Գլխավոր տեղեկություն
Համար
N 1423-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 02.09.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2021 թվականի N 1423-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1891-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2070-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1891-Լ որոշման՝

1) 2.1-ին կետում և հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետում «մայիսի 1-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 15-ը» բառերով.

2) հավելվածի 16-րդ կետում «հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 1-ը» բառերով, «հուլիսի 15-ը» բառերը՝ «նոյեմբերի 15-ը» բառերով, «սեպտեմբերի 1-ը» բառերը՝ «դեկտեմբերի 15-ը» բառերով, «սեպտեմբերի 15-ը»՝ «դեկտեմբերի 25-ը» բառերով.

3) հավելվածի 17-րդ կետում «հուլիսի» բառերը փոխարինել «նոյեմբերի» բառերով, իսկ «օգոստոսի» բառը՝ «դեկտեմբերի» բառով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման կամ փաստացի բնակման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2070-Լ որոշման՝

1) 3.1-ին կետում և հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետում «մայիսի 1-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 15-ը» բառերով.

2) հավելվածի 16-րդ կետում «հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 1-ը» բառերով, «հուլիսի 15-ը» բառերը՝ «նոյեմբերի 15-ը» բառերով, «սեպտեմբերի 1-ը» բառերը՝ «դեկտեմբերի 15-ը» բառերով, «սեպտեմբերի 15-ը» բառերը՝ «դեկտեմբերի 25-ը» բառերով.

3) հավելվածի 17-րդ կետում «հուլիսի» բառերը փոխարինել «նոյեմբերի» բառերով, իսկ «օգոստոսի» բառը՝ «դեկտեմբերի» բառով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


02.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան