ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 585-Ա
«ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԿԱՐՕՐՅԱ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 99,824,740 դրամ ընդհանուր արժողությամբ «Երկարօրյա դպրոց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02834897) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ԴՄՀ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2021 թվականի հունիսի 4-ին կնքված N 01/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 8,750,770 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԴՄՀ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2021 թվականի հունիսի 4-ին կնքված N 02/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 10,227,510 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԴՄՀ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2021 թվականի հունիսի 4-ին կնքված N 03/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 3,297,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ԴՄՀ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2021 թվականի հունիսի 7-ին կնքված N 04/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 6,039,330 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ԴՄՀ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2021 թվականի հունիսի 4-ին կնքված N 05/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 6,039,330 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «ԴՄՀ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2021 թվականի հունիսի 4-ին կնքված N 06/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 3,023,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
14.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 585-Ա որոշման |
«Երկարօրյա դպրոց»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Արցախի Հանրապետության Աշան, Բերդաշեն, Չափար, Խրամորթ, Կարմիր շուկա, Սոս, Թաղավարդ համայնքների դպրոցների աշակերտների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաս-տումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները, ստեղծագործական ունակությունները զարգացնելու, կրթական հավասար հնարավորություններ ապահովելու և մանկավարժական համապարփակ մոտեցման միջոցով աշակերտների ու նրանց ընտանիքի զբաղվածության և այլ կարիքներին արդյունավետ աջակցելու նպատակով, երկարօրյա ենթակառուցվածքների ստեղծում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, ք․Երևան, Բաղրամյան 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) և Բելգիայում Արցախի բարեկամության խումբ: |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամ (ՀՀ, ք․Երևան, Բուզանդ 1, 31, ՀՎՀՀ՝ 02834897) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետության Աշան, Բերդաշեն, Չափար, Խրամորթ, Կարմիր շուկա, Սոս, Թաղավարդ համայնքներ՝ կրթության բնագավառ։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
99,824,740 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության Աշան, Բերդաշեն, Չափար, Խրամորթ, Կարմիր շուկա, Սոս, Թաղավարդ համայնքների դպրոցներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
25 հուլիսի 2021 թ. – 30 սեպտեմբերի 2021 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Յուրաքանչյուր դպրոցում վերանորոգվելու և արդիականացվելու են 2-ական դասասենյակ՝ տարրական և միջին դպրոցների համար՝ 2021 թ. հուլիսի 25-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատ-վածում, 54,454,136 դրամ գումարի չափով. 2. Յուրաքանչյուր դպրոցում կառուցվելու է ճաշարան, խոհանոց և պահեստ՝ տաք սնունդ տրամադրելու համար՝ 2021 թ. հուլիսի 25-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, 45,370,604 դրամ գումարի չափով ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Շինարարական նյութերի ձեռքբերում՝ 24,473,000 դրամի չափով. 2. Շինարարական աշխատանքների իրականացում՝ 16,314,740 դրամի չափով. 3. Կահույքի և ուսումնական սարքավորումների ձեռքբերում՝ 38,139,000 դրամ. 4. Ճաշարանային սարքավորումների և պարագաների ձեռքբերում՝ 20,898,000 դրամի չափով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Սույն ծրագրով կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավար- ման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքին ակտիվորեն ներգրավված են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարա-րությունը, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Աշան, Բերդաշեն, Չափար, Խրամորթ, Կարմիր շուկա, Սոս, Թաղավարդ գյուղերի համայնքապետարաններ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածք-ների նախարարության, Արցախի Հանրապետության քաղաքաշի-նության նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվություններ կներկայացվեն բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին։ |
(հավելվածը փոփ. 01.09.21 N 659-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
14.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |