Գլխավոր տեղեկություն
Համար
N 806-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

N 806-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01508665) 2021 թվականի օգոստոսի 27-ին կնքված N 19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Մ2-Ճանկաթաղ-Վարդաձոր-Ծաղկաշեն-Ներքին ՀոռաթաղՄարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն ՝ 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

        

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան

   

04.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 806-Ա որոշման

    

«ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ»

     

ԾՐԱԳԻՐ

    

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է՝ Արցախի Հանրապետության Մ2-Ճանկաթաղ-Վարդաձոր-Ծաղկաշեն-

Ներքին Հոռաթաղ-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման նախագծանախահաշ- վային փաստաթղթերի փորձաքննություն

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1,

ՀՎՀՀ՝02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1,

ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը

Արցախի Հանրապետություն, բնագավառը՝ ճանապարհաշինություն

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,200,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թ. նոյեմբերի

15-ը

9.

Միջոցառումների նկարագրու- թյունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի ժամկետում նախատեսվում է իրականացնել Արցախի Հանրապետության Մ2-Ճանկաթաղ-Վարդաձոր-Ծաղկաշեն-Ներքին Հոռաթաղ-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն: Արժեքը կազ- մում է 1,200,000 դրամ։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. հոկտեմբերի 15-ից

մինչև 2021թ. նոյեմբերի 15-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Արցախի Հանրապետության Մ2-Ճանկաթաղ-Վարդաձոր-Ծաղկաշեն-Ներքին Հոռաթաղ- Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման նախագծանախահաշվային փաստա- թղթերի փորձաքննություն՝ 1,200,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետա- կան կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

      

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ս. Պապիկյան

     

04.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան