Գլխավոր տեղեկություն
Համար
N 1621-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 02.10.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2021 թվականի N 1621-Լ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

   

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան


01.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1621-Լ որոշման

    

ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ

    

ԳԼՈՒԽ I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

    

1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի և 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները։

2. Տարեկան ծրագիրն ընդգրկում է 2022 թվականի ընթացքում պետական կառավարման համակարգի մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացման ենթակա` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումները, ծրագրերը և գործողությունները:

3. Ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման 16-րդ բաժնում ներկայացված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական լիարժեք ներառման խնդիրները և հաշվի առնելով գործադիր իշխանության հանրապետական մարմինների և Երևանի քաղաքապետարանի առաջարկությունները:

  

ԳԼՈՒԽ II. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

   

4. Ծրագրի նպատակն է հավասար և մատչելի պայմաններ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար:

5. Ծրագրի խնդիրներն են`

1) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումն ապահովող օրենսդրության բարելավում.

2) հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական կրթության, աշխատանքի ու զբաղվածության պետական երաշխիքների ապահովումը.

3) հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության, մարզական և մշակութային ծրագրերի մատչելիության ապահովումը.

4) հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումը.

5) հաշմանդամության հիմնախնդիրների լուծմանն ու համընդհանուր դիզայնի սկզբունքների ներդրմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումը։

   

ԳԼՈՒԽ III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

  

6. Հաշմանդամություն ունեցող անձանց՝ բոլորի հետ համահավասար հիմունքներով քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմաններ, հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցությունը և արդյունավետ սոցիալական ներառումն ապահովելու նպատակով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը:

7. Միաժամանակ, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը։ Համաձայն օրենքի բժշկասոցիալական փորձաքննությունից անցում է կատարվելու ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության համատեքստում և որոշել յուրաքանչյուր անձի անհատական կարիքներին համարժեք ծառայությունները:

8. Վերոնշյալ օրենքների ընդունումից հետո հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման արդյունավետ մեխանիզմներ ապահովելու նպատակով, մշակվում են ենթաօրենսդրական իրավական ակտերը։

9. 2020 թվականի հունիսի 11-ին ընդունվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի մասին» N 938-Ա ՀՀ կառավարության որոշումը։ Կամընտիր արձանագրության վավերացումը հնարավորություն կտա բարձրաձայնել Կոնվենցիայի դրույթների խախտումների մասին, ամրագրելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ:

10. 2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 194640 հաշմանդամություն ունեցող անձ, որից 101805 անձ /52,3 %/՝ 18-65 տարեկան են: Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված է 2430 հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձ:

11. 2021 թվականի հուլիսի 31-ի դրությամբ իրականացված փորձաքննությունների արդյունքում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում վիրավորում ստացած 1411 անձ ճանաչվել է հաշմանդամություն ունեցող:

12. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում վիրավորում ստացած անձանց վերականգնողական գործընթացը խթանելու նպատակով հաստատվել է ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 369-Լ որոշումը։ Միջոցառումների ծրագրով մշակվել են գործողություններ՝ ուղղված զինվորական ծառայության հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման և անկախ կյանքի ապահովմանը՝ առողջապահական, սոցիալական, զբաղվածության, կրթական, մշակութային, երիտասարդական և տնտեսական ծրագրերի ու միջոցառումների միջոցով։ Սահմանվել են միջոցառումների պատասխանատու կատարողները, ժամկետները և թիրախները։ Մասնավորապես՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոն, որը ծառայություններ կմատուցի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Անկախ կյանքի կենտրոններում կիրականացվեն հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, անձնական օգնականի ծառայություններ, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման ծառայություններ։

13. Հաշմանդամություն ունեցող անձինք, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում, ստանում են աջակցող միջոցներ` պրոթեզներ, օրթեզներ, հենակներ, անվասայլակներ, քայլակներ, լսողական սարքեր, ձայնաստեղծ սարքեր, աչքի պրոթեզներ և այլն:

14. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների աջակցող միջոցների տրամադրումը հնարավորինս սահուն և արդյունավետ կազմակերպելու նպատակով գործընթացը հնարավորինս պարզեցվել է` անկախ հաշմանդամություն ունենալու հանգամանքից, վիրավորում ստացած զինծառայողներին բուժատեխնիկական հանձնաժողովի կողմից կարիքների գնահատման արդյունքում տրամադրված եզրակացության հիման վրա տրամադրվել են անհրաժեշտ աջակցող միջոցները։

15. Միաժամանակ, համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի N 178 Ա/1 հրամանի, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակաշրջանում և դրա գործողության դադարեցումից հետո եռամսյա ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին նույնպես, ըստ կարիքի, տրամադրվում են ՀՀ պետական բյուջեով նախատեսված աջակցող միջոցներ՝ բուժատեխնիկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

16. 2021 թվականի հունիսի 31-ի դրությամբ 192 Արցախի քաղաքացի ստացել են 421 աջակցող միջոց (այդ թվում՝ պրոթեզներ, օրթեզներ, պրոթեզի, օրթոպեդիկ և օրթեզի կոշիկներ, լսողական սարքեր, անվասայլակներ, ձայնաստեղծ սարքեր և այլն։)

17. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում վիրավորում ստացած անձանց պրոթեզավորումը կազմակերպվում է հատուկ ընթացակարգով՝ անհատական կարիքների գնահատման արդյունքում տրամադրելով առավել ֆունկցիոնալ պրոթեզներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2021 թվականի փետրվարի 2-ի N 15-Ա/1 հրամանով ձևավորվել է բազմամասնագիտական թիմ, որի կազմում ընդգրկվել են օրթոպեդ/վնասվածքաբաններ, ֆիզիոթերապիստ/ վերականգնողաբաններ, էրգոթերապիստներ, պրոթեզիստներ, համակարգող-խորհրդատուներ, այդ թվում՝ միջավայրային մատչելիության ապահովման և աջակցող տեխնոլոգիաների գծով և այլ մասնագետներ, ըստ անհրաժեշտության։ Բազմամասնագիտական թիմի կողմից հատուկ մշակված գործիքներով գնահատվել է վիրավորում ստացած 113 զինծառայողների կարիքները` մասնավորապես պրոթեզների տեսակի, դետալների և անձի շարժունակության ապահովման համար անհրաժեշտ այլ գործոնների, աջակցող միջոցների, մասնագիտական կարողությունների, դրանց վերականգնմանն ու վերամասնագիտացմանն ուղղված անհրաժեշտ ծառայությունների, աշխատանքային և միջավայրի և բնակավայրի հարմարեցման, ինչպես նաև սոցիալական օգնականի և սոցիալական տաքսի ծառայությունների համատեքստում։

18. Անհատական կարիքների գնահատման արդյունքում, հատուկ ընթացակարգով պրոթեզավորման ծառայությունը մատուցվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված կարգով որակավորված կազմակերպությունների կողմից՝ հաշվի առնելով բազմամասնագիտական թիմի եզրակացությունը։ Այդ նպատակով 2021 թվականի մարտի 19-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Համահայկական հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի և պրոթեզավորում իրականացնող՝ «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն», «Ինտերօրթո», «Օրթեզ», «Բարրի Թրեյդ», «Կամար» հասարակական կազմակերպությունների հետ։ Նույն կազմակերպությունների հետ նույնաբովանդակ մեկ այլ հուշագիր կնքել են նախարարությունն ու «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամը։ Կողմերի համագործակցությամբ մեկնարկել է վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցող անձանց՝ առավել ֆունկցիոնալ պրոթեզավորումը։ 01.08․2021 թվականի դրությամբ 115 զինվորներ ստացել են հիմնական ֆունկցիոնալ պրոթեզներ։

19. Պետական բյուջեի առանձին ծախսային միջոցառումների շրջանակներում իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կազմակերպմանը, նրանց սոցիալական ներառմանը և անկախ կյանքի հմտությունների ձևավորմանը: Ծառայությունների իրականացման նպատակով հայտարարվում են դրամաշնորհի տրամադրման մրցույթներ, որոնց կարող են մասնակցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունները: Մրցույթների արդյունքում հաղթող կազմակերպություններին ՀՀ պետական բյուջեից տրամադրվում են դրամաշնորհներ` ցերեկային կենտրոններում հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը, զբաղվածությունը, անհրաժեշտ հմտությունների ուսուցումը կազմակերպելու նպատակով: Այս մոտեցումը թույլ է տալիս ընդլայնել ծառայությունների մատուցումը հանրապետության բոլոր մարզերում, միաժամանակ, կազմակերպությունների միջև մրցակցության պայմաններում բարձրանում է նաև մատուցվող ծառայությունների որակը:

20. Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:

21. Միաժամանակ, աշխատանքներ են իրականացվում համայնքահենք ծառայություններ ստեղծելու ուղղությամբ, մասնավորապես՝ համայնքային փոքր խմբային տներ, որտեղ ընտանիքին մոտ միջավայրում իրականացվում է 8-10 հոգու շուրջօրյա խնամքը և անձնական օգնականի ծառայությունններ։

22. Առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական ոլորտներում իրականացվում են բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման հասցեական ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի պայմանների ապահովմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիա լական ու մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կյանքի բոլոր բնագավառներում նրանց ներառմանն ու մասնակցությանը:

23. Շարունակվում են աշխատանքները համընդհանուր ներառական կրթության կազմակերպման ուղղությամբ:

24. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է գործադիր իշխանության հանրապետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:

25. Ապահովվում է հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունները, ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:

26. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղված 2022 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 10 հիմնական ուղղություններով` համաձայն N 2 հավելվածի:

  

ԳԼՈՒԽ IV. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  

27. Սույն տարեկան ծրագրի N 2 հավելվածով հաստատված յուրաքանչյուր միջոցառման կատարման վերաբերյալ պատասխանատու կատարող մարմինը տվյալ տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ:

28. Տարվա ավարտից հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում, պատասխանատու մարմինները վարչապետի աշխատակազմ են ներկայացնում միջոցառումների իրականացման տարեկան հաշվետվությունները:

29. Պատասխանատու մարմինների կողմից ուղարկված և վարչապետի աշխատակազմի կողմից ընդունված տարեկան ամփոփ հաշվետվությունը տարվա ավարտից հետո 1 ամսվա ընթացքում հրապարակվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

     

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

   

01.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

         

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1621-Լ որոշման

   

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու

կատարողը

Կատարման

ժամկետը

Ֆինանսավորման

չափը և աղբյուրը

Ակնկալվող արդյունքը

1.

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական ներառմանն ուղղված օրենսդրություն

1)

ՄԱԿ-ի 2006 թվականի

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացմանն ուղղված աշխատանքների իրականացում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Արտաքին գործերի նախարարություն

Չորրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Կոնվենցիայի դրույթների խախտումների մասին բարձրաձայնելու հնարավորությունների ամրագրում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի վավերացված արձանագրություն։

2)

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի կիրարկումն ապահովող

ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակում, մասնավորապես՝ ա․«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի ներկայացում  վարչապետի աշխատակազմ,

բ․ «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ա․ 2022 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

բ․ 2022 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների, մատչելի պայմանների,

անկախ կյանքի ապահովում, հաշմանդամության հիմքով խտրականության դրսևորումների բացառում։

3)

«Անձի ֆունկցիոնալության գնահատման» օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակում, մասնավորապես՝

ա․ «Անձի ֆունկցիոնալության

գնահատման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի

մարտի 2-ի N 276-Ն որոշումն ուժը

կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ,

բ․ «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչներն ու գործիքները հաստատելու և Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ,

գ․ «Ծառայությունների անհատական ծրագիրը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24 N 1535-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ա․ 2022 թ. մարտի 3-րդ տասնօրյակ, բ․ 2022 թ. մարտի 3-րդ տասնօրյակ, գ․ 2022 թ․ մարտի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա հիմնված հաշմանդամության գնահատման նոր մոդելի առկայություն։ Անձի ֆունկցիոնալության գնահատում առողջության, մասնակցության, գործունեության և

միջավայրային գործոնների համատեքստում։ Ֆունկցիոնալության գնահատման կարգի և չափորոշիչների հաստատում, գնահատման գործընթացի թվայնացում, ծառայությունների որոշարկման մեխանիզմների կատարելագործում։

2.

Հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տրանսպորտային միջոցների, տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովում

1)

Հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված տրանսպորտային միջոցների ձեռքբերում

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

Չորրորդ եռամսյակ

Համայնքային բյուջեներ, Օրենքով չարգելված այլ միջոցներ

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիության և հարմարավետության ապահովում:

2)

Նոր կառուցվող կամ հիմնովին վերանորոգվող քաղաքաշինական օբյեկտների մատչելիության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Պարբերաբար

Օրենքով չարգելված այլ միջոցներ

Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի պայմանների ապահովում, քաղաքաշինական և ճարտարապետական միջավայրի բարելավում, ֆինանսական միջոցների ծախսարդյու-նավետության բարձրացում:

3)

Կարևորագույն նշանակության օբյեկտների մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագրի մշակում, հաստատում և իրականացում՝ ըստ օբյեկտների հաստատված ցանկի, տեխնիկական վիճակի հետազննության արդյունքների, նախագծման և շինարարության խոշորացված ծախսերի, տեխնիկական առաջադրանքի, կազմված նախագծային փաստաթղթերի

Քաղաքաշինության կոմիտե

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական կամ համայնքային բյուջեների միջոցներ՝ խոշորացված ծախսերի չափով՝ 1 օբյեկտի տեխնիկական

վիճակի հետազննության խոշորացված ծախսերի (ակնադիտական կամ գործիքային) համաձայն՝ շուրջ 500-1500 հազ.

դրամ, 1 օբյեկտի նախագծման համար շուրջ 10000.0-15000.0 հազ. դրամ։

Շենքերի մատչելիությանն ուղղված միջոցառումներ կարևորագույն նշանակության քաղաքաշինական օբյեկտներում, որոնց գերակշիռ մասն ընդգրկված

է ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված ցանկում

4)

Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր IV-11.07.012006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերով սահմանված պահաջներին չհամապատասխանող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների աշխատանքային ռեեստրում ընդգրկված

շենքերի և շինությունների

մասնագիտական ուսումնասիրություն և տեխնիկական վիճակի հետազննություն:

Քաղաքաշինության կոմիտե

Չորրորդ եռամսյակ

1 օբյեկտի տեխնիկական վիճակի հետազննության խոշորացված ծախսերի (ակնադիտական կամ գործիքային) համաձայն՝ շուրջ 500-1500 հազ. դրամ։

Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների գույքագրում, շահագրգիռ մարմինների մասնակցությամբ համապատասխան միջոցառումների ծրագրի մշակում

5)

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սոցիալական պաշտպանության ոլորտի վարչարարության երկրորդ ծրագրի շրջանակներում շենքերի և

շինությունների հիմնանորոգում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Շենքերում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովում

3.

Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի ապահովում

1)

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների հարմարեցում հաշմանդամություն ունեցող սաների կարիքներին

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) Տեղական ինքնակառավարման մարմիններ

(համաձայնությամբ)

Չորրորդ եռամսյակ

Համայնքային բյուջեներ,

оրենքով չարգելված այլ աղբյուրներ

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախադպրոցական կրթության մատչելիության ապահովում:

2)

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական և մանկավարժական անձնակազմի համար սեմինարների, փորձի փոխանակման հանդիպումների կազմակերպում

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

Չորրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջում

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների 20%-ի վերապատրաստում, այդ թվում՝ նախադպրոցական տարիքի կրթության և

զարգացման անձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ մանկավարժական աշխատանքների կազմակերպման մեթոդաբանության հարցերի շուրջ։

3)

Դպրոցների շենքային պայմանների բարելավում՝ մասնավորաբար թեքահարթակների կառուցում, սանհանգույցների հարմարեցում և այլն:

