ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2021 թվականի N 1401-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ վերանվանելու մասին» N 1521-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կանոնադրության (այսուհետ՝ կանոնադրություն) 25-րդ կետում «11» թիվը փոխարինել «12» թվով․
2) կանոնադրության 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Խորհրդի անդամներն են՝
1) հիմնադրամի գործունեության ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (խորհրդի նախագահ).
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.
3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար.
4) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.
5) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար.
6) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ.
7) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ.
8) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ.
9) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ.
10) Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական.
11) «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ).
12) Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ):».
3) կանոնադրության 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Սույն կանոնադրության 26-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը և պետական մարմինների ղեկավարները խորհրդի կազմում ընդգրկված են համարվում ի պաշտոնե։ Հայաստանի Հանրապետության վարչապետի համապատասխան խորհրդականին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համապատասխան տեղակալին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան տեղակալին խորհրդի անդամ առաջարկում են, համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարն ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։ Ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում են իրենց համաձայնությամբ՝ խորհրդի որոշմամբ։».
4) կանոնադրության 28-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է» բառերը փոխարինել «հիմնադրամի գործունեության ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետն է» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|