Գլխավոր տեղեկություն
Համար
N 996-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 996-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2021 թվականի սեպտեմբերի 15-17-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին և ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության Զինված ուժերի ներկայացուցիչ Մհեր Շիրինյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Մանե Գևորգյանինը, Սուրեն Վարոսյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Արմեն Խաչատրյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արշակ Կարապետյանինը, Լևոն Այվազյանինը և Կարեն Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

3) Արարատ Միրզոյանինը և Դավիթ Կարապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

4) Գրիգորի Առաքելյանինը, Վահագն Աբգարյանինը, Գագիկ Վանոյանինը, Արթուր Մուրադյանինը, Արտաշես Գալստյանինը, Արարատ Խուդոյանինը, Արման Մկրտչյանինը և Արմեն Վարդանյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օդանավակայանում սպասարկման ծախսերը և գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Երևան-Դուշանբե, իսկ սեպտեմբերի 17-ին՝ Դուշանբե-Երևան երթուղով։

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


15.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 996-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Փաշինյան   - ՀՀ վարչապետ
     
Ա. Կարապետյան   - ՀՀ պաշտպանության նախարար
     
Ա. Միրզոյան   - ՀՀ արտաքին գործերի նախարար
     
Վ. Բիյագով   - ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ
     
Մ. Գևորգյան   - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
     
Ս. Վարոսյան   - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
     
Հ. Թաշչյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
     
Ա. Խաչատրյան  

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

  հասարակայնության հետ կապերի վարչության պետ

     
Լ. Այվազյան   - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական
  քաղաքականության վարչության պետ
     
Մ. Շիրինյան   - ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ԶՈՒ ներկայացուցիչ
     
Դ. Կարապետյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
     

Կ. Հարությունյան

  - ՀՀ պաշտպանության նախարարության արարողակարգի բաժնի պետ
     
Դ. Տեր-Մկրտչյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական
  արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ
  (09.09.2021 թ.-17.09.2021 թ.)
     
Ա. Շահինյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
  հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
     
Ա. Աբրահամյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
  հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
     
Տ. Մեհրաբյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
  հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

Անվտանգություն

 

Գ. Առաքելյան   - ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի պետ
     
Վ. Աբգարյան   - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
  (09.09.2021 թ.-17.09.2021 թ.)
     
Գ. Վանոյան   - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
  (09.09.2021 թ.-17.09.2021 թ.)
     
Ա. Մուրադյան   - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
     
Ա. Գալստյան   - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
     
Ա. Խուդոյան   - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
     
Ա. Մկրտչյան   - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
     
Ա. Վարդանյան   - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

Ա. Հովհաննիսյան   - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)
     
Կ. Խաչատրյան   - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ)

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

15.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան