Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-165-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.09.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.24/42(708) Հոդ.1023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297) 3-րդ հոդվածում`

ա) 81-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«81) արհեստագործական ուսումնարան` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն.».

բ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) քոլեջ` միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն.».

գ) 181-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«181) արհեստավոր` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրին և (կամ) որակավորման կարգին համապատասխան պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.».

դ) 19-րդ կետից հանել «կրտսեր» բառը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում «մրցութային կարգով` անվճար միջին,» բառերը փոխարինել «մրցութային կարգով` անվճար նախնական (արհեստագործական), միջին,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը «չափորոշիչների,» բառից հետո լրացնել «պետական հավատարմագրման չափանիշների,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի1-ին մասից հանել «հիմնարկի կամ» բառերը:

Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասը «մանկավարժական խորհուրդը» բառերից հետո լրացնել «, գործադիր մարմինը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 49-րդ հոդվածի 6-րդ մասը «Պետական» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. օգոստոսի 13
Երևան
ՀՕ-165-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան