Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-128-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.29/41(413) Հոդ.789
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի մայիսի 25-ին

  «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`


«1. Առևտրի բնագավառ
1.1 «Արտաքին տնտեսական գործունեության 
ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի
710210000, 710221000, 710231000
ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված,
բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների
առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման
համար` տարեկան
բազային տուրքի
1000-ապատիկի
չափով»:


Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:  

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 21
Երևան
ՀՕ-128-Ն