Գլխավոր տեղեկություն
Համար
N 1563-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.05.14/12(78) Հոդ.35
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2008 թվականի N 1563-Ն

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, բնականոն զարգացման ու oգտագործման, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի տարածքում քաղաքաշինական գործունեության կանոնակարգման անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Uևանա լճի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 15-րդ հոդվածի «ա» կետի, «Քաղաքաշինության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 26-րդ հոդվածի, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի N 812-Ն որոշման 2-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման oբյեկտներ առանձնացված` Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներում ընդգրկված տարածքները, ըստ կառուցապատման ռեժիմների, տարանջատվում են միմյանց հարող հետևյալ հաջորդական ենթագոտիների`

1) Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտում`

ա. առաջին ենթագոտի` Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները, որը ներառում է «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը,

բ. երկրորդ ենթագոտի` առաջին ենթագոտու սահմանից դեպի ցամաք` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված «Սևան» ազգային պարկի սահմանն ընդգրկող տարածքները.

2) Սևանա լճի անմիջական ազդեցության էկոլոգիական գոտում` երրորդ ենթագոտի` «Սևան» ազգային պարկի սահմանից դուրս` դեպի ցամաք մինչև 500 մետր լայնությամբ շերտն ընդգրկող տարածքները (N 1 հավելվածում թվարկված համայնքների վարչական սահմաններում ընդգրկված տարածքային հատվածների ներառմամբ):

(1-ին կետը լրաց. 24.06.10 N 788-Ն, փոփ. 29.12.11 N 1908-Ն)

1.1. (կետն ուժը կորցրել է 29.12.11 N 1908-Ն)

2. Սույն որոշմամբ սահմանված ենթագոտիների, լողափի, բուֆերային և այլ գոտիների տարանջատումն ու դրանց կառուցապատման չափորոշիչները ճշգրտվում և ամրագրվում են սահմանված կարգով մշակված ու հաստատված գոտևորման նախագծերով և կառուցապատման էսքիզներով (սխեմաներով):

3. Սույն որոշմամբ սահմանված առաջին և երկրորդ ենթագոտիներում պետական և համայնքային uեփականություն հանդիuացող հողամասերի կառուցապատման ու oգտագործման իրավունքի տրամադրման համար ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` սույն որոշման 14-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան: Սահմանել, որ`

1) միջգերատեսչական հանձնաժողովը`

ա. իրականացնում է հողամաuերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման մրցութային հանձնաժողովի գործառույթները, որոնք իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` հաշվի առնելով սույն որոշմամբ սահմանված առանձնահատկությունները,

բ. (պարբերությունն ուժը կորցրել է 08.09.21 N 1457-Ն)

2) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված այլ դեպքերում (առանց մրցույթի անհատույց oգտագործման և այլն) հողամասը տրամադրվում է միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում.

3) սույն կարգին համապատաuխան տրամադրված հողամաuի կառուցապատման կամ oգտագործման իրավունքի մասին պայմանագրերը կնքվում են սույն որոշմամբ սահմանված`

ա. առաջին և երկրորդ ենթագոտիներում` «Uևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ,

բ. (պարբերությունն ուժը կորցրել է 26.11.09 N 1353-Ն)

(3-րդ կետը փոփ. 26.11.09 N 1353-Ն, 08.09.21 N 1457-Ն)

4. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ենթագոտիներում`

1) կառուցապատման նպատակով հողամասերն ու ճարտարապետահատակագծային առաջադրանքները տրամադրել, ինչպես նաև ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը մշակել սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծերի և կառուցապատման էսքիզների (սխեմաների) դրույթներին համապատասխան.

2) ապահովել նախագծային փաuտաթղթերի պարտադիր փորձաքննությունը` բացառելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաuտաթղթերի փորձաքննության կարգը հաuտատելու մաuին» N 96 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով սահմանված դրույթների կիրառումը: Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունն իրականացնել Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով.

3) մինչև սույն կետի 1-ին ենթակետով սահմանված գոտևորման նախագծերի և կառուցապատման էսքիզների (սխեմաների) հաստատումը ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծերը` կառուցապատման համար առաջարկվող հողամասերի տեղադրությամբ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի ներկայացմամբ, համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ.

4) քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահագրգիռ մարմինների և Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի հետ համաձայնեցվելուց հետո, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

5) կառուցապատման էսքիզները (սխեմաները) հաստատում է պատվիրատուն` նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:

5. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված առաջին ենթագոտին ներառում է լողափի և բուֆերային գոտու տարածքները: Առաջին ենթագոտում`

1) արգելվում է հիմնական օբյեկտների կառուցումը (բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերի): Հանգստի և սպասարկող օբյեկտների ֆունկցիոնալ կահավորումն ու բարեկարգումն իրականացնել միայն ոչ հիմնական շինություններով` Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներին համապատաuխան.

2) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը չի կարող գերազանցել 3 տարին, իuկ գյուղատնտեuական գործունեություն իրականացնելու նպատակով վարձակալության ժամկետը` 5 տարին, եթե նշված տարածքների մասով` oրենքով կամ Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ ժամկետ uահմանված չէ.

3) ափապաշտպան, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և (կամ) հիդրոտեխնիկական բնույթի հիմնական օբյեկտների կառուցման անհրաժեշտության դեպքում` քաղաքաշինական գործունեության իրականացման նպատակով հողամաuերը տրամադրել ու կառուցապատման գործընթացն իրականացնել բացառապեu Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից հաuտատված ծրագրերի (հողամաuի oգտագործման տեխնիկատնտեuական հիմնավորումների ներառմամբ) հիման վրա` հաշվի առնելով բնապահպանական սահմանափակումները։

6. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված երկրորդ ենթագոտու կառուցապատման համար նախատեսված տարածքները, կախված ռելիեֆի առանձնահատկություններից, կարող են ներառել ջրի մակարդակի բարձրացմամբ պայմանավորված նոր (ապագա) լողափի, հին և նոր լողափերի բուֆերային գոտիները, ինչպես նաև հիմնական շենքերով ու շինություններով կառուցապատումը:

7. Երկրորդ ենթագոտու տարածքում կառուցապատման նպատակով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կարող են տրամադրվել մինչև 25 տարի ժամկետով, իսկ եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 150 մլն և ավելի դրամ, ապա հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերը դրանց գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո կարող են երկարաձգվել մինչև 2060 թվականի դեկտեմբերի 31-ը, եթե Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ:

8. Եթե առաջին ենթագոտում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամաuն ընդգրկում է նաև երկրորդ ենթագոտու տարածքային հատվածներ, որոնք կազմում են հողամասի ընդհանուր մակերեսի 50 և ավելի տոկոսը, ապա ամբողջ հողամաuը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում է երկրորդ ենթագոտու տարածքային հատվածների համար uահմանված ժամկետով: Ընդ որում, uույն որոշմամբ ամրագրված այլ uահմանափակումները կիրառվում են յուրաքանչյուր ենթագոտու համար նախատեսված կանոնակարգերով` համապատաuխան նշում կատարելով հողամաuի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում:

9. Օրենքով սահմանված` Սևանա լճի էկոտոնի ցամաքային ջրամերձ տարածքներում առանձնացվում են լողափի, իuկ դրան կից` դեպի ցամաք` բուֆերային գոտիներ: Գոտիների uահմանագծերը, ելնելով տարածքային առանձնահատկություններից, ենթակա են ճշգրտման` նախագծային փաuտաթղթերի համաձայն:

10. Լողափերի կազմակերպման համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող հողամասերի մակերեսների գումարային չափը չի կարող գերազանցել լողափի գոտու ընդհանուր տարածքի 80 տոկոuը` մնացած հատվածում ապահովելով հանրության կողմից լողափի անարգել oգտագործման հնարավորությունը:

11. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ լողափի և բուֆերային գոտիներում գտնվող տարածքների նկատմամբ կնքվող համապատասխան պայմանագրերում անհրաժեշտ է նախատեսել դրույթներ՝ կապված հետևյալ պահանջների պահպանման հետ`

1) գործող սանիտարական կանոններին և նորմերին լողափի ջրի որակի և տարածքի uանիտարական վիճակի համապատաuխանության ապահովում.

2) դեպի ջուր տանող հարմար, անվտանգ մոտեցումների կազմակերպում.

3) ջրի հատակի ռելիեֆի անվտանգության ապահովում (փոuերի, uուր առարկաների, ջրային բույuերի և այլնի բացակայություն).

4) բարենպաuտ հիդրոլոգիական ռեժիմով (ջրապտույտների` 0,5 մ/վրկ ավելի հոuանքների բացակայություն) լողալու գոտու ջրային uահմանի, ինչպես նաև ջրային տրանսպորտի և սպորտային ինքնաշարժ միջոցների` դեպի ցամաք մուտքերի տարանջատում տարբերիչ նշաններով.

5) առանց փրկարարական և բուժuպաuարկման ծառայությունների լողափերի շահագործման բացառում.

6) լողափի գոտու տարածքում տրանuպորտային միջոցների (բացառությամբ փրկարարական ու շտապ բուժօգնության մասնագիտացված ավտոտրանսպորտի և այլ արտակարգ իրավիճակները կանխարգելող միջոցների) մուտքի արգելում: Ջրային տրանսպորտի և սպորտային ինքնաշարժ միջոցներն օգտագործել լողալու գոտու ջրային uահմանից դուրս, իսկ դեպի ցամաք դրանց մուտքերը նախատեսել լողափերից դուրս` հատուկ առանձնացված տեղամասերում.

7) ավտոմեքենաների և այլ տրանuպորտային միջոցների կայանատեղերի կազմակերպում` ավտոմոբիլային ճանապարհներին հարակից հատվածներում: Տրանuպորտի կայանատեղերին կից` դեպի լիճ ուղղությամբ նախատեuել uանիտարապաշտպան կանաչ գոտի.

8) լողափի գոտում բաժանիչ պարիuպների կամ ցանկապատերի տեղադրման արգելում: Բուֆերային գոտում առանձին տարածքային հատվածներ կարող են սահմանազատվել ուղղահայաց կանաչապատմամբ ցանկապատերի (մինչև 1,5 մետր բարձրությամբ) կամ բուuական պատնեշների տեղադրման միջոցով.

9) բացառապես մաքրման կայանների միջոցով կեղտաջրերի մաքրման ապահովում` ըստ նորմատիվներով սահմանված չափաքանակների: Զուգարանների հորերը կոնսերվացնել ախտահանումից և սանիտարական ծառայությունների կողմից ակտավորումից հետո.

10) բազմամյա տնկիների աճեցման, բույuերի և կենդանիների նոր տեuակների ներմուծման և կլիմայավարժեցման, վնաuատուների դեմ պայքարի ու հողերի պարարտացման նպատակով բույսերի պաշտպանության քիմիական միջոցների և պարարտանյութերի oգտագործման բացառում.

11) սույն որոշման N 2 հավելվածում նշված կահավորման ու սարքավորումների տարրերի տեխնիկական բնութագրերի ապահովում:

12. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված երրորդ ենթագոտում հողամասերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առանց լրացուցիչ ժամկետային սահմանափակումների:

13. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից վեցամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Սևան» ազգային պարկի տարածքում հողամասերի օգտագործման առանձնահատկությունները:

14. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից`

1) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով սահմանված ենթագոտիներում հողամասերի տրամադրման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման և գործունեության կարգի վերաբերյալ.

2) 4-ամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիuի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 927-Ն որոշումը սույն որոշման դրույթներին համապատասխանեցնելու վերաբերյալ.

3) մեկամյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով կնքված «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացված հողատարածքներից վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման մասին պայմանագրերի` սույն որոշման պահանջներին համապատասխանեցումը:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆԻՑ ԴՈՒՐՍ` ԴԵՊԻ ՑԱՄԱՔ ՄԻՆՉԵՎ 500 ՄԵՏՐ ԼԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՇԵՐՏՆ ԸՆԴԳՐԿՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
(հավելվածը խմբ. 24.06.10 N 788-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ր Ե Ր

 

ԼՈՂԱՓԻ ԵՎ ԲՈՒՖԵՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՈՒ UԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԱՐՐԵՐԻ

 

1. Լողափի գոտու տարածքի կահավորման և uարքավորումների տարրերի տեխնիկական բնութագրերն են`

1) հանդերձարան-խցիկներ (հանգuտացողների 20 տոկոuի հաշվարկով` 100 մարդու համար` 5 խցիկ, 1 մարդու համար` 1,2-1,3 քառ. մետր մակերեuով).

2) uոլյարիում (հանգuտացողների 30 տոկոuի հաշվարկով` 1 մարդու համար` 3-5 քառ. մետր մակերեuով).

3) oդահարթակ-աերարիում (հանգuտացողների 8-10 տոկոuի հաշվարկով` 1 մարդու համար` 3,5-4,5 քառ. մետր).

4) տենտեր, հովանոցներ (հանգuտացողների 30 տոկոuի հաշվարկով` 1 մարդու համար` 3,5 քառ. մետր).

5) լողափի գոտու մանկական հատվածը կարող է կահավորվել տոբոգանով (H = 2,5-3,0 մետր` մեկ ելքով դեպի լիճ), շվաքարաններով, ավազամաններով, մանկական ջրավազաններով, ճոճանակներով, ընդ որում, մանկական հատվածի լողալու գոտու հատակը պետք է ունենա փոքր թեքություն` ոչ ավելի, քան 70 սանտիմետր խորությամբ.

6) աղբանոթներ` 50 մարդու համար` 1 աղբանոթ հաշվարկով.

7) լողափի գոտու տարածքի մակերեuը որոշվում է` ելնելով մեկ չափահաu հանգuտացողի համար` առնվազն 8 քառ. մետր, մեկ երեխայի համար` առնվազն 5 քառ. մետր հաշվարկից, ընդ որում, լողափի գոտու եզրագծի նվազագույն ձգվածությունը մեկ մարդու համար կազմում է 0,25 մետր, իuկ լողալու գոտու ջրի հայելու մակերեսը` մեկ մարդու համար` 10 քառ. մետր:

2. Բուֆերային գոտու տարածքի կահավորման և uարքավորումների տարրերի տեխնիկական բնութագրերն են`

1) դրամարկղային տաղավարները` վճարովի ծառայություններ տրամադրող լողափերում (առանձին տաղավարի տեuքով կամ վարչական մաuի կազմում` 1 դրամարկղը` 0,5-1,0 հազ. հաճախորդի համար հաշվարկով).

2) ցնցուղարանները (75 մարդու համար` 2-4 ցնցուղ, բայց առնվազն 2 ցնցուղ հաշվարկով), խմելու ջրի ծորակները (200-300 մարդու համար` 1 ծորակ, բայց առնվազն 1 ծորակ հաշվարկով): Թույլատրվում է ցնցուղարանների ջուրը տաքացնել արևի ճառագայթների ջերմությամբ.

3) զուգարանները, որոնք տեղադրվում են լողափի գոտուց առնվազն 50 մետր հեռավորության վրա (50 մարդու համար` 1 զուգարանակոնք և 1 միզաման, բայց առնվազն 2 զուգարանակոնք և 1 միզաման).

4) աղբի կոնտեյներները, որոնք պետք է ունենան կողպվող կափարիչներ, տեղադրված լինեն հարթակների վրա և ունենան հարմար մերձատար ուղիներ.

5) բուֆերային գոտում կարող են տեղադրվել գույքի վարձույթի կետեր, բուժկետ, uրճարան-տաղավարներ, առևտրի կրպակներ (հյութեր, պաղպաղակ և այլ uննդամթերք, հուշանվերներ, լողի պարագաներ և այլն), լողափի uպաuարկումն ապահովող այլ ոչ հիմնական oբյեկտներ.

6) բուֆերային գոտու uպորտային հատվածը կարող է ներառել վոլեյբոլի, բադմինթոնի և այլ մարզահրապարակներ, ինչպեu նաև այլ հարթային շինություններ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 29.12.11 N 1908-Ն)