ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 806-Ա
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝
1. Բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած՝ հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 806-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Դումանյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Խզմալյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Կ. Բրուտյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ա. Սմբատյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Գ. Մելքոմ Մելքոմյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Վ. Մովսիսյան | - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Մուշեղ եպիսկոպոս Բաբայան | - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Վ. Խաչատրյան | - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Միլիտոնյան | - ՀՀ գրողների միության նախագահ (համաձայնությամբ) |
Պ. Դեմիրճյան | - ՀՀ գրողների միության վարչության քարտուղար (համաձայնությամբ) |
Շ. Մկրտչյան | - բանաստեղծ-թարգմանիչ (համաձայնությամբ) |
Ա. Նիկողոսյան | - գրականագետ (համաձայնությամբ) |
Ս. Շեկոյան | - Ա. Շեկոյանի դուստր (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |