ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 օգոստոսի 2021 թ. |
N 211-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 8-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի «Հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու և ավելի թեկնածուներից ընտրված թեկնածուին որոշելու, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական ցուցակից ձայների հավասարության դեպքում մանդատ տրամադրելու վիճակահանությունների անցկացման» թիվ 8-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում).
1) վերնագրից, որոշման 1-ին կետից և որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի վերնագրից հանել «, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական ցուցակից ձայների հավասարության դեպքում մանդատ տրամադրելու» բառերը,
2) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով, 100-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 118-րդ հոդվածի 2-րդ մասով և 119-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով, 118-րդ հոդվածի 2-րդ մասով և 119-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով,
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերը,
4) որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 4-րդ կետի «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուները, ինչպես նաև» բառերը հանել:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|