Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-137-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.06/42(414) Հոդ.820
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի մայիսի 25-ին

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետով.

«31) հատուկ կրթություն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, ինչպես նաև հակասոցիալական  վարք դրսևորած երեխաների ուսուցման և կրթության համակարգ, որը մեկ կամ մի քանի կրթական ծրագրերի հիման վրա կարող է իրականացվել  հատուկ կամ ընդհանուր հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատություններում.»։

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով։»։

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը հանել:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005-2006 թվականների ուսումնական տարվա սկզբից (2005 թվականի սեպտեմբերի 1-ից): 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 24
Երևան
ՀՕ-137-Ն