ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1062-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1108-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 1108-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից հանել «ԱՆՀԱՏԱԿԱՆ» բառը.
2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «անհատական» բառը.
3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
25.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1062-Ա որոշման |
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2020 թ. սեպտեմբերի 30-ի N 1108-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քարտուղարության պետ (քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |