ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 712-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՄՈ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 77,061,645 դրամ ընդհանուր արժողությամբ «Շիրակի մարզի Կամո գյուղի եկեղեցու կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
08.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 712-Ա որոշման |
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՄՈ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄ
Ծ Ր Ա Գ Ի Ր
1 |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Շիրակի մարզի Կամո գյուղի եկեղեցու կառուցման շինարարական աշխատանքները: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Շիրակի Մարզ, Կամո գյուղ: Հոգևոր՝ եկեղեցաշինական |
6. |
Ծրագրի բյուջեն |
77,061,645 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, միաբանությունը և հավատացյալ ժողովուրդը: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
13 օգոստոս, 2021թ. - 13 օգոստոս, 2022թ.: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Շիրակի մարզի Կամո գյուղի եկեղեցու կառուցման շինարարական աշխատանքները, որի գումարը կազմում է 77,061,645 դրամ, որից 44,359,297 դրամ նյութեր և սարքավորումներ: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 13 օգոստոս, |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Շիրակի մարզի Կամո գյուղի եկեղեցու կառուցման շինարարական աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 77,061,645 դրամ: 1. Հողային աշխատանքներ - 1,019,629 դրամ 2. Հիմքեր - 8.424.598 դրամ - այդ թվում 6,506,596 դրամ նյութեր և սարքավորումներ 3. Ե/բետոնե կոնստրուկցիաներ - 14,202,179 դրամ - այդ թվում 9,468,582 դրամ նյութեր և սարքավորումներ 4. Քարային աշխատանքներ - 18,931,992 դրամ - այդ թվում 9,560,252 դրամ նյութեր և սարքավորումներ 5. Պատեր, ներսի կողմից - 7,791,944 դրամ - այդ թվում 3,048,298 դրամ նյութեր և սարքավորումներ 6. Հատակներ - 3,855,392 դրամ - այդ թվում 1,949,877 դրամ նյութեր և սարքավորումներ 7. Բացվածքներ - 3,781,144 դրամ - այդ թվում 3.342.540 դրամ նյութեր և սարքավորումներ 8. Ռոտոնդա - 12.591.026 դրամ - այդ թվում 6,929,079 դրամ նյութեր և սարքավորումներ 9. Տանիք - 3,044,801 դրամ - այդ թվում 1,882,512 դրամ նյութեր և սարքավորումներ 10. Հարդարման աշխատանքներ - 2,248,195 դրամ այդ թվում 1,056,997 դրամ նյութեր և սարքավորումներ 11. Մայթ, աստիճան - 992,799 դրամ - այդ թվում 576,331 դրամ նյութեր և սարքավորումներ 12.Այլ աշխատանքներ - 177,946 դրամ - այդ թվում 38,233 դրամ նյութեր և սարքավորումներ Ընդհանուր աշխատանքների արժեքը - 77,061,645 դրամ Նյութերի և սարքավորումների արժեքը - 44,359,297 դրամ: Ծրագրի իրականացման ժամկետը 13 օգոստոս, 2021 թ. - 13 օգոստոս, 2022 թ. |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Այլ ծախսեր նախատեսված չեն |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա- վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Շիրակի Մարզպետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
08.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |