ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2019 թվականի N 1009-Ն
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գործողության մեջ դնել սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի հետևյալ նորմատիվ իրավական ակտերը՝
1) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 880 որոշումը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 882 որոշումը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 883 որոշումը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 874 որոշումը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 68 որոշումը՝ համաձայն N 5 հավելվածի.
6) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 34 որոշումը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 58 որոշումը՝ համաձայն N 7 հավելվածի.
8) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտների համատեղ ստուգումներ անցկացնելու և ապրանքների (արտադրանքի) փորձանմուշներ վերցնելու միասնական կարգի մասին հիմնադրույթի վերաբերյալ» N 94 որոշումը՝ համաձայն N 8 հավելվածի.
9) Եվրասիական տնտեսական համայնքի Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 881 որոշումը՝ համաձայն N 9 հավելվածի.
10) Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի «Մաքսային միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» N 299 որոշումը՝ համաձայն N 10 հավելվածի.
11) Եվրասիական տնտեսական համայնքի Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Մաքսային միության հայտարարագրերի լրացման հրահանգների և մաքսային հայտարարագրերի ձևերի մասին» N 257 որոշումը՝ համաձայն N 11 հավելվածի.
12) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 67 որոշումը՝ համաձայն N 12 հավելվածի.
13) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին հիմնադրույթի վերաբերյալ, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջների մասին» N 294 որոշումը՝ համաձայն N 13 հավելվածի.
14) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 162 որոշումը՝ համաձայն N 14 հավելվածի.
15) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 23-ի «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 45 որոշումը՝ համաձայն N 15 հավելվածի.
16) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջների հաստատման մասին» N 157 որոշում՝ համաձայն N 16 հավելվածի.
17) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկի հաստատման մասին» N 158 որոշում՝ համաձայն N 17 հավելվածի.
18) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում բույսերի կարանտինի ապահովման միասնական կանոնների և նորմերի հաստատման մասին» N 159 որոշումը՝ համաձայն N 18 հավելվածի.
19) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի «Այն արտադրանքի ցանկն հաստատելու մասին, որի մասով մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջների համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ այլ փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների ներկայացմամբ մասին» N 75 որոշումը՝ համաձայն N 19 հավելվածի.
20) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի «Կարանտինային բուսասանիտարական միջոցառումների լաբորատոր ապահովման կարգը հաստատելու մասին» N 41 որոշումը` համաձայն՝ N 20 հավելվածի.
21) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 13-ի «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջները հաստատելու մասին» N 27 որոշումը՝ համաձայն N 21 հավելվածի.
22) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 13-ի «Անասնաբուժական այն դեղամիջոցների (դեղաբանորեն ակտիվ նյութերի) մնացորդների առավելագույն թույլատրելի մակարդակների մասին, որոնք կարող են պարունակվել կենդանական ծագման չվերամշակված սննդամթերքի, այդ թվում՝ հումքի մեջ, և դրանց որոշման մեթոդիկաների մասին» N 28 որոշումը՝ համաձայն N 22 հավելվածի.
23) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի «Կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների օջախների կանխարգելման, ախտորոշման, տեղայնացման ու վերացման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության և ռեգիոնալիզացիայի ու կոմպարտմենտալիզացիայի իրականացման կարգի մասին» N 79 որոշումը՝ համաձայն N 23 հավելվածի.
24) Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշումը՝ համաձայն N 24 հավելվածի.
25) Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» N 318 որոշումը՝ համաձայն N 25 հավելվածի.
26) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2014 թվականի մայիսի 26-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ այդպիսի փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման մասին» N 76 որոշումը՝ համաձայն N 26 հավելվածի.
27) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 027/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» N 168 որոշումը՝ համաձայն N 27 հավելվածի.
28) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 027/2012) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ այդ փաստաթղթի մասին տեղեկությունների ներկայացման մասին» N 166 որոշումը՝ համաձայն N 28 հավելվածի.
29) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2014 թվականի մարտի 6-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի համար Մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացման մասին» N 39 որոշումը՝ համաձայն N 29 հավելվածի.
30) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2014 թվականի փետրվարի 11-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 015/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթի ներկայացման մասին» N 20 որոշումը՝ համաձայն N 30 հավելվածի.
31) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 7-ի «Այն միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջների պահպանումը, և այն միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնք պարունակում են «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոնների մասին» N 21 որոշումը՝ համաձայն N 31 հավելվածի.
32) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2014 թվականի մայիսի 26-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) պահանջների պահպանումն ապահովող ստանդարտների ցանկի, և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկի մասին» N 80 որոշումը՝ համաձայն N 32 հավելվածի.
33) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի հոկտեմբերի 8-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի համար Մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջները» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջներին համապատասխանության գնահատման փաստաթղթի (համապատասխանության գնահատման փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների) ներկայացման մասին» N 172 որոշումը՝ համաձայն N 33 հավելվածի.
34) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 5-ի «Ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջների պահպանումը, և «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկի մասին» N 164 որոշումը՝ համաձայն N 34 հավելվածի.
35) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 98 որոշումը՝ համաձայն N 35 հավելվածի.
36) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի «Արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին» N 80 որոշումը՝ համաձայն N 36 հավելվածի։
(1-ին կետը լրաց. 18.06.20 N 1031-Ն, 25.03.21 N 419-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 13 Երևան |
|
ՀՀ կառավարության 2019 թվականի |
|
ՀՀ կառավարության 2019 թվականի |
|
ՀՀ կառավարության 2019 թվականի |
|
ՀՀ կառավարության 2019 թվականի |
(հավելվածը լրաց. 18.06.20 N 1031-Ն)
|
ՀՀ կառավարության 2019 թվականի |
|
ՀՀ կառավարության 2019 թվականի |
|
ՀՀ կառավարության 2019 թվականի |
|
ՀՀ կառավարության 2019 թվականի |
(հավելվածը լրաց. 18.06.20 N 1031-Ն)
(հավելվածը լրաց. 18.06.20 N 1031-Ն)
(հավելվածը լրաց. 18.06.20 N 1031-Ն)
(հավելվածը լրաց. 18.06.20 N 1031-Ն)
(հավելվածը լրաց. 18.06.20 N 1031-Ն)
(հավելվածը լրաց. 18.06.20 N 1031-Ն)
(հավելվածը լրաց. 18.06.20 N 1031-Ն)
(հավելվածը լրաց. 18.06.20 N 1031-Ն)
(հավելվածը լրաց. 18.06.20 N 1031-Ն)
(հավելվածը լրաց. 18.06.20 N 1031-Ն)
(հավելվածը լրաց. 18.06.20 N 1031-Ն)
(հավելվածը լրաց. 18.06.20 N 1031-Ն)
(հավելվածը լրաց. 18.06.20 N 1031-Ն)
(հավելվածը լրաց. 18.06.20 N 1031-Ն)
(հավելվածը լրաց. 18.06.20 N 1031-Ն)
(հավելվածը լրաց. 18.06.20 N 1031-Ն)
(հավելվածը լրաց. 18.06.20 N 1031-Ն)
(հավելվածը լրաց. 25.03.21 N 419-Ն)
(հավելվածը լրաց. 25.03.21 N 419-Ն)
(հավելվածը լրաց. 25.03.21 N 419-Ն)
(հավելվածը լրաց. 25.03.21 N 419-Ն)
(հավելվածը լրաց. 25.03.21 N 419-Ն)
(հավելվածը լրաց. 25.03.21 N 419-Ն)
(հավելվածը լրաց. 25.03.21 N 419-Ն)
(հավելվածը լրաց. 25.03.21 N 419-Ն)
(հավելվածը լրաց. 25.03.21 N 419-Ն)
(հավելվածը լրաց. 25.03.21 N 419-Ն)
(հավելվածը լրաց. 25.03.21 N 419-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.06.2022, N 840-Ն | 19.06.2022, N 1009-Ն | |
25.03.2021, N 419-Ն | 26.09.2021, N 1009-Ն | |
18.06.2020, N 1031-Ն | 02.01.2021, N 1009-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|