ՈՒՂՂՈՒՄ
Ի պատասխան Ձեր 2023 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ՊԻ-83 գրության՝ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2225-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ տեղի են ունեցել տեխնիկական բնույթի վրիպակներ: Մասնավորպես՝ Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «կետը» բառի փոխարեն նշվել է «մասը» բառը, իսկ «ենթակետերով» բառի փոխարեն՝ «կետերով» բառերը: Ինչպես նաև Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «կետով» բառի փոխարեն նշվել է «մասով» բառը:
Խնդրում ենք իրականացնել համապատասխան ուղղում և ապահովել ինկորպորացիան:
12.01.2024 ՀՀ արդարադատության նախարարություն |
Հրապարակվել է 12 հունվարի 2024 թվական: