Գլխավոր տեղեկություն
Համար
N 1352-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 20.08.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2021 թվականի N 1352-Ն

 

ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


19.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 18-ի N 1352-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին (այսուհետ` դրամագլուխ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդերքօգտագործողների կողմից Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված ռեկուլտիվացիոն աշխատանքների՝ նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգի հետ կապված իրավահարաբերությունները:

2. Սույն կարգը չի տարածվում ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների հաշվարկման և վերահաշվարկման վրա:

3. Սույն կարգում կիրառվող հասկացությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն և 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1643-Ն որոշումներով սահմանված հասկացությունների բովանդակություններին:

4. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքները ներառվում են ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումներում, իսկ այդ աշխատանքների արժեքը ներառվում է թափոնների կառավարման և վերամշակման պլանների միջոցառումների իրականացման ֆինանսական երաշխիքների գումարի մեջ:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

5. Աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով՝

 

Ա = ∑Ծ + Շ + Հ + Ծն + Ծմ

 

որտեղ՝

Ա _ աշխատանքների արժեքն է

∑Ծ _ ռեկուլտիվացիոն աշխատանքների բոլոր միջոցառումների ծախսերի հանրագումարն է

Շ - ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար նախատեսված շահույթն է

Հ - ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար նախատեսված հարկերն են

Ծն - ռեկուլտիվացիոն աշխատանքների նախագծման ծախսերն են

Ծմ - ռեկուլտիվացիոն աշխատանքների մեղմացման միջոցառումների ծախսերն են:

6. Աշխատանքների արժեքի մեջ մտնող բոլոր միջոցառումների ծախսերը, ելնելով շինարարական և այլ նորմաներից, խմբավորվում են հետևյալ կառուցվածքով՝

 

∑Ծ = ՈՒԾ+ԱԾ+ Ած

 

որտեղ՝

ՈՒԾ - ուղղակի ծախսերն են

ԱԾ - անուղղակի ծախսերն են

Ած - այլ ծախսերն են:

7. Ուղղակի ծախսերն են հողերի ռեկուլտիվացման տեխնիկական և կենսաբանական փուլերում անմիջապես ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման համար ծախսերը`

 

ՈւԾ = ՈւԾտ + ՈւԾկ

 

որտեղ՝

ՈւԾտ. - ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի իրականացման բոլոր միջոցառումների ուղղակի ծախսերն են, որտեղ ներառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1643-Ն որոշմամբ նախատեսված ռեկուլտիվացման տեխնիկական փուլում իրականացվող բոլոր միջոցառումների ծախսերը՝ կախված խախտված տարածքների բնույթից և նրանց դասակարգումից ըստ ռեկուլտիվացման ուղղությունների՝ գյուղատնտեսական, անտառապատման, ջրային, առողջարարական և հանգստի, բնապահպանական և շինարարական:

ՈւԾկ - ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի իրականացման բոլոր միջոցառումների ուղղակի ծախսերն են, որտեղ ներառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1643-Ն որոշմամբ ռեկուլտիվացման կենսաբանական փուլում նախատեսված բոլոր միջոցառումների իրականացման ծախսերը՝ կախված խախտված տարածքների բնույթից և դրանց դասակարգումից՝ ըստ ռեկուլտիվացման ուղղությունների՝ գյուղատնտեսական, անտառապատման, ջրային, առողջարարական և հանգստի, բնապահպանական և շինարարական:

 

ՈւԾտ = Աշտտ + Մտ

 

ՈւԾկ = Աշկ + Նկ. + Մկ

 

ՈւԾ = Աշտտ + Մտ+ Աշկկ + Մկ

 

որտեղ՝

Աշտ. - հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլի աշխատանքների հիմնական բանվորների աշխատավարձն է

Աշկ - հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլի աշխատանքների հիմնական բանվորների աշխատավարձն է

Նտ - նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների արժեքն է հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլի համար

Նկ - նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների արժեքն է հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլի համար

Մտ - մեքենաների, մեխանիզմների շահագործման ծախսերն են հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլի համար

Մկ - մեքենաների, մեխանիզմների շահագործման ծախսերն են հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլի համար:

8. Անուղղակի ծախսերն են տեխնիկական և կենսաբանական փուլերի ռեկուլտիվացիոն աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը (կառավարման ապարատի և գծային աշխատակազմի (աշխատանքի ղեկավար, վարպետ, տեղամասերի պետեր և այլն) պահպանումը, ցածրարժեք գույքի մաշվածությունը, շենքերի և կառուցվածքների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիան, վարձավճարը, պահպանման ծախսերը (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձը, սոցապահովագրության հատկացումները և այլ ծախսեր, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ):

9. Այլ ծախսերին են դասվում այն ծախսերը, որոնք հաշվի են առնում աշխատանքների արժեքի վրա ազդող յուրահատուկ (ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման վայրը, այդ աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը, կլիմայական պայմանները, ռեկուլտիվացիոն աշխատանքներն իրականացնող կազմակերպության յուրահատկությունները) պայմանները:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

10. Աշխատանքների արժեքի հաշվարկման համար, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի ցանկում ներառված նորմերի, կատարվում է ծախսերի ընտրանք՝ աշխատաժամանակի, մեքենաների և մեխանիզմների տեսակների և ժամանակի (հաշվի առնելով աշխատանքի պայմանների ազդեցությունը), նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների պահանջարկը՝ բնեղեն արտահայտությամբ հողերի ռեկուլտիվացման տեխնիկական և կենսաբանական փուլերի բոլոր միջոցառումների համար:

11. Աշխատանքների արժեքի հաշվարկներն իրականացվում են` ընդգրկելով հողերի ռեկուլտիվացման տեխնիկական և կենսաբանական փուլերի աշխատանքների բոլոր միջոցառումների հետևյալ ծախսատեսակները՝

1) հիմնական բանվորների աշխատավարձը.

2) նյութերի արժեքը.

3) մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը.

4) շահույթը.

5) ավելացված արժեքի հարկը.

6) այլ ծախսեր.

7) անուղղակի ծախսերը.

8) նախագծման ծախսերը:

12. Հիմնական բանվորների աշխատավարձը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Աշ = Աշտ + Աշկ

 

Աշտ = Տտ. x Դտ

 

Աշկ = Տկ. x Դկ

 

որտեղ՝

Տտ. - հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլի բոլոր միջոցառումների համար աշխատատարությունն է մարդ/ժամերով (որոշվում է՝ ելնելով կատարված բոլոր աշխատանքների ծավալի միավոր աշխատաժամի նորմայից)

Դտ. - հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլի կատարման համար աշխատավարձի 1 ժամվա դրույքն է (որոշվում է՝ ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի կատարման միջին ամսական աշխատավարձը բաժանելով 173,1, իսկ միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է՝ վերջին երեք տարիների կտրվածքով շահագործող կազմակերպություններում/կամ պայմանագրով աշխատող շինարարական կազմակերպություններում ձևավորված դրույքաչափերից, և ընտրվում է այդ տարիների առավելագույն միջին ամսական աշխատավարձը, բայց ոչ ցածր, քան նվազագույն աշխատավարձի հնգապատիկը)

Տկ. - հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլի միջոցառումների համար աշխատատարությունն է մարդ/ժամերով (որոշվում է՝ ելնելով կատարված բոլոր աշխատանքների ծավալի միավոր աշխատաժամի նորմայից)

Դկ. - հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլի կատարման համար աշխատավարձի 1 ժամվա դրույթն է (որոշվում է՝ ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի կատարման միջին ամսական աշխատավարձը բաժանելով 173,1, իսկ միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է՝ վերջին երեք տարիների կտրվածքով շահագործող կազմակերպություններում/կամ պայմանագրով աշխատող շինարարական կազմակերպություններում ձևավորված դրույքաչափերից, և ընտրվում է այդ տարիների առավելագույն միջին ամսական աշխատավարձը, բայց ոչ ցածր, քան նվազագույն աշխատավարձի հնգապատիկը):

13. Նյութերի արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Ն = Նտկ

 

Նտ. - աշխատանքների տեխնիկական փուլի բոլոր նյութերի արժեքն է

Նկ. - աշխատանքների կենսաբանական փուլի բոլոր նյութերի արժեքն է

 

Նտ =(Ն1տ. x Ա1տ.ն. + Ն2տ. x Ա2տ.ն. …+ Նnտ. x Աnտ.ն.) x Գ1տ. x Գ2տ. x Գ3տ.

 

Նկ = (Ն1կ. x Ա1կ.ն. + Ն2կ. x Ա2կ.ն. …+ Նnկ. x Աnկ.ն.) x Գ1կ. x Գ2կ. x Գ3կ.

որտեղ՝

 

Ն1տ.2տ.,…,Նnտ.- ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների ծախսերն են ըստ նորմերի

Ա1տ.ն..2տ.ն.,…,Աnտ.ն. - ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գներն են, ընդունվում են համաձայն հավաստող փաստաթղթերի (հաշիվների)

Գ1տ. - այլ նյութերի չափը հաշվի առնող գործակիցն է ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի համար

Գ2տ. - տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի համար

Գ3տ. - պահեստավորման - փաթեթավորման ծախսերը հաշվի առնող գործակիցն է ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի համար

Գ1տ.2տ.3տ. - հաշվարկվում են՝ ելնելով վերջին երեք տարիների կտրվածքով շահագործող կազմակերպությունում/կամ պայմանագրով աշխատող շինարարական կազմակերպություններում ձևավորված համապատասխան ծախսերի միջին մակարդակից

Ն1կ., Ն2կ.,…,Նnկ. - ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների, ծառատնկիների, սերմնացուների ծախսերն են ըստ նորմերի

Ա1կ.ն.2կ.ն.,…,Աnկ.ն. - ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների, ծառատնկիների, սերմնացուների գներն են, ընդունվում են համաձայն հավաստող փաստաթղթերի (հաշիվների)

Գ1կ. - այլ նյութերի չափը հաշվի առնող գործակիցն է ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի համար

Գ2կ. - տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի համար

Գ3կ. - պահեստավորման-փաթեթավորման ծախսերը հաշվի առնող գործակիցն է ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի համար

Գ1կ., Գ2կ., Գ3կ. - հաշվարկվում են՝ ելնելով վերջին երեք տարիների կտրվածքով շահագործող կազմակերպությունում/կամ պայմանագրով աշխատող շինարարական կազմակերպություններում ձևավորված համապատասխան ծախսերի միջին մակարդակից:

14. Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Մ = Մտ + Մկ

 

Մտ. = Ժ1տ. x Ա1տ. + Ժ2տ. x Ա2տ. …+ Ժnտ. x Աnտ

 

Մկ. = Ժ1կ. x Ա1կ. + Ժ2կ. x Ա2կ. …+ Ժnկ. x Ա

 

որտեղ՝

Մտ. - աշխատանքների տեխնիկական փուլի մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է

Մկ. - աշխատանքների կենսաբանական փուլի մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է

Ժ1տ.2տ.,…,Ժnտ. - ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի մեքենաների և մեխանիզմների աշխատանքի ժամանակն է

Ա1տ.2տ.,…,Աnտ. - 1 մեքենա/ժամի արժեքն է ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական փուլի համար (շահագործող կազմակերպության հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպությունների պլանահաշվարկային գներով)

Ժ1կ.2կ.,…,Ժnկ. - ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի մեքենաների և մեխանիզմների աշխատանքի ժամանակն է

Ա1կ.2կ.,…,Աnկ. - 1 մեքենա/ժամի արժեքն է ռեկուլտիվացիոն աշխատանքների կենսաբանական փուլի համար (շահագործող կազմակերպության հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպությունների պլանահաշվարկային գներով):

15. Անուղղակի ծախսերը հաշվարկվում են ռեկուլտիվացիոն աշխատանքների տեխնիկական և կենսաբանական փուլերի ուղղակի ծախսերի ընդհանուր արժեքի 5,3 տոկոսի չափով՝

 

 

(ՈւԾտ. + ՈւԾկ. )x 5,3

 ԱԾ =

------------------------------

 

100

 

16. Շահույթը հաշվարկվում է բոլոր ծախսերի հանրագումարի 10 %-ի չափով՝

 

 

(ՈւԾ + ԱԾ ) x 10

 Շ = ------------------------------
 

100

 

17. Այլ ծախսերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝

 

Ած = Ժ + Ձ + Լ

 

որտեղ՝

Ած - այլ ծախսերն են

Ժ - շինարարության համար կառուցվող ժամանակավոր շենքերի և կառուցվածքների կառուցման ծախսերն են, ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի օգոստոսի 21-ի «Շինարարության համար կառուցվող ժամանակավոր շենքերի և կառուցվածքների նախահաշվային նորմերի հաստատման մասին» N 69 հրամանով հաստատված նախահաշվային նորմերով

Ձ - ձմեռային պայմաններում կատարվող աշխատանքների համար լրացուցիչ ծախսերն են, ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի օգոստոսի 21-ի «Շինարարական աշխատանքների վրա կլիմայական պայմանների ազդեցությունը հաշվի առնող նախահաշվային նորմերի հաստատման մասին» N 68 հրամանով հաստատված նախահաշվային նորմերով

Լ - Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ արտոնություններ և լրացուցիչ ծախսեր:

18. Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախագծման ծախսերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝

 

Ծն. = Գն. x ∑Ծ

 

որտեղ՝

Գն. – նախագծման աշխատանքների ծախսերը հաշվի առնող գործակիցն է, տատանվում է Գն. = 0,1-0,2 սահմաններում, հաշվի առնելով նախագծային ինստիտուտների վերջին երեք տարիների պայմանագրերը և միջազգային փորձը (մեծությունը կախված է ռեկուլտիվացիոն աշխատանքների վայրից, պայմաններից, նախագծման բարդությունից, նախատեսվող դաշտային ուսումնասիրություններից և այլն):

19. Ռեկուլտիվացիոն աշխատանքների մեղմացման միջոցառումների ծախսերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝

 

Ծմ = Գմ. x ∑Ծ

 

Գմ. – մեղմացման միջոցառումների ծախսերը հաշվի առնող գործակիցն է, տատանվում է Գմ = 0,15-0,2 սահմաններում, կախված է ռեկուլտիվացիոն աշխատանքների վայրից, շրջակա միջավայրի վիճակից, մեղմացման միջոցառումների ծավալից և այլն:

20. Խախտված տարածքների միավոր մակերեսի վերականգնման աշխատանքների արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Ա

ա = ---------

Մխ

 

որտեղ՝

Մխ – խախտված (վերականգնման ենթակա) տարածքների ընդհանուր մակերեսն է:

21. Սույն կարգի համաձայն աշխատանքների արժեքը կարող է հաշվարկվել ընդերքօգտագործողի կողմից ինքնուրույն՝ երկրաբանական ուսումնասիրության ծրագրի կամ արդյունահանման նախագծի կազմման ժամանակ, կամ ընդերքօգտագործողի միջոցների հաշվին, պայմանագրային հիմունքներով ընդերքօգտագործողի կողմից ընտրված նախագծողի/նախագծային ինստիտուտի կողմից:

22. Ընդերքօգտագործողի (նախագծողի/նախագծային ինստիտուտի) կողմից կատարված՝ աշխատանքների արժեքի հաշվարկի և ծախսերի ամփոփման ձևերը ներկայացված են NN 1 և 2 ձևերում:

23. Սույն կարգի համաձայն աշխատանքների արժեքի հաշվարկումը, հանդիսանալով օգտակար հանածոների հանքավայրի տարածքների վերականգնման (ռեկուլտիվացիա) ծրագրի բաղկացուցիչ մաս, շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննություն է անցնում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի, օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի, հանքի փակման ծրագրի, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման պլանների փաստաթղթերի փաթեթների հետ միասին՝ որպես նրանց անքակտելի մաս:

24. Կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների և ծախսերի հաշվարկի, կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների հաշվարկի ձևերը ներկայացված են NN 3 և 4 ձևերում:

 

IV. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

25. Սույն կարգի համաձայն հաշվարկված աշխատանքների արժեքը վերահաշվարկվում է լիազոր մարմնի համաձայնությամբ, ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ՝ ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման ժամանակացույցի, մեքենաների մեխանիզմների, նյութերի, պատրաստվածքների, կառուցվածքների, սերմնացուների, ծառատնկիների, ծառայությունների, աշխատավարձի չափերի և գների փոփոխության դեպքում (շուկայական գներն աշխատանքների արժեքի հաշվարկի հիմքում դրված գների համեմատ աճել են ավելի, քան 10 տոկոսով):

26. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ընդերքի տեղամասի ռեկուլտիվացիոն աշխատանքների վերահաշվարկումն իրականացվում է երկրաբանական ուսումնասիրության ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման, երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարման և ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի ավարտման դեպքերում:

27. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող տեղամասում աշխատանքների արժեքի վերահաշվարկումն իրականացվում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման, ընդերքի տեղամասից կամ նրա մի մասից հրաժարման, հանքի փակման ծրագրի ներկայացման, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման փոփոխված պլանների լիազոր մարմնի հետ համաձայնեցման դեպքերում:

28. Աշխատանքների արժեքի վերահաշվարկումը կատարվում է վերահաշվարկման պահին կատարված և ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդունված ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարողականների արժեքային հանրագումարին գումարելով վերահաշվարկման պահին ուսումնասիրության ծրագրով, արդյունահանման նախագծով, հանքի փակման ծրագրով, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման պլաններով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների բնեղեն տեսքով չկատարված (մնացորդային) ծավալների կտրվածքով նոր գների հիման վրա հաշվարկված աշխատանքների արժեքի գումարը:

29. Վերահաշվարկման աշխատանքների արժեքը քննարկվում և համաձայնեցվում է ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ սույն կարգի 25-րդ և 26-րդ կետերով սահմանված դեպքերում:

 

Ձև N 1

 

Ընդերքօգտագործողը _______________________________

Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման վայրը ____________________

Օբյեկտի անվանումը ____________________________________

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ

 

____ _____________ 20   թ.

 

NN

ը/կ

Հիմնավորումը

Աշխատանքների և
ծախսերի անվանումը

Չափի միավորը

Ծավալը

Արժեքը
(հազ. դրամ)

միավորի

ընդհանուր

1

2

3

4

5

6

7

             
             
             

Ընդամենը

   

 

Ընդերքօգտագործողի (նախագծող/նախագծային ինստիտուտ) պատասխանատու ներկայացուցիչը

_________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

   
 

 _________________________

(պաշտոնը, ստորագրությունը)

 

Ձև N 2

 

Ընդերքօգտագործողը _________________________________

Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման վայրը _________________

Օբյեկտի անվանումը ____________________________

 

ԾԱԽՍԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

 

____ _____________ 20   թ.


NN

ը/կ

Ծախսատեսակների անվանումը

Արժեքը (հազ. դրամ)

1

2

3

     
     
     

 

Ընդերքօգտագործողի (նախագծող/նախագծային ինստիտուտ) պատասխանատու ներկայացուցիչը

_________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

   
 

 _________________________

(պաշտոնը, ստորագրությունը)

 

Ձև N 3

 

Ընդերքօգտագործողը _______________________________

Աշխատանք կատարողը _____________________________

Պայմանագրի թիվը ___________ ____ 20   թ.

Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման վայրը ______________

Օբյեկտի անվանումը _______________________________

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

ԿԱՏԱՐՎԱԾ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ

 

____ _____________ 20   թ.


NN

ը/կ

Աշխատանքների և ծախսերի անվանումը

Աշխատանքների և ծախսերի արժեքը

Կատարված է

աշխատանքների սկզբից

հաշվետու ժամանակահատվածում

%

կատարված աշխատանքների արժեքը

%

կատարված աշխատանքների արժեքը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

Կ.Տ.

__________________________________________________________

(ընդերքօգտագործողի աշխատակցի ազգանունը, անունը, հայրանունը)

հաշվարկ կատարող

 

______________________________________________________

(պաշտոնը, ստորագրությունը)

 

Կ.Տ.

__________________________________________________________

(լիազոր մարմնի աշխատակցի ազգանունը, անունը, հայրանունը)

հաշվարկ ընդունող

 

______________________________________________________

(պաշտոնը, ստորագրությունը)

 

Ձև N 4

 

Ընդերքօգտագործողը _________________________________________

Աշխատանք կատարողը _______________________________________

Պայմանագրի թիվը ___ __________________ 20   թ.

Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման վայրը _____________________

Օբյեկտի անվանումը _________________________________________

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

ԿԱՏԱՐՎԱԾ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

____ _____________ 20   թ.


NN

ը/կ

Աշխատանքների անվանումը

Հիմնավորումը

Չափի միավորը

Միավորի արժեքը

Կատարված է

հաշվետու ժամանակաշրջանում

աշխատանքների սկզբից՝ ներառելով հաշվետու ժամանակաշրջանը

քանակը

կատ. աշխ.

արժեքը

քանակը

կատ. աշխ. արժեքը

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 

Ընդամենը

             

Կ.Տ.

__________________________________________________________

(ընդերքօգտագործողի աշխատակցի ազգանունը, անունը, հայրանունը)

հաշվարկ կատարող

 

_________________________________________

(պաշտոնը, ստորագրությունը)

 

Կ.Տ.

__________________________________________________________

(լիազոր մարմնի աշխատակցի ազգանունը, անունը, հայրանունը)

հաշվարկ ընդունող

 

________________________________________

(պաշտոնը, ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

19.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2021 թվական: