Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-140-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.12/51(423) Հոդ.972
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի) 158-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերը, որոնք համընկնում են ամենամյա արձակուրդի ժամանակահատվածին, արձակուրդի օրացուցային օրերի մեջ չեն ընդգրկվում և չեն վճարվում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 Ռ. Քոչարյան


2005 թ. օգոստոսի 3
Երևան
ՀՕ-140-Ն