ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2017 թվականի N 657-Ն
«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 685-րդ և 688-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 286.210.04950) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
(3-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)
4. Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար) նշանակել Կարինե Վիլիկի Հարությունյանին (անձնագիր` AM 0503535, տրված՝ 04.11.2011 թ., 012-ի կողմից):
(4-րդ կետը փոփ. 20.07.17 N 858-Ն)
5. Առաջարկել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Սահմանել, որ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև հիմնադրամի գիտական խորհրդի ձևավորումը:
7. Որպես նվիրատվություն ընդունել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Թումանյան 42 հասցեում գտնվող 739344119 դրամով գնահատված արժեքով ու 3650.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները և 10843897.0 դրամով գնահատված արժեքով ու 51.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով օժանդակ շինությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել հիմնադրամին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի նվիրատվության պայմանագիր.
2) սույն որոշման 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագրեր), ինչպես նաև սույն որոշման N 3 հավելվածի 1-1.5-րդ տողերում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր (այսուհետ՝ պայմանագրեր)՝ դրանցում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով հիմնադրամին և սահմանելով, որ պայմանագրերի ու համաձայնագրերի նոտարական վավերացման ու դրանցից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին:
(10-րդ կետը փոփ. 20.07.17 N 858-Ն)
11. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. ապահովել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,
բ. հաստատել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին՝ վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների հիմնադրամին փոխանցման ակտը.
2) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը,
բ. ապահովել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը։
12. Սահմանել, որ հիմնադրամը «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 20 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամը (այսուհետ` ԵՊԼՀ) հիմնադրի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:
2. ԵՊԼՀ-ն «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 286.210.04950) իրավահաջորդն է՝ փոխանցման ակտին համապատասխան: «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» հիմնարկի (պետական գրանցման համարը՝ 286.0002) իրավահաջորդը:
3. ԵՊԼՀ-ն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերին, միջազգային պայմանագրերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
4. ԵՊԼՀ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին):
(4-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)
5. ԵՊԼՀ-ի անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ.
2) հայերեն կրճատ` «Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ» հիմնադրամ.
3) ռուսերեն լրիվ` фонд «Ереванский государственный университет языков и социальных наук им. В. Я. Брюсова».
4) ռուսերեն կրճատ` фонд «ЕГУЯСН им. В. Я. Брюсова».
5) անգլերեն լրիվ` «Yerevan BRUSOV State University of Languages and Social Sciences» Foundation.
6) անգլերեն կրճատ` «BRUSOV YSULS» Foundation:
6. ԵՊԼՀ-ի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0002, Թումանյան 42:
II. ԵՊԼՀ-Ի ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
7. ԵՊԼՀ-ն իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում պետական գրանցման պահից:
8. ԵՊԼՀ-ն Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են ԵՊԼՀ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:
9. ԵՊԼՀ-ն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
10. ԵՊԼՀ-ն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:
11. ԵՊԼՀ-ի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը և շահույթը պետք է օգտագործվեն նրա կանոնադրական նպատակների իրականացման համար:
12. ԵՊԼՀ-ն իր կանոնադրությանը համապատասխան՝
1) օգտագործում է հիմնադրի կողմից ԵՊԼՀ-ին տրամադրված գույքը.
2) տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
13. ԵՊԼՀ-ն կարող է ունենալ իր անվամբ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք` հայերենով, ռուսերենով և անգլերենով, դրոշմակնիք, ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացնող այլ միջոցներ:
14. ԵՊԼՀ-ի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:
15. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում ԵՊԼՀ-ի պարտավորությունների համար, իսկ ԵՊԼՀ-ն պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար: ԵՊԼՀ-ն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:
III. ԵՊԼՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
16. ԵՊԼՀ-ի նպատակն է՝
1) դառնալով բարձրագույն կրթության համաեվրոպական տարածքի մաս՝ անմիջականորեն արձագանքել հասարակության զարգացման սկզբունքորեն նոր միջավայրի ստեղծման գործընթացներին, ինչը ենթադրում է կրթությունը ծառայեցնել սոցիալական և տնտեսական զարգացման, կրթության որակի՝ աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխանեցնելուն, մարդկային ընդհանրական արժեքների զարգացման հիմնախնդիրների լուծմանը.
2) լինել ազգային կրթական համակարգի մաս կազմող, գիտահեն հասարակության, աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող անհատի մտավոր, քաղաքացիական, բարոյական որակների ձևավորմանը նպաստող կրթական միավոր.
3) դառնալ մարդասիրական արժեքների, մշակութային հաղորդակցման, հասարակագիտական և լեզվաբանական կրթության նորագույն ուղղությունների հետազոտական մեթոդների ուսումնասիրության և կիրառման օջախ:
17. ԵՊԼՀ-ի խնդիրներն են`
1) անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու միջոցով.
2) գիտության տարբեր բնագավառներում գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը, հայագիտության բազմակողմանի զարգացումը.
3) գիտության, կրթության, տնտեսության զարգացումը՝ գիտամանկավարժական աշխատողների ու սովորողների գիտական հետազոտությունների և ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացներում.
4) բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը և վերապատրաստումը.
5) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.
6) կրթության և գիտության ինտեգրման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, նոր և հեռանկարային մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգերի մշակումը և արմատավորումը.
7) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
8) սովորողին ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակելը.
9) գիտելիքի տարածումը, սովորողի կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.
10) ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում սովորողների քաղաքացիական դիրքորոշման, աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը.
11) սովորողների ու աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
18. ԵՊԼՀ-ն կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`
1) հանրակրթական, նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական, լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
3) մշակույթի բնագավառում կրթական գործունեության իրականացում.
4) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.
5) գիտական հետազոտությունների և մշակումների իրականացում.
6) փորձարարական, փորձագիտական ծառայությունների մատուցում.
7) գիտահետազոտական և գիտաարտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.
8) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.
9) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում, դրա արդյունքների իրացում, գրքերի և տպագրական այլ նյութերի վաճառքի իրականացում.
10) իր կողմից հրատարակվող տպագիր և էլեկտրոնային միջոցներով գովազդի իրականացում.
11) կրթական և ուսումնական վճարովի դասընթացների կազմակերպում.
12) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում.
13) աշխատողների և սովորողների հանրային սննդի, հանգստի, կենցաղի կազմակերպում ու սպասարկում:
19. ԵՊԼՀ-ում չեն թույլատրվում հասարակական-քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպական կառույցների ստեղծումն ու գործունեությունը՝ բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների:
(19-րդ կետը փոփ. 20.07.17 N 858-Ն)
IV. ԵՊԼՀ-Ի ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
20. ԵՊԼՀ-ի շահառուները կրթական, գիտական, մշակութային, գիտաարտադրական բնագավառներում գործող ֆիզիկական ու իրավաբանական անձինք են:
V. ԵՊԼՀ-Ի ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
21. ԵՊԼՀ-ն իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝
1) իրականացնելու բարձրագույն, հետբուհական կրթություն, հանրակրթական, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթության ծրագրեր.
2) որոշելու իր կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման կարգը, օրենքով սահմանված կարգով ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու ֆակուլտետներ, ամբիոններ, գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ, քոլեջներ, ավագ դպրոցներ, այլ կառուցվածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը.
3) կազմակերպելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի մշակումն ու հաստատումը, ուսումնական գրականության և ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակումը.
4) ինքնուրույն որոշելու ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի ու պարբերականության ընտրության հարցերը.
5) ըստ կրթական ծրագրերի՝ կազմակերպելու դիմորդների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը և ուսումնական գործընթացը.
6) կազմակերպելու մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման և լրացուցիչ կրթության այլ ծրագրեր.
7) ինքնուրույն որոշելու բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնելու աշխատողների ընտրությունը, նշանակումը, բաշխումը և ատեստավորումը՝ ներառյալ գիտամանկավարժական համակազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական համակազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը.
8) մշակելու ընտրովի պաշտոնների ու պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերը և անցկացնելու նրանց ընտրությունները.
9) սահմանելու և շնորհելու ԵՊԼՀ-ի պատվավոր կոչումներ, շքանշաններ, մեդալներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, անվանակոչելու լսարաններ, ստոբաբաժանումներ, անկյուններ.
10) իրականացնելու հրատարակչական, տպագրական գործունեություն.
11) իր կողմից կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա երկկողմանի ու բազմակողմանի կապեր իրականացնելու հանրապետության և օտարերկրյա համալսարանների, գիտական հիմնարկների, պետական մարմինների, այլ կազմակերպությունների, հաստատությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում՝ ուսուցման բոլոր ձևերով, ուսանողների և ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային-լուսավորչական և այլ գործունեություն, գիտական խորհրդակցությունների ու արշավախմբերի կազմակերպում և այլն), օտարերկրյա պետություններում ստեղծելու ստորաբաժանումներ և այլն.
12) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.
13) օգտագործման իրավունքով իրեն տրամադրված գույքը հանձնելու վարձակալության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հանձնված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքի.
14) կառավարելու իր ֆինանսները, ինքնուրույն որոշելու ֆինանսական իր միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառյալ աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը, սահմանելու կրթաթոշակներ.
15) իրականացնելու օրենքով և իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:
22. ԵՊԼՀ-ն պարտավոր է՝
1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.
2) հրապարակել իր գործունեության մասին ամենամյա հաշվետվություն, օրենքով նախատեսված դեպքում՝ նաև ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացությունը.
3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.
5) ապահովել սույն կետում նշված հաշվետվություններին ծանոթանալու մատչելիությունը.
6) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտավորություններ:
VI. ԵՊԼՀ-Ի ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
23. ԵՊԼՀ-ն կառավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` ինքնակառավարման հիման վրա, միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ՝ հիմնադրի, լիազոր մարմնի, ԵՊԼՀ-ի հոգաբարձուների խորհրդի, ԵՊԼՀ-ի գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ:
24. ԵՊԼՀ-ն իր գործունեությունն իրականացնում է կառավարման իր մարմինների միջոցով:
25. ԵՊԼՀ-ի կառավարման մարմիններն են`
1) հոգաբարձուների խորհուրդը.
2) տնօրենը (այսուհետ` ռեկտոր)։
26. ԵՊԼՀ-ի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է ԵՊԼՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից: ԵՊԼՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 20 է:
(26-րդ կետը փոփ. 08.09.21 N 1448-Ն)
27. ԵՊԼՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ԵՊԼՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումները: ԵՊԼՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուներն ընտրվում են ԵՊԼՀ-ի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին: Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
28. ԵՊԼՀ-ի սովորողների ներկայացուցիչներից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների, մասնաճյուղերի ուսանողական խորհուրդները: Ուսանողական խորհրդի նախագահությունն ընտրում է ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածուներին և ներկայացնում լիազոր մարմին: Սովորողների կողմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը և խորհրդի անդամի լիազորություններն իրականացնում են ԵՊԼՀ-ում իրենց սովորելու ժամանակահատվածում:
29. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
(29-րդ կետը խմբ. 08.09.21 N 1448-Ն)
30. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):
(30-րդ կետը խմբ. 08.09.21 N 1448-Ն)
31. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
32. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, ովքեր չեն կարող լինել ԵՊԼՀ-ի այլ մարմնի անդամներ:
33. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ խորհրդի անդամների կազմից (բացի սովորողների ներկայացուցիչներից), հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
34. ԵՊԼՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում՝ նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:
35. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝
1) ներկայացնելու առաջարկություններ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ, որոշումների նախագծեր.
3) ստանալու տեղեկություններ ԵՊԼՀ-ի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին.
4) ստանալու իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:
36. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝
1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.
2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով ԵՊԼՀ-ի շահերից:
37. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝
1) իր դիմումի համաձայն.
2) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում.
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.
4) եթե դադարել են ԵՊԼՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.
5) եթե նա նշանակվել է ի պաշտոնե՝ նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում.
6) խորհրդի անդամի կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով.
7) խորհրդի անդամի մահվան դեպքում:
(37-րդ կետը խմբ. 20.07.17 N 858-Ն)
38. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով՝ ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին ռեկտորի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ռեկտորը դրա մասին տեղեկացնում է հիմնադրին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, ԵՊԼՀ-ի մարմիններին:
39. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
40. Խորհրդի նիստերն արձանագրվում են:
41. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են`
1) իր աշխատակարգի հաստատումը.
2) ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրության կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
3) ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը.
4) ԵՊԼՀ-ի գործունեության տարեկան և ռազմավարական ծրագրերի հաստատումը.
5) հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) այլ ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
6) ԵՊԼՀ-ի կառուցվածքի հաստատումը.
7) ԵՊԼՀ-ի հաստիքացուցակի հաստատումը.
8) ԵՊԼՀ-ի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու ԵՊԼՀ-ի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.
9) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշման ընդունումը.
10) ԵՊԼՀ-ի գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.
11) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
12) ռեկտորի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.
13) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
14) ԵՊԼՀ-ի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
15) ԵՊԼՀ-ի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
16) ԵՊԼՀ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.
17) ԵՊԼՀ-ի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
18) 10 մլն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի սահմանաչափը գերազանցող պայմանագրերի հաստատումը.
19) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը։
42. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանը պատկանող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի։
43. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու ԵՊԼՀ-ի բոլոր փաստաթղթերին։
44. Հոգաբարձուների խորհրդի նախագահը՝
1) հրավիրում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.
2) ստորագրում է հոգաբարձուների խորհրդի որոշումները.
3) կարող է ստեղծել հանձնախմբեր և նշանակել դրանց նախագահներին, մասնավորապես, ԵՊԼՀ-ի՝ սույն կանոնադրությամբ նախատեսված ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) և սույն կանոնադրության 41-րդ կետի 8-րդ, 9-րդ, 16-րդ ու 17-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկում իրականացնելու և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհուրդ եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.
4) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրության վարումը.
5) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը՝ օրենքով նախատեսված դեպքերում.
6) ԵՊԼՀ-ի անունից ռեկտորի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր։
45. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը։
46. ԵՊԼՀ-ի գիտական խորհուրդը (այսուհետ՝ գիտական խորհուրդ) ձևավորվում է սույն կանոնադրության համաձայն։ Այն ԵՊԼՀ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է:
47. Գիտական խորհուրդը գործում է ռեկտորի նախագահությամբ: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա ընթացքում՝ առնվազն 8 անգամ:
48. Գիտական խորհուրդը՝
1) հաստատում է իր կանոնակարգը.
2) ռեկտորի ներկայացմամբ՝ հոգաբարձուների խորհրդին ներկայացնում է առաջարկություն կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ.
3) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում քննարկում և ընդունում է որոշումներ ԵՊԼՀ-ի՝ ըստ կրթական ծրագրերի և մասնագիտությունների ընդունելության վերաբերյալ.
4) հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), ԵՊԼՀ-ի և կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական գործունեությունը և ուսումնական գործընթացը կանոնակարգող ներքին իրավական այլ ակտեր.
5) քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը, ըստ մասնագիտությունների և սահմանում է վճարաչափերը.
6) քննարկում է բուհի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ԵՊԼՀ-ում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.
7) ընդունում է պատվավոր կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական և այլ կրթաթոշակներ տալու, ԵՊԼՀ-ի շքանշանով և մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու, լսարաններ, ստորաբաժանումներ, անկյուններ անվանակոչելու մասին որոշումներ.
8) հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, պրոֆեսորների, դոցենտների և այլ ընտրովի պաշտոնների ընտրության կարգերը և իրականացնում է ընտրության արդյունքների հաստատումը.
9) շնորհում է գիտական կոչումներ, հաստատում ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական համակազմի թափուր պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները.
10) ԵՊԼՀ-ի գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություններ ԵՊԼՀ-ի գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր ներդնելու և իրականացնելու վերաբերյալ.
11) ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ԵՊԼՀ-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի վերաբերյալ.
12) քննարկում և հրատարակության է երաշխավորում մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլ նյութեր.
13) ըստ անհրաժեշտության ստեղծում է գիտական խորհրդին կից գործող մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, սահմանում դրանց կառուցվածքը, կազմերի ձևավորման կարգը և աշխատակարգը.
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ.
15) քննարկում և հաստատում է ըստ մասնագիտությունների ուսման վարձավճարի չափը:
49. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 60-ը, որի առնվազն 50 տոկոսն ընտրովի անդամներն են:
50. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները, ռեկտորի աշխատակազմի ղեկավարը, գիտական քարտուղարը, ուսումնական գործընթացի համակարգման և կազմակերպման բաժնի վարիչը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, արհեստակցական կազմակերպության նախագահը, գրադարանի տնօրենը, ինչպես նաև ընտրովի անդամներ: Գիտական խորհրդի ընտրովի անդամների թեկնածություններն առաջադրվում և ընտրվում են ԵՊԼՀ-ի գիտաուսումնական ստորաբաժանումների կողմից: ԵՊԼՀ-ի գիտական խորհրդի անդամների թվի 25 տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրում են համապատասխան ֆակուլտետների ուսանողական խորհուրդները, իսկ ընտրությունն իրականացնում է ԵՊԼՀ-ի ուսանողական խորհրդի նախագահությունը:
51. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում։ Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե որոշում չի ընդունվում փակ, գաղտնի քվեարկության մասին։ Գիտական խորհրդի նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման միջոցով:
52. Գիտական խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել գիտական խորհրդի նախագահի առաջարկով, ինչպես նաև գիտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով։ Գիտական խորհրդի նախագահն արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ պահանջն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է ապահովել նիստի գումարումը:
53. ԵՊԼՀ-ի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է ռեկտորը: Ռեկտորն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան, գործում է միանձնյա:
54. Ռեկտորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրով։
55. ԵՊԼՀ-ի ռեկտորը՝
1) ղեկավարում է ԵՊԼՀ-ի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ բնույթի գործունեությունը.
2) կազմակերպում է ԵՊԼՀ-ի գիտական խորհրդի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.
3) հրավիրում է ԵՊԼՀ-ի գիտական խորհրդի, ռեկտորատի նիստերը.
4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում ԵՊԼՀ-ի հոգաբարձուների խորհրդին.
5) ԵՊԼՀ-ի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում տարեկան բյուջեի նախագիծը, զարգացման ռազմավարական ծրագրերը, ԵՊԼՀ-ի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը, ԵՊԼՀ-ի կառուցվածքը և հաստիքացուցակը.
6) կազմակերպում և ապահովում է ԵՊԼՀ-ի հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.
7) ԵՊԼՀ-ի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծեր.
8) ԵՊԼՀ-ի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), կանոնակարգերը, այլ ներքին իրավական ակտեր.
9) սույն կանոնադրությանը համապատասխան` կազմավորում է ԵՊԼՀ-ի գիտական խորհուրդը և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեգիալ կառավարման մարմինները, սահմանում է աշխատողների լիազորությունները, պաշտոնական պարտականությունները.
10) արձակում է ուսանողների ընդունելության, հեռացման, վերականգնման, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու, որակավորման աստիճան շնորհելու, սովորողներին նպաստ հատկացնելու և ԵՊԼՀ-ի գործունեությանը վերաբերող այլ հրամաններ.
11) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում պրոռեկտորներին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունը.
12) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է տնտեսական ընկերությունների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների տնօրեններին, նրանց հետ կնքում աշխատանքային պայմանագրեր.
13) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, կազմակերպում է աշխատողների ատեստավորումը.
14) աշխատանքային պայմանագրեր է կնքում ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և գիտամանկավարժական համակազմի, աշխատողների հետ.
15) կնքում է մինչև 10 մլն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր։ Նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման՝ հոգաբարձուների խորհրդի կողմից.
16) արհեստակցական կազմակերպության նախագահի հետ կնքում է կոլեկտիվ պայմանագիր.
17) կասեցնում է ԵՊԼՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման մարմինների այն որոշումները, որոնք չեն բխում նրանց իրավասությունից, հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը և նշանակում է դրանց վերաքննարկում.
18) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարում է պրոռեկտորներից մեկին.
19) տալիս է ԵՊԼՀ-ի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
20) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և ԵՊԼՀ-ի կառավարման այլ մարմիններին չվերապահված լիազորություններ.
21) գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում ըստ մասնագիտությունների ուսման վարձավճարի չափը.
22) ձևավորում է ռեկտորին կից խորհրդատվական մարմիններ, սահմանում է դրանց կազմն ու լիազորությունները:
56. Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:
(56-րդ կետը խմբ. 29.07.21 N 1248-Ն)
57. Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։ Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն:
58. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:
59. Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:
60. Ռեկտոր ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, եթե՝
1) նա դիմում է դրա մասին.
2) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.
3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.
4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:
61. ԵՊԼՀ-ի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ձևավորվում է ԵՊԼՀ-ի ռեկտորի հրամանով: ԵՊԼՀ-ի հոգաբարձուների խորհրդի և ԵՊԼՀ-ի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատը քննարկում է ԵՊԼՀ-ի գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր: Ռեկտորատի անվանական կազմը հաստատում է ԵՊԼՀ-ի ռեկտորը:
62. Պրոռեկտորներն իրականացնում են ԵՊԼՀ-ի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում՝ ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:
VII. ԵՊԼՀ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
63. ԵՊԼՀ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել կարող է ինչպես ԵՊԼՀ-ի հիմնադիրը, այնպես էլ՝ ԵՊԼՀ-ի հոգաբարձուների խորհուրդը` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
(63-րդ կետը փոփ. 20.07.17 N 858-Ն)
64. ԵՊԼՀ-ի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները չեն կարող վերաբերել ԵՊԼՀ-ի նպատակներին կամ շահառուներին:
VIII. ԵՊԼՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
65. ԵՊԼՀ-ն ինքնուրույն պլանավորում է իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ։
66. ԵՊԼՀ-ի և այլ իրավաբանական, ֆիզիկական անձանց հետ գործունեության բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով:
67. ԵՊԼՀ-ն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները։
68. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս ԵՊԼՀ-ն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում։
69. ԵՊԼՀ-ն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում է իր կանոնադրությանը կամ ծառայում իր կանոնադրական նպատակների իրականացմանը։ ԵՊԼՀ-ն կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել ինքնուրույն կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ, կամ լինել դրանց մասնակից։ ԵՊԼՀ-ի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են ԵՊԼՀ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ։
70. Հիմնադրի կողմից ԵՊԼՀ-ին՝ որպես հիմնադրի ներդրում հանձնված գույքը ԵՊԼՀ-ի սեփականությունն է: ԵՊԼՀ-ն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով։
71. ԵՊԼՀ-ի սեփական միջոցներով ձեռք բերված գույքը և օրենքով սահմանված այլ աղբյուրներից ձևավորված գույքը ԵՊԼՀ-ի սեփականությունն են։ ԵՊԼՀ-ն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով։
72. Այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից որպես կամավոր գույքային ներդրում հանձնված գույքը, ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները ԵՊԼՀ-ի սեփականությունն են։
73. ԵՊԼՀ-ի սեփականությունը հանդիսացող և նրան օգտագործման հանձնված ընդհանուր ակտիվների արժեքի 20 տոկոսը գերազանցող գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:
74. ԵՊԼՀ-ի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ ԵՊԼՀ-ի մարմինների անդամների, ինչպես նաև ԵՊԼՀ-ի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և ԵՊԼՀ-ի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ ԵՊԼՀ-ի մարմինների անդամները, ինչպես նաև ԵՊԼՀ-ի աշխատողները կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են։
IX. ԵՊԼՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
75. ԵՊԼՀ-ում կիրառվում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության եռաստիճան որակավորման համակարգը. բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգում կրթությունն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան: Ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):
76. Դիմորդների՝ ԵՊԼՀ ընդունելությունը և սովորողի ուսուցման մեկ մակարդակից մյուսին անցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
77. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
78. Լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է ԵՊԼՀ-ի կողմից սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (վկայագիր, հավաստագիր):
79. ԵՊԼՀ-ում ուսուցումը կարող է իրականացվել առկա, հեռակա, դրսեկության և հեռավար ձևերով: Թույլատրելի է բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու տարբեր ձևերի զուգակցումը:
80. ԵՊԼՀ-ում բարձրագույն մասնագիտական կրթության բազմաստիճան համակարգում ուսումնառությունն իրականացվում է կրեդիտների կուտակման և փոխանցման համաեվրոպական համակարգի դրույթներին համապատասխան:
81. ԵՊԼՀ-ում գործում է սովորողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ:
82. ԵՊԼՀ-ում գործում է որակի ներքին ապահովման և վերահսկման համակարգ՝ կրթության որակի շարունակական բարելավման նպատակով:
83. ԵՊԼՀ-ում ընդունելությունն ասպիրանտուրա իրականացվում է ըստ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորմամբ դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների: Ընդունելության կարգը և մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
84. ԵՊԼՀ-ում գործում է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդ: Գիտական աստիճանները շնորհվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
85. ԵՊԼՀ-ում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ԵՊԼՀ-ի աշխատողները և սովորողները, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով հրավիրված այլ մասնագետներ:
86. ԵՊԼՀ-ն կազմակերպում և անցկացնում է գիտաժողովներ, համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, հրատարակում է գիտական պարբերականներ, ժողովածուներ, մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ:
87. ԵՊԼՀ֊ի ուսումնական և գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հիմնարկների, կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց նվիրատվություններից, դրամաշնորհներից.
3) ԵՊԼՀ-ի վճարովի ծառայություններից ստացվող միջոցներից.
4) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.
5) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված միջոցներից.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
88. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվող գիտահետազոտական, նախագծային, կոնստրուկտորական, փորձարարական և այլ աշխատանքների պլանավորումը, ֆինանսավորումը, հաշվետվությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
X. ԵՊԼՀ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
89. ԵՊԼՀ-ի կառուցվածքը հաստատում է հոգաբարձուների խորհուրդը:
90. ԵՊԼՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներն են ինստիտուտները, ֆակուլտետները, ամբիոնները, վարչությունները, կենտրոնները, գիտաուսումնական կենտրոնները, լաբորատորիաները, գրադարանը:
91. ԵՊԼՀ-ն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումներով ուսումնական և գիտական ամբողջություն է, որի միասնությունն ապահովում է ուսումնական, կրթական և գիտահետազոտական գործընթացների կազմակերպում և իրականացում՝ նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ:
92. ԵՊԼՀ-ի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակը և իրավասությունը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ԵՊԼՀ–ի գիտական խորհրդի հաստատած կանոնակարգերով:
93. ԵՊԼՀ-ի ֆակուլտետը գործում է իր կանոնադրությանը համապատասխան:
94. Ֆակուլտետը, ելնելով իր կողմից իրականացվող ուսումնական, մանկավարժական, մեթոդական, գիտական, ուսումնաօժանդակ աշխատանքներից, ըստ սահմանված չափանիշների, կազմում է իր հաստիքացուցակի նախագիծը և ներկայացնում ԵՊԼՀ-ի ռեկտորին:
95. Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ ստորաբաժանումներից:
96. Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը:
97. Ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմինը ֆակուլտետի խորհուրդն է, որի նախագահը ֆակուլտետի դեկանն է: Ֆակուլտետի խորհրդի կազմում ընդգրկվում են դեկանի տեղակալը (տեղակալները), ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ֆակուլտետի պրոֆեսորներ, դոցենտներ, ոլորտի այլ մասնագետներ, սովորողներ: Ֆակուլտետի խորհրդի անդամների թվի 25 տոկոսը սովորողներ են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:
98. Որպես ֆակուլտետի կառավարման մարմնի՝ խորհրդի կազմի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ԵՊԼՀ-ի ֆակուլտետի օրինակելի կանոնադրությամբ:
99. Ֆակուլտետի խորհուրդը`
1) ԵՊԼՀ-ի ռեկտորին ներկայացնում է առաջարկություն ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ և կառուցվածքային այլ ստորաբաժանումներ ստեղծելու, լուծարելու, վերակազմավորելու վերաբերյալ.
2) ԵՊԼՀ-ի գիտական խորհրդի ընդունած օրինակելի կանոնադրության հիման վրա ընդունում է ֆակուլտետի կանոնադրությունը.
3) ընդունում է որոշում ֆակուլտետի կրթական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ հարցերի վերաբերյալ.
4) սահմանված կարգի համաձայն իրականացնում է ֆակուլտետի դեկանի, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրությունը.
5) լսում է ֆակուլտետի դեկանի ամենամյա հաշվետվությունը և գնահատում նրա գործունեությունը.
6) առաջադրում է ԵՊԼՀ-ի հոգաբարձուների խորհրդում և ԵՊԼՀ-ի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչների թեկնածուներին.
7) ԵՊԼՀ-ի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները՝ ԵՊԼՀ-ի գիտական խորհրդում հաստատելու համար.
8) լուծում է սույն կանոնադրությունից և ԵՊԼՀ-ի ներքին իրավական այլ ակտերից բխող ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությանը վերաբերող այլ հարցեր:
100. Ֆակուլտետի խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա ընթացքում առնվազն 8 անգամ: Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ կամ ֆակուլտետի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի աշխատողների և սովորողների համար:
101. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը՝ իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրության համաձայն:
102. Դեկանի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է ԵՊԼՀ-ի գիտական խորհրդի կողմից հաստատված դեկանների ընտրության կանոնակարգին համապատասխան:
103. Ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքային փորձ ունեցող, գիտական կոչում ունեցող այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:
104. Դեկանն ընտրվում է գիտական խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 5 տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բայց մասնակիցների ձայների առնվազն կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն: Ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված դեկանին պաշտոնի է նշանակում ԵՊԼՀ-ի ռեկտորը և սահմանված կարգով կնքում է պայմանագիր՝ 5 տարի ժամկետով: Դեկանն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ:
105. Ֆակուլտետի դեկանը՝
1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, միջազգային և այլ գործունեությունը.
2) ապահովում է ԵՊԼՀ-ի կառավարման մարմինների և ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.
3) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալի (տեղակալների) և ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածությունները.
4) սահմանված կարգով համալսարանի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
106. Ֆակուլտետի խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ֆակուլտետին առնչվող ընթացիկ հարցերը քննարկվում և լուծվում են դեկանատի նիստում, դեկանի, դեկանի տեղակալի (տեղակալների), ֆակուլտետի կազմի մեջ մտնող ամբիոնների վարիչների, ֆակուլտետի խորհրդի քարտուղարի, ուսանողական խորհրդի և ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահների մասնակցությամբ: Դեկանատի նիստերն արձանագրվում են:
107. Ամբիոնները (գիտաուսումնական կենտրոնները, բաժինները, լաբորատորիաները) ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու գիտաուսումնական կենտրոնների կանոնադրությունների հիման վրա: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը ձևավորվում է պրոֆեսորներից, դոցենտներից, ավագ դասախոսներից և դասախոսներից:
108. ԵՊԼՀ-ի ամբիոնները կարող են լինել նաև համահամալսարանական, որոնց գործունեության անմիջական համակարգումը կատարվում է համապատասխան պրոռեկտորի կողմից:
109. Ամբիոնը գործում է սույն կանոնադրությանը և ֆակուլտետի կանոնադրությանը համապատասխան:
110. Ամբիոնը, ելնելով կատարվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ աշխատանքների ծավալից ու ձևերից, ըստ սահմանված չափանիշների, մշակում է իր աշխատողների ուսումնական բեռնվածությունը:
111. Ամբիոնում պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը, նրանց և ԵՊԼՀ-ի միջև աշխատանքային հարաբերություններն իրականացվում են մրցութային կարգով, պայմանագրային հիմունքներով:
112. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է բաց մրցույթի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ, մինչև 5 տարի ժամկետով: Ընտրությունների արդյունքների հիման վրա ամբիոնի վարիչին պաշտոնի է նշանակում ռեկտորը: Ամբիոնի վարիչի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է ԵՊԼՀ-ի գիտական խորհրդի կողմից հաստատված՝ ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգին համապատասխան: Ամբիոնի վարիչի գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք: Ամբիոնի վարիչն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ:
113. Ամբիոնի ուսումնագիտական գործունեությանը վերաբերող հարցերը քննարկվում են ամբիոնի գիտամանկավարժական կազմի նիստում: Ամբիոնի ուսումնաօժանդակ համակազմի աշխատողներն ամբիոնի նիստին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:
114. Ֆակուլտետի մյուս ստորաբաժանումների ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ:
115. Գիտաուսումնական կենտրոնը ԵՊԼՀ-ի կանոնադրական խնդիրների և գործառույթների իրագործման նպատակով ստեղծված կառուցվածքային ստորաբաժանում է, որի գործունեության կարգը սահմանում է ԵՊԼՀ-ի գիտական խորհուրդը:
XI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ
116. ԵՊԼՀ-ի աշխատողներն են՝ գիտամանկավարժական, պրոֆեսորադասախոսական համակազմը (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս և գիտական աշխատողներ), ուսումնաօժանդակ, վարչատնտեսական, տեխնիկական և այլ տարակարգերի աշխատողներ:
117. ԵՊԼՀ-ի սովորողներն են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառող ուսանողները և հետազոտողի կրթական ծրագրում (ասպիրանտներ) սովորող անձինք:
118. ԵՊԼՀ-ի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ԵՊԼՀ-ի ներքին իրավական այլ ակտերով:
119. ԵՊԼՀ-ի աշխատողներն իրավունք ունեն`
1) ընտրելու և ընտրվելու ԵՊԼՀ-ի պաշտոններում և կառավարման մարմիններում, ընդգրկվելու և մասնակցելու ԵՊԼՀ-ի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին՝ օրենքով, ԵՊԼՀ-ի կանոնադրությամբ և կոլեկտիվ պայմանագրերով սահմանված կարգով.
2) մասնակցելու ԵՊԼՀ-ի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը.
3) ընտրելու ուսումնական գործընթացի դասավանդման մեթոդներ.
4) միավորվելու արհեստակցական կազմակերպություններում.
5) ԵՊԼՀ-ի կանոնադրությանը և կոլեկտիվ պայմանագրին համապատասխան՝ օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային, բուժական ստորաբաժանումների, ուսումնաարտադրական բազաների, մարզաառողջարանային ճամբարի և այլ կառուցվածքային ստորաբաժանումների վճարովի և անվճար ծառայություններից.
6) օրենքով սահմանած կարգով բողոքարկելու ԵՊԼՀ-ի կառավարման մարմինների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից ընդունված ակտերը.
7) սահմանված կարգով ստանալու վճարվող կամ չվճարվող արձակուրդ.
8) ստանալու դրամական հատուցում՝ աշխատանքի ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար.
9) նախատեսված ժամկետում և սահմանված չափով ստանալու աշխատավարձ, լրավճարներ, հավելավճարներ, ինչպես նաև՝ պարգևատրումներ և խրախուսումներ (ներառյալ դրամական)՝ օրենքով, սույն կանոնադրությամբ և ԵՊԼՀ-ի կոլեկտիվ պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով.
10) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական համապատասխան պայմաններ՝ մասնագիտական և աշխատանքային գործունեության համար.
11) ըստ նախասիրությունների՝ կազմակերպելու և մասնակցելու ԵՊԼՀ-ում անցկացվող գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին.
12) ԵՊԼՀ-ի աշխատողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված իրավունքներ.
13) ԵՊԼՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողներն ու սովորողներն օժտված են ակադեմիական ազատություններով:
120. ԵՊԼՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմի բոլոր թափուր պաշտոնների նշանակումը կատարվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է մինչև 5 տարի ժամկետով: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրություն: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական կազմի աշխատողի հետ կարող է կնքվել նոր պայմանագիր՝ մինչև 1 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության՝ պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության գնահատման հիման վրա:
121. ԵՊԼՀ-ի աշխատողները պարտավոր են`
1) պահպանել և կատարել սույն կանոնադրությամբ, ԵՊԼՀ-ի ներքին կարգապահական կանոններով և ներքին իրավական այլ ակտերով սահմանված պահանջները.
2) կատարել ԵՊԼՀ-ի ղեկավար մարմինների օրինական որոշումները.
3) ապահովել ուսումնական գործընթացի, գիտական հետազոտությունների արդյունավետությունը.
4) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը, առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ՝ սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում.
5) ձևավորել և զարգացնել սովորողների մասնագիտական որակները, դաստիարակել պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական ակտիվ դիրքորոշում, հայրենասիրություն.
6) զարգացնել սովորողների ինքնուրույնությունը, նախաձեռնությունը և ստեղծագործական ունակությունները.
