ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297) 3-րդ հոդվածում`
ա) 81-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«81) արհեստագործական ուսումնարան` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն.».
բ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) քոլեջ` միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն.».
գ) 181-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«181) արհեստավոր` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրին և (կամ) որակավորման կարգին համապատասխան պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.».
դ) 19-րդ կետից հանել «կրտսեր» բառը: Հոդված 2.
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը «չափորոշիչների,» բառից հետո լրացնել «պետական հավատարմագրման չափանիշների,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի1-ին մասից հանել «հիմնարկի կամ» բառերը:
Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասը «մանկավարժական խորհուրդը» բառերից հետո լրացնել «, գործադիր մարմինը» բառերով:
Հոդված 6. Օրենքի 49-րդ հոդվածի 6-րդ մասը «Պետական» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|