Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-118-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.24/27(202) Հոդ.765
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին

«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-250) 2-րդ հոդվածում`

ա) 4-րդ կետի «Առևտրային պալատ» բառերը փոխարինել «Առևտրի պալատ» բառերով.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ`

«5. ՀՀ ԱԱՊ-ը կարող է ունենալ պատվավոր անդամներ, որոնց կարգավիճակը սահմանվում է ՀՀ ԱԱՊ-ի կանոնադրությամբ: ՀՀ ԱԱՊ-ի պատվավոր անդամները ՀՀ ԱԱՊ-ի որոշումների ընդունման գործընթացին կարող են մասնակցել միայն խորհրդակցական ձայնի իրավունքով:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետում`

ա) «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«թ) աջակցում են իրենց անդամների կողմից արտադրված ապրանքների և ծառայությունների արտահանման, օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը.».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» ենթակետ`

«ժ) տնտեսական վեճեր լուծելու համար իրենց կից ստեղծում են միջնորդ դատարան:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի «զ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «3 տարին» բառերը փոխարինել «5 տարին» բառերով.

բ) 3-րդ կետի «բ» ենթակետում «3 տարի» բառերը փոխարինել «5 տարի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում`

ա) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը», «թ» և «ժ» ենթակետերով`

«ը) որոշում է կայացնում պալատին կից միջնորդ դատարանի ստեղծման մասին.

թ) որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս պալատի ներկայացուցչություն ստեղծելու մասին.

ժ) պալատի նախագահի կողմից սույն օրենքի և պալատի կանոնադրության պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ պալատի նախագահին անվստահություն հայտնելու մասին:».

բ) ավելացնել հետևյալ խմբագրությամբ 8-րդ և 9-րդ կետեր`

«8. ՀՀ ԱԱՊ-ի նախագահությունը`

ա) հաստատում է ԱԱՊ-ին և ՀՀ ԱԱՊ-ին կից միջնորդ դատարանների կանոնադրությունները, վեճեր քննելու և լուծելու կանոնները` օրենսդրության պահանջներին համապատասխան.

բ) ԱԱՊ-ի նախագահի և (կամ) նախագահության կողմից կանոնադրական պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ ԱԱՊ-ի նախագահին և (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ:

ԱԱՊ-ի նախագահի և (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու հարցը կարող է դրվել «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում մեկ անգամ:

9. ԱԱՊ-ի նախագահությունը, որի նախագահի և (կամ) նախագահության վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 4-րդ կետի «ժ» ենթակետով և (կամ) 8-րդ կետի «բ» ենթակետով սահմանված որոշումը, պարտավոր է երկու ամսվա ընթացքում, որոշման կայացման օրվանից սկսած, հրավիրել պալատի արտահերթ համագումար նախագահի և (կամ) նախագահության ընտրություններ անցկացնելու հարցով:

Սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված ընթացակարգով ընտրված նախագահի և (կամ) նախագահության լիազորության ժամկետը գործում է մինչև «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում հերթական համագումարի գումարումը:»։ 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 16
Երևան
ՀՕ-118-Ն