Գլխավոր տեղեկություն
Համար
N 891-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 891-Ա

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 220-րդ և 226-րդ հոդվածներով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 945-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելու, որոշման փոփոխությունների նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 124-րդ կետի պահանջների խախտմամբ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու դեպքերի կապակցությամբ՝ նշանակել ծառայողական քննություն:

2. Ծառայողական քննությամբ պարզաբանել հետևյալ հարցերը՝

1) որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելու, որոշման փոփոխությունների նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 124-րդ կետի պահանջների խախտմամբ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու պատճառները, պայմանները և դրա հետևանքները.

2) պատասխանատու անձանց շրջանակը, նրանց մեղավորության աստիճանը:

3. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով`

Արթուր Հովսեփյան - վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ.

Նաիրա Ճնգրյան - վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ.

Նորայր Նազարյան - վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության գլխավոր իրավաբան.

Յանա Բոյաջյան - վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ.

Լիանա Չանախչյան - վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության ավագ մասնագետ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


26.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