7) պահպանել և նպատակային ու խնայողաբար օգտագործել ԵՊԼՀ-ի գույքը.
8) կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊԼՀ-ի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և ԵՊԼՀ-ի ներքին իրավական այլ ակտերով նախատեսված պարտականություններ:
122. ԵՊԼՀ-ի գիտամանկավարժական աշխատողներն իրավունք ունեն՝
1) զբաղվելու իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման հարցերով.
2) գիտական հետազոտության ակադեմիական ազատության.
3) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության.
4) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման.
5) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների և միջոցների ազատ ընտրության.
6) համատեղելու գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ:
123. ԵՊԼՀ-ի ուսանողներ և սովորողներ են համարվում սահմանված կարգով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ռեկտորի կողմից հրամանագրված և բարձրագույն մասնագիտական կրթության կրթական որևէ ծրագրով ուսումնառող անձինք:
124. ԵՊԼՀ-ի սովորողներն իրավունք ունեն`
1) սեփական հայեցողությամբ, ըստ նախասիրությունների և պահանջմունքների ընտրելու մասնագիտություն, ուսուցման ձև, զբաղվելու հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու կամ շարունակելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը.
2) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ, հաճախելու ԵՊԼՀ-ում կարդացվող դասախոսություններին.
3) մասնակցելու իրենց կրթության բովանդակության ձևավորմանը (ընտրովի դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)` պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները.
4) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.
5) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից՝ յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է ԵՊԼՀ-ում՝ ըստ սահմանված կարգի.
6) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական (զուգահեռ) ուսուցման հետ և ստանալու երկրորդ որակավորման աստիճան.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ընդգրկվելու և մասնակցելու ԵՊԼՀ-ի կառավարման մարմինների աշխատանքներին.
8) օգտվելու ԵՊԼՀ-ի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական, մարզական, առողջարանային, ուսումնաարտադրական և այլ ստորաբաժանումների ծառայություններից.
9) ըստ նախասիրությունների մասնակցելու ԵՊԼՀ-ում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին.
10) միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ միավորումներում.
11) բողոքարկելու ԵՊԼՀ-ի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
12) օգտվելու ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԵՊԼՀ-ի կողմից սահմանված կարգով ստանալու պետական, անվանական, ինչպես նաև իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ.
14) ծանոթանալու ԵՊԼՀ-ի սույն կանոնադրությանը և իրավական այլ փաստաթղթերի.
15) լիազորված մարմնի սահմանած կարգով, անհրաժեշտության դեպքում, ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
16) ուսուցման առկա ձևով ուսումնառության դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում առնվազն յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ երկու անգամ գտնվելու արձակուրդում՝ ԵՊԼՀ-ի ուսումնական գործունեության կազմակերպման ժամանակացույցի համաձայն.
17) սահմանված կարգով փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն` ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունները.
18) կրթական հիմնական ծրագիրը չավարտած ուսանողներն իրավունք ունեն ստանալու սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք.
19) ուսման բարձր առաջադիմության, հասարակական ակտիվության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԵՊԼՀ-ի կողմից սահմանված կարգով.
20) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված իրավունքներ:
125. Կրթությունն ընդհատած նախկին սովորողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի վերականգնվելու և շարունակելու ուսումնառությունը ԵՊԼՀ֊ում:
126. Արգելվում է սովորողներին արտաուսումնական աշխատանքում ներգրավելը` առանց նրանց և (կամ) նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնության:
127. ԵՊԼՀ-ի սովորողները պարտավոր են`
1) տիրապետել բարձրակարգ մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.
2) սահմանված ժամկետներում կատարել բոլոր ուսումնական առաջադրանքները.
3) կատարել սույն կանոնադրության, ԵՊԼՀ-ի ներքին կարգապահական կանոնների և ներքին իրավական ակտերի պահանջները.
4) հաճախել ուսումնական ծրագրերով նախատեսված դասընթացներին.
5) հոգատար վերաբերվել ԵՊԼՀ-ի գույքին.
6) բարձր պահել ԵՊԼՀ-ի պատիվն ու հեղինակությունը, պահպանել հասարակական համակեցության և բարոյականության նորմերը:
128. Ուսուցման վճարովի համակարգում սովորողները պարտավոր են՝
1) ժամանակին վճարել ուսման վարձավճարը. ուսման վարձավճարը ժամանակին չվճարելու դեպքում այդ սովորողը կարող է հեռացվել ԵՊԼՀ-ից.
2) կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊԼՀ-ի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով, ԵՊԼՀ-ի ներքին իրավական այլ ակտերով և ուսումնառության պայմանների վերաբերյալ կնքված պայմանագրով նախատեսված պարտականություններ:
129. Սույն կանոնադրությամբ, ներքին իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունները չկատարած, անբավարար ակադեմիական առաջադիմություն ցուցաբերած, ԵՊԼՀ-ի ներքին կարգապահական կանոնները խախտած սովորողները ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի, ընդհուպ մինչև ԵՊԼՀ-ից հեռացվելը:
130. ԵՊԼՀ-ի ուսանողական խորհուրդը ԵՊԼՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որը սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է: Ուսանողական խորհրդի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊԼՀ-ի սույն կանոնադրությամբ և ուսանողական խորհրդի կանոնադրությամբ: ԵՊԼՀ-ի ուսանողական խորհրդի կանոնադրությունն ընդունվում է ուսանողական խորհրդի բարձրագույն ղեկավար մարմնի և հաստատվում լիազոր մարմնի կողմից:
131. ԵՊԼՀ-ի ուսանողական գիտական ընկերությունը ԵՊԼՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որի նպատակը սովորողների գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը նպաստելն է: Ուսանողական գիտական ընկերության ստեղծման և գործունեության կարգը հաստատվում է լիազոր մարմնի կողմից:
132. ԵՊԼՀ-ի ունկնդիրներ են համարվում այն անձինք, ովքեր դրսեկության ձևով սովորում են նախապատրաստական բաժիններում, ինչպես նաև դասախոսները և գիտական աշխատողները, ովքեր մասնակցում են վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներին:
XII. ԵՊԼՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
133. ԵՊԼՀ-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
134. ԵՊԼՀ-ի կողմից «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարման վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև իրավասու պետական այլ մարմիններ՝ ըստ իրենց իրավասությունների, ստուգումների և ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերով: ԵՊԼՀ-ի ֆինանսական գործունեությունը վերստուգվում է անկախ աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անձի կողմից՝ առնվազն տարեկան մեկ անգամ։ ԵՊԼՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կարող է իրականացվել արտահերթ աուդիտ։ Աուդիտ իրականացնող անձն ընտրվում է ԵՊԼՀ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների։
135. ԵՊԼՀ-ն յուրաքանչյուր տարի, հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) պարտավոր է հրապարակել՝
1) հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է ներառի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, տվյալ ֆինանսական տարվա ընթացքում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, հոգաբարձուների խորհրդի անդամների, ռեկտորի մասին և ԵՊԼՀ-ի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են ԵՊԼՀ-ի միջոցներից և ծառայություններից.
2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե ԵՊԼՀ-ի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը:
XIII. ԵՊԼՀ-Ի ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
136. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով։
137. ԵՊԼՀ-ն կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։
138. ԵՊԼՀ-ի լուծարումը նրա գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու։
139. ԵՊԼՀ-ի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա։ Հիմնադրամի անունից, որպես շահագրգիռ անձ, կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը։
140. ԵՊԼՀ-ն կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե՝
1) ԵՊԼՀ-ի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
2) իր գործունեությամբ ԵՊԼՀ-ն շեղվել է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.
3) հնարավոր չէ հասնել ԵՊԼՀ-ի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխությունները.
4) ԵՊԼՀ-ի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.
5) ԵՊԼՀ-ն թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.
6) ԵՊԼՀ-ն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:
141. ԵՊԼՀ-ն կարող է լուծարվել նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում։
142. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին ԵՊԼՀ-ն պարտատերերի նկատմամբ չունի պարտավորություններ, գույքն ուղղվում է ԵՊԼՀ-ի սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(հավելվածը փոփ., խմբ. 20.07.17 N 858-Ն, փոփ. 21.11.19 N 1652-Ն, խմբ. 29.07.21 N 1248-Ն, փոփ., խմբ. 08.09.21 N 1448-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 8-ի N 657-Ն որոշման
Ց ՈՒ Ց Ա Կ
«ԵՐԵՎԱՆԻ Վ.ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԹՈՂՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Շենքերի և շինություն-ների անվանում-ները |
Գտնվելու |
Շահա-գործ-ման տարե-թիվը |
Մակերեսը |
Սկզբնա-կան արժեքը |
Մաշվա- |
Հաշվե-կշռային արժեքը |
Գնահատ- |
Սեփա-կանության իրավունքի գրանցման վկայական |
Հողա- |
Վիճա-կը |
Այլ նշում-ներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
1. |
Ուսումնա-վարչական |
ք. Երևան, |
1950 |
7241.1(այդ թվում՝ նկուղ 395.54 քառ. մետր) |
498215.0 |
490050. |
8165.0 |
12.12.2011թ. |
0.46902 |
լավ |
||
1.1 |
Տարածք |
ք. Երևան, |
104.8 |
29464000 |
12.12.2011թ. |
|||||||
1.2 |
Տարածք |
ք. Երևան, |
136.7 |
38425000 |
12.12.2011թ. |
|||||||
1.3 |
Տարածք |
ք. Երևան, |
128.2 |
36138000 |
12.12.2011թ. |
|||||||
2. |
Փոքր մասնաշենք |
ք. Երևան, |
1971 |
2721.3 |
343664.0 |
156630.0 |
187034.0 |
24.03.2014թ. |
0.30786 |
լավ |
||
2.1 |
ավտոտնակ-ներ |
1971 |
97.4 |
բավ |
||||||||
2.2 |
ավտոտնակ-ներ |
1971 |
257.7 |
բավ |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 8-ի N 657-Ն որոշման
Ց ՈՒ Ց Ա Կ
«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Շենքերի |
Գտնվելու վայրը |
Շահա-գործ-ման տարե-թիվը |
Մակերեսը(քառ. մետր) |
Սկզբնա-կան արժեքը(հազ. դրամ) |
Մաշվա-ծու-թյունը(հազ. դրամ) |
Հաշվե-կշռային արժեքը(հազ. դրամ) |
Գնահատ-ված արժեքը(դրամ) |
Սեփա-կանության իրավունքի գրանցման վկայական |
Հողա-մասը(հա) |
Վիճակը |
Այլ նշում-ներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
1. |
Ուսում-նավար-չական |
ք. Երևան, |
1950 |
7241.1(այդ թվում՝ նկուղ 395.54 քառ. մետր) |
498215.0 |
490050. |
8165.0 |
12.12.2011թ. |
0.46902 |
լավ |
||
1.1 |
տարածք |
ք. Երևան, |
104.8 |
29464000 |
12.12.2011թ. |
|||||||
1.2 |
տարածք |
ք. Երևան, |
136.7 |
38425000 |
12.12.2011թ. |
|||||||
1.3 |
տարածք |
ք. Երևան, |
128.2 |
36138000 |
12.12.2011թ. |
|||||||
1.4 |
Օժան-դակ |
ք. Երևան, |
2006 |
51.2 |
709962.0 |
502300.0 |
207661.0 |
10843897 |
լավ |
|||
1.5 |
Ուսում-նական մասնա-շենք |
2008 |
3650.9 |
318963073 |
||||||||
2. |
Փոքր մասնա-շենք |
ք. Երևան, |
1971 |
2721.3 |
343664.0 |
156630.0 |
187034.0 |
24.03.2014թ. |
0.30786 |
լավ |
||
2.1. |
ավտո-տնակներ |
1971 |
97.4 |
|||||||||
2.2. |
ավտո-տնակներ |
1971 |
257.7 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.01.2023, N 121-Ն | 31.01.2023, N 657-Ն | |
08.09.2021, N 1448-Ն | 09.09.2021, N 657-Ն | |
29.07.2021, N 1248-Ն | 31.07.2021, N 657-Ն | |
21.11.2019, N 1652-Ն | 14.12.2019, N 657-Ն | |
20.07.2017, N 858-Ն | 03.08.2017, N 657-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|