Գլխավոր տեղեկություն
Համար
N 321-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.20-2021.10.03 Պաշտոնական հրապարակման օրը 07.09.2021
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.09.2021
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

1 սեպտեմբերի 2021 թվականի
ք. Երևան

N 321-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն, N 518-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 344-Ն ՈՐՈՇումների ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 48-Լ որոշման N 2 հավելվածի 4.2-րդ կետով սահմանված դրույթները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 31-ից, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների՝

1) 1-ին բաժնի (բացառությամբ 4-րդ գլխի), 27-րդ կետի, 5-րդ բաժնի (բացառությամբ 100-րդ կետի 2-րդ ենթակետի) և 11-րդ բաժնի, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի սեպտեմբերի 10-ից,

2) 35-րդ կետի, 8-րդ գլխի, 9-րդ գլխի, 3-րդ բաժնի, 4-րդ բաժնի և 30-րդ գլխի, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի նոյեմբերի 15-ից,

3) 18-րդ, 19-րդ, և 20-րդ գլուխների, որոնք ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 15-ից:».

2) հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների՝

ա. 100-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) նախորդ օրացուցային տարում Հաղորդման կամ Բաշխման ցանցին միացված 10 ՄՎտ և ավելի դրվածքային հզորություն ունեցող սպառողները, բացառությամբ Որակավորված սպառողների՝ իրենց բեռի գրաֆիկները։»:

բ. 11-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԲԱԺԻՆ 11

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

245. Երաշխավորված մատակարարի հետ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր ունեցող սպառողները (բացառությամբ՝ բնակչության) սույն կետով սահմանված ժամկետներում ԷՄՇ կանոնների համաձայն ստանում են Որակավորված սպառողի կարգավիճակ կամ ԷՄԱ կանոնների համաձայն ընտրում են Մատակարար (առկայության դեպքում)՝ հետևյալ ժամկետներում.

1) Հաղորդման ցանցին կամ Արտադրողին միացած բոլոր այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր Հաշվառման կետերում տարեկան ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը,

2) 110 կՎ և բարձր լարման բոլոր Սպառողները՝ մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը,

3) 35 կՎ լարման այն Սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր Հաշվառման կետերում տարեկան ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը,

4) 6 (10) լարման այն Սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր Հաշվառման կետերում տարեկան ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը,

5) Այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր Հաշվառման կետերում՝ անկախ լարման մակարդակից, տարեկան ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը։

246. ԷՄՇ կանոնների 245-րդ կետով սահմանված ժամկետներում Որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ Մատակարար չընտրելու դեպքում այդ սպառողները սպառած էլեկտրական էներգիայի համար Երաշխավորված մատակարարին վճարում են Հանձնաժողովի սահմանած սակագնով՝ ԷՄԱ կանոնների համաձայն։

247. 2022 թվականի ԷՀՏՀ-ի պլանավորման նպատակով սույն կանոնների 100-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվությունը ՊԵԱ կայանները երաշխավորված մատակարարին են ներկայացնում մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը։»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 344-Ն որոշման հավելվածի 3-րդ բաժինը:

3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի պայմանագրի (օֆերտա) օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 518-Ն որոշման 3-րդ կետում «2022 թվականի փետրվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի նոյեմբերի 15-ից» բառերով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան