոփ. 16.09.21 N 1530-Ն)

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասին և 44-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 05.04.18 N 388-Ն, 16.09.21 N 1530-Ն)

1. Սահմանել ժամանակավոր պահպանության պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 05.04.18 N 388-Ն, փոփ. 16.09.21 N 1530-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 9
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 4-ի N 592-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ԵՎ մաքսային պահեստներին ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը լրաց. 05.04.18 N 388-Ն
, փոփ. 16.09.21 N 1530-Ն)

1. Ժամանակավոր պահպանության բաց տեսակի պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 10000 քառ. մետր, այդ թվում՝ փակ տարածքներինը` 2000 քառ. մետր: Ժամանակավոր պահպանության փակ տեսակի պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 5000 քառ. մետր, այդ թվում` փակ տարածքներինը` 1000 քառ. մետր:

(1-ին կետը փոփ. 05.04.18 N 388-Ն)

1.1. Բաց տեսակի մաքսային պահեստների ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 1000 քառ. մետր, իսկ փակ տեսակի մաքսային պահեստների ընդհանուր մակերեսը՝ առնվազն 200 քառ. մետր:

(1.1-ին կետը լրաց. 05.04.18 N 388-Ն, փոփ. 16.09.21 N 1530-Ն)

2. Սույն պահանջների 1-ին կետում նշված չափանիշների պահպանման համար ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի սահմանվում են գոտիականության հետևյալ չափանիշները՝

1) Երևան քաղաք, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզեր՝ 100 տոկոս.

2) Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր՝ 50 տոկոս:

3. Սույն պահանջների կիրառման առումով՝ փակ տարածքում ներառվում են`

1) ժամանակավոր պահպանության պահեստի, մաքսային պահեստի, ազատ պահեստի կազմակերպչի վարչական ապարատի զբաղեցրած տարածքը.

2) ապրանքի պահպանության համար նախատեսված պահեստային շինության տարածքը.

3) փակ շինության` զննման համար նախատեսված տարածքը.

4) մաքսային մարմիններին հատկացված տարածքը.

5) մաքսային ներկայացուցիչների և ինքնահայտարարագրման գրասենյակի տարածքը.

6) այլ տարածքներ:

(3-րդ կետը լրաց., փոփ. 05.04.18 N 388-Ն)

4. Ժամանակավոր պահպանության պահեստի կազմակերպիչը պետք է ապահովի`

1) ժամանակավոր պահպանության ամբողջ տարածքում կատարվող գործողությունները հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրելու և ձայնագրելու հնարավորություն, ընդ որում, տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվերի: Տեսագրություններում պետք է նշվեն նաև տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն կազմակերպչի մոտ` առնվազն 90 օր.

2) կշռելու հնարավորություն ունեցող էլեկտրոնային (առնվազն 15000 գործարքի հիշողությամբ) տարբեր կշեռքների առկայությունը, այդ թվում` ավտոմեքենաներ կշռող` առնվազն 80 տոննա, իսկ երկաթգծի առկայության դեպքում` առնվազն 150 տոննա կշռելու հնարավորություն ունեցող կշեռք.

3) փոսորակների, հարթակների, փակ շինությունների (անգարների) առկայությունը`

ա. սույն պահանջների 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վայրերում գործող ժամանակավոր պահպանության պահեստների դեպքում՝ առնվազն 5 ավտոմեքենայի միաժամանակյա զննման համար.

բ. սույն պահանջների 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված վայրերում գործող ժամանակավոր պահպանության պահեստների դեպքում՝ առնվազն մեկ ավտոմեքենայի զննման համար.

4) մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ներդրումը (ռենտգենային, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման և այլն)` վերադաս մաքսային մարմնի սահմանած պահանջներին համապատասխան.

5) մաքսային մարմինների աշխատողներին անհրաժեշտ կապի և էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների տրամադրումը, ինտերնետային և ռադիոհեռահաղորդման կապով ապահովումը` մաքսային ձևակերպումները տեղում կազմակերպելու համար.

6) իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների մասին տեղեկատվության հրապարակայնությունը` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով.

7) ապրանքների բեռնման-բեռնաթափման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման կամ փոխադրման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցների առկայությունը.

8) ժամանակավոր պահպանության պահեստի գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը:

(4-րդ կետը փոփ. 05.04.18 N 388-Ն)

5. Սույն հավելվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով սահմանված պահանջները տարածվում են նաև մաքսային պահեստների կազմակերպիչների նկատմամբ, եթե այդպիսի մաքսային պահեստները հանդիսանում են ժամանակավոր պահպանության վայրեր:

(5-րդ կետը լրաց. 05.04.18 N 388-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 05.04.18 N 388-Ն, փոփ. 16.09.21 N 1530-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան