Գլխավոր տեղեկություն
Համար
N 1428-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 03.09.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2021 թվականի N 1428-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ընդ որում՝ կազմակերպությունները պետք է ապահովեն տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց (այսուհետ՝ հաշմանդամություն ունեցող անձ) համար մատչելի կամ հարմարեցված ԳՕՍՏ 30478-96 ստանդարտի պահանջներին համապատասխանող ավտոբուսներ՝ ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսի չափով:».

2) կարգի 22-րդ կետի «սեփականության իրավունքով ձեռք բերվող ավտոբուսների ընդհանուր արժեքի 100 տոկոս գումարի չափով երաշխիք՝ համաձայն N 13 ձևի,» բառերը հանել.

3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.1-ին կետով՝

«22.1. Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքում՝ կազմակերպությունը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին է փոխանցում երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 1.5 տոկոսին համարժեք գումար (այսուհետ` գումար), որը երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է N 12 ձևում նշված հաշվեհամարին՝ միայն երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ սպասարկման պայմանագիրը կնքելուց հետո: Գումարը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին պետք է փոխանցվի մինչև սույն կարգի 34-րդ կետով սահմանված ժամկետը: Մրցույթին մասնակցելու իրավունք չստացած կամ մրցույթը չհաղթող կազմակերպությունների գումարը փոխանցվում է N 12 ձևում նշված հաշվեհամարին՝ մրցույթի ամփոփիչ նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:».

4) կարգի 41-րդ կետի աղյուսակի «ԱՎՏՈԲՈՒՍ» բաժնի 2-րդ կետում «2» թիվը փոխարինել «3» թվով.

5) կարգի 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«50. Մրցույթի արդյունքներով հավասար միավորներ հավաքելու դեպքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն ըստ առաջնահերթության ներկայացրել է ավելի մեծ քանակով՝

1) մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ.

2) փաստացի ձեռք բերված ավտոբուսներ.

3) հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի կամ հարմարեցված ավտոբուսներ:».

6) կարգի 83-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«83. Մրցույթը հաղթող կազմակերպությունը պարտավոր է՝

1) ըստ երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ կնքած ժամանակացույցի՝ հանձնաժողովին ներկայացնել հայտ-պարտավորությամբ ներկայացված ավտոբուսները.

2) ըստ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի՝ երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի, ինչպես նաև ավտոկայարանային ծառայություններ մատուցող, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ 14 օրվա ընթացքում կնքել ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու գործընթացը կարգավորող համապատասխան պայմանագրեր` դրանցում ներառելով սույն կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն կնքված նախնական պայմանագրի դրույթները:

Կազմակերպության՝ սույն կետի պայմանները խախտելու դեպքում երթուղին սպասարկելու իրավունքը փոխանցվում է տվյալ մրցույթում հաջորդ տեղը զբաղեցրած կազմակերպությանը: Եթե վերջինս չկա, կազմակերպվում է նոր մրցույթ:».

7) կարգի N 12 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

8) ուժը կորցրած ճանաչել կարգի N 13 ձևը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան

 

02.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 2-ի N 1428-Ն որոշման

 

«Ձև N 12

 

Հ Ա Յ Տ - Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

Հայտատու

 

______________________________________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոuահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու 20 թ. ___________ կայանալիք ավտոբուսային

______________________________ մրցույթին:

(երթուղու (երթուղիների) անվանումը, համարը)

 

Պարտավորվում եմ, ըստ երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ կնքված ժամանակացույցի, ձեռք բերել երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված անհրաժեշտ քանակով ավտոբուսներ:

1. Ավտոբուսների մասին տվյալները՝

 

NN

ը/կ

Մակնիշ

Թողարկման

տարեթիվ

Քանակ

1.

     

2.

     

3.

     

 

2. Լրացուցիչ տեղեկություններ` _____________________________________________________________________

_______________________________________________________________________________

 

Նախապեu ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի օրենսդրության պահանջներին և պարտավորվում եմ դրանք կատարել:

Համաձայն եմ երթուղային ցանցը կազմակերպող մարմնի ծանուցումները որպես պաշտոնական ծանուցում ստանալու իմ ներկայացրած էլեկտրոնային հասցեով:

Գումարի փոխանցումը խնդրում եմ կատարել ___________ հաշվեհամարին:

Կից ներկայացնում եմ՝

Ավտոբուսներ արտադրող գործարանի պաշտոնական ներկայացուցչի տրամադրած՝ ավտոբուսների տեխնիկական բնութագրի և գնի վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաև մատակարարման ժամկետները սահմանող փաստաթուղթ:

Ներկայացված փաuտաթղթերի իuկությունը հավաuտում եմ:

 

Հայտատու ___________________________

(ստորագրությունը)

 

__________________________

(անուն, ազգանունը)

 

  _____ ________________ 20   թ.»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

02.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան