Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-139-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.06/42(414) Հոդ.822
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի մայիսի 25-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածում՝

ա)  2.7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ և ավելացնել 2.71-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝

 

«2.7. բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան

բազային տուրքի 150-ապատիկի չափով».


2.71. բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան

բազային տուրքի 300-ապատիկի չափով».


բ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Կրթության բնագավառ

 

8.1. հիմնական ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար

բազային տուրքի 25-ապատիկի չափով

8.2. միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար


բազային տուրքի 25-ապատիկի չափով


8.3. հատուկ ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար

բազային տուրքի 25-ապատիկի չափով

8.31. նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

8.4. միջին մասնագիտական կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի) իրականացման համար` տարեկան

բազային տուրքի 150-ապատիկի չափով

8.5. բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական  ծրագրի) իրականացման համար՝ տարեկան


բազային տուրքի 300-ապատիկի չափով»։


Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

 

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածի  8.31-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 24
Երևան
ՀՕ-139-Ն