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

Մարզպետարաններ

Չորրորդ եռամսյակ

Համայնքային բյուջեներ, оրենքով չարգելված այլ աղբյուրներ

Դպրոցներում ֆիզիկական մատչելի միջավայրի ձևավորում, գույքի համապատասխանեցում, մասնավորապես՝ թեքահարթակների կառուցում, սանհանգույցների

հարմարեցում և այլն։

4)

ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերի և Երևան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում համընդհանուր ներառական համակարգի ներդրում, մասնագիտական և մանկավարժական անձնակազմի

վերապատրաստումների իրականացում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ

Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

Չորրորդ եռամսյակ

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների և Տարածքային մանկավարժա-հոգեբանական

կենտրոնների

մանկավարժական աշխատողների վերապատրաստում` նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ մանկավարժական աշխատանքների կազմակերպման մեթոդաբանության հարցերի շուրջ:

5)

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե (127.654.2 հազ. դրամ)

Հանրակրթական դպրոցների շուրջ 1200 ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում

6)

Միջին մասնագիտական, կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում հաշմանդամություն ունեցող

անձանց համար մատչելի

հիմունքներով կրթության

ապահովում

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող 103

պետական ուսումնական

հաստատություններում

ընդունելության վճարովի

համակարգի առնվազն

անցումային միավորներ

հավաքած

ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների

դեպքում նաև միջին

աստիճանի

սահմանափակում ունեցող

անձինք , ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի, ինչպես նաև

մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամ շուրջ 80 ուսանողների անվճար

ուսուցման տեղերի

հատկացում

7)

Ուսումնական

հաստատություններում

հաշմանդամություն ունեցող

անձանց կրթության

առանձնահատուկ պայմանների

կարիքներին համապատասխան

ուսումնական ծրագրերի

հարմարեցում և իրականացում

Կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

Պետական բարձրագույն

ուսումնական

հաստատություններ

(համաձայնությամբ)

Չորրորդ եռամսյակ

Oրենքով

չարգելված այլ

աղբյուրներ

Ուսումնական ծրագրերը

մշակված են` հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց գնահատված

կրթական կարիքները

8)

Ուսումնական հաստատությունների աշխատակիցների վերապատրաստում ներառական կրթության հարցերի վերաբերյալ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Բարձրագույն ուսումնական հաստատություններ (համաձայնությամբ)

Չորրորդ եռամսյակ

Oրենքով չարգելված այլ աղբյուրներ

Բուհերի գործառույթների շրջանակում ներառական կրթություն կազմակերպելու նպատակով, ԲՈՒՀ-երի դասախոսների, վարչական աշխատակիցների ներառական կրթության հարցերի վերաբերյալ դասավանդման կարողությունների զարգացում

4.

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծրագրեր

1)

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալվերականգնողական ծառայություններ ցերեկային կենտրոնում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Մրցույթով ընտրված կազմակերպություն

(համաձայնությամբ)

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե (163,107.2 հազ. դրամ)

330 շահառուի սոցիալ հոգեբանական աջակցության տրամադրում ցերեկային կենտրոնում:

2)

Երեխաների և ընտանիքների աջակցության տրամադրման ծառայություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե /545,383.7 հազ. դրամ/

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (այդ թվում հաշմանդամություն ունեցող) 600 երեխայի ցերեկային խնամքի ծառայությունների մատուցում և նրանց ընտանիքներին սոցիալհոգեբանական աջակցության

տրամադրում:

3)

Տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են տուն ինտերնատներում խնամվողների շուրջ 63 %/

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե (2,495,868.0 հազ.

դրամ)

1160 անձի շուրջօրյա խնամքի և սոցիալական սպասարկման կազմակերպում, որից 730-ը հաշմանդամություն ունեցող անձ:

4)

Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե (193,535.7 հազ. դրամ)

1880 անձի սոցիալական սպասարկման կազմակերպում տնային պայմաններում՝ որից շուրջ 582-ը հաշմանդամություն ունեցող անձ

/հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 31%-ը/:

5)

Տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե (170,000.0 հազ. դրամ)

1600 անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոններում, որից շուրջ 576-ը հաշմանդամություն ունեցող անձ

/հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 36%-ը/:

6)

Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություներ

համայնքահենք փոքր խմբային տներում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարություն

Մրցույթով ընտրված կազմակերպություն (համաձայնությամբ)

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե (76,452.3 հազ. դրամ)

58 հաշմանդամություն ունեցող անձի շուրջօրյա

խնամքի տրամադրում:

7)

Տնային խնամք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մրցույթով ընտրված կազմակերպություն (համաձայնությամբ)

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե (11,731.2) հազ.դրամ)

50 հոգեկան առողջության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձի սպասարկում տնային պայմաններում:

8)

Զոհված /մահացած/ և 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողների, անօթևան ընտանիքների բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում

Պաշտպանության նախարարություն

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե (468.5 մլն)

59 ընտանիքի բնակարանների գնման վկայագրի տրամադրում։ Այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց զինծառայողների բնակ-կենցաղային պայմանների բարելավում:

9)

Միայնակ մայրերի հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական ծրագրերի իրականացում /արտթերապիա, հիպոթերապիա, հիդրոթերապիա/:

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

«Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամ (համաձայնությամբ)

Չորրորդ եռամսյակ

Երևան համայնքի բյուջե

Հաշմանդամություն ունեցող երեխաների առողջության վերականգնում:

10)

Տեղական սոցիալական ծրագրերի իրականացում` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի պայմանների բարելավմանը

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

Չորրորդ եռամսյակ

Երևան համայնքի բյուջե

(24.5 մլն) Օրենքով չարգելված այլ

աղբյուրներ

Երևանում հաշվառված և փաստացի բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց բնակարանի և միջավայրի մատչելիության

ապահովում

11)

Արցախյան պատերազմում տուժած, վիրավորում ստացած, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին ընդգրկում համապատասխան սոցիալական ծրագրերում` ըստ կարիքի:

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

Չորրորդ եռամսյակ

Երևան համայնքի բյուջե

(8.5 մլն)

Օրենքով արգելված այլ աղբյուրներ

Արցախյան պատերազմից տուժած վիրավորում ստացած, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համապատասխան խնդիրները լուծելու նպատակով սոցիալական

ծրագրերի իրականացում:

12)

Համագործակցության շրջանակում աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայություններ մատուցող, ինչպես նաև սոցիալական ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին և այլ կազմակերպություններին

աջակցությունների տրամադրում:

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

Չորրորդ եռամսյակ

Երևան համայնքի բյուջե

(18 մլն)

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

ՀԿ-ներին, հիմնադրամներին և այլ կազմակերպություններին նյութական աջակցություն` իրենց ծրագրերն արդյունավետ իրականացնելու նպատակով:

5.

Հաշմանդամություն ունեցող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովում

1)

Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնությանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացում, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրում

Առողջապահության նախարարություն

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե

Հաշմանդամություն ունեցող անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում նաև վերականգնողական ծառայությունների մատուցում, ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացում, անվճար կամ արտոնյալ պայմաններով

դեղերի տրամադրում

6.

Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական ծառայություններից օգտվելու իրավունքի ապահովում

1)

Պետական հավաստագրերով աջակցող միջոցների տրամադրում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե (1,999,646.6 հազ.

դրամ)

Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջ 14864 աջակցող միջոցների տրամադրում: Աջակցող միջոցների տեսականու

ընդլայնում

2)

Տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող

անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում

Աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարություն

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե (11,561.6 հազ. դրամ)

Տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող (չտեսնող) 28 անձի սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում:

7.

Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի մարզական և մշակութային ծրագրեր

1)

«Ընտանեկան գրադարանավար» ծրագրի իրականացում մարզերում

Կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե (774.0 հազ. դրամ) դրամաշնորհային հատկացումների շրջանակում։

Տեղաշարժման դժվարություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար գրադարանային սպասարկում տնային

պայմաններում

2)

Թանգարաններում, գրադարաններում մշակութային ծրագրերի իրականացում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Մրցույթով ընտրված կազմակերպություն

(համաձայնությամբ)

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե Մշակության ժառանգության ծրագրի»

շրջանակում

Հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային կյանքին մասնակցության ապահովում

3)

Տեսողությունը կորցրած հաշմանդամություն ունեցող անձանց համար Բրայլյան տառատեսակով գրքերի, ամսագրերի հրատարակում, տետրերի պատրաստում, աուդիոգրքերի ձայնագրում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Հայաստանի կույրերի միավորման հրատարակչություն» ՍՊԸ

(համաձայնությամբ)

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե

(9,786.6 հազ.

դրամ)

Տեսողության սահմանափակ կարողություններ ունեցող անձանց մշակութային կրթության շարունակականության, տեղեկատվություն ստանալու իրավունքի

ապահովում

4)

Արտադպրոցական ուսուցման կազմակերպում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե

(90 611.8 հազ.

դրամ), оրենքով չարգելված այլ աղբյուրներ

Հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ և սոցիալապես անապահով երեխաների համար արվեստի և արհեստների 5 ոլորտում (դեկորատիվ կիրառական արվեստ, երաժշտարվեստ, թատերարվեստ, կերպարվեստ, պարարվեստ) անվճար ուսուցման իրականացում

5)

Հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ստեղծագործական ծրագրերի

նպատակային աջակցություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե, оրենքով չարգելված միջոցներ

Հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի բացահայտում և խթանում

8.

Արտակարգ իրավիճակներում հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանություն և քաղաքացիական  պաշտպանություն

1)

Հաշմանդամություն ունեցող անձանց ուսուցում՝ սեյսմապաշտպանության վարքականոնների վերաբերյալ, ուսումնական հաստատության կողմից մշակվող աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման և ներդրման ուղղությամբ մեթոդական աջակցության ցուցաբերում

Արտակարգ իրավիճակների նախարարություն

2022 թ.

Oրենքով չարգելված այլ աղբյուրներ

1) սովորողների և անձնակազմի շրջանում բնակչության պաշտպանության մշակույթի ձևավորում,

2) սովորողների և անձնակազմի

անվտանգության և

ուսումնական հաստատության դիմակայունության բարձրացումն արտակարգ իրավիճակների ժամանակ,

3) արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումների մշակում և ուսուցում, այդ թվում՝ կյանքի փրկության, վնասվածքների նվազեցման և գույքի

պահպանման

2)

Սեմինարների, զեկուցումների, վարժանքների կազմակերպում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության թեմաներով (ազդարարում, պատսպարում, տարհանում, վարքականոններ տարբեր իրավիճակներում և այլն)

Արտակարգ իրավիճակների նախարարություն

2022 թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

Անվտանգ միջավայրի ստեղծում և անվտանգ մշակույթի ձևավորում հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում

9.

Սոցիալական գործընկերություն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակակա կազմակերպությունների միջև հանրային իրազեկվածության բարձրացում

1)

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի աշխատանքների իրականացում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մարզպետարաններ

Չորրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների քննարկում պետական կառավարման համակարգի մարմինների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

2)

Հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումներ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀԿ-ներ (համաձայնությամբ)

2022 թ.

Օրենքով չարգելված աղբյուրներ

Հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում՝ պատերազմի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց) խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկության, ուշադրության բարձրացում

3)

Սոցիալական ծառայության տարածքային մարմինների սոցիալական աշխատողների վերապատրաստումներ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, նրանց մատուցվող ծառայությունների

վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե

(960.0 հազ․ դրամ),

оրենքով չարգելված այլ աղբյուրներ

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, նրանց մատուցվող ծառայությունների վերաբերյալ իրազեկման բարձրացում, համապատասխան

ծառայությունների մատուցում։

200 սոցիալական աշխատողի վերապատրաստում:

4)

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների շրջանում հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության պահպանման առանձնահատկությունների վերաբերյալ իրազեկման

աշխատանքներ

Առողջապահության նախարարություն

Չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե

оրենքով չարգելված այլ աղբյուրներ

Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանություն, կարծրատիպերի վերացում:

     

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

    

01.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