Գլխավոր տեղեկություն
Համար
N 1408-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 02.09.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2021 թվականի N 1408-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1924-Լ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2082-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1924-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 1.1-ին կետում «և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի» բառերը փոխարինել «կամ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի» բառերով.

2) որոշման հավելվածի 4-րդ կետում՝

ա. «ձևով» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն կետի 6-րդ ենթակետի, որի դեպքում դրամական օգնությունը վճարվում է ամսական պարբերականությամբ)» բառերով,

բ. 6-րդ ենթակետում «1.000.000» թիվը փոխարինել «ամսական 300.000» բառերով.

3) որոշման հավելվածի 6-րդ կետում «դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 5-ը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2082-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 3-րդ կետում «դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 5-ը» բառերով․

2) 4-րդ կետը «կողմից» բառից առաջ լրացնել «, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.

«5.1. Աջակցության տրամադրումը նաև մերժվում կամ դադարեցվում է՝ անհայտ կորած քաղաքացիական անձի մասին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից ստացված կարգավիճակի հստակեցման (փոփոխության) մասին տեղեկատվության առկայության դեպքում:».

4) 6-րդ կետի 1-ին ենթակետի «է» և «ը» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

5) 6-րդ կետի 1-ին ենթակետի «թ» պարբերությունում «դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 5-ը» բառերով, «ենթակետի «է» և «ը» պարբերություններով հաշվարկված» բառերը՝ «կետի 1.1-ին և 1.2-րդ ենթակետերով հաշվարկված և վճարված ամսական և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 635-Լ որոշման հիման վրա անհայտ կորած քաղաքացիական անձի ընտանիքի անդամներին վճարված» բառերով, իսկ «չափը» բառը՝ «չափերը» բառով.

6) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին և 1.2-րդ ենթակետերով.

«1.1) հաշվառում է դիմումը և դիմելու օրվա ամսվանից հաշվարկում է անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների ամսական դրամական օգնության չափը՝ սկսած սույն կարգը հաստատելու ամսվանից մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ բացառությամբ սույն կետի 1.2-րդ ենթակետի՝

ա. 300.000 դրամ/շահառուների թիվ (գումարը բաժանվում է շահառուների միջև, եթե չկա նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին համաձայնություն),

բ. եթե առկա չէ անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվություն, ապա հաշվարկվում է ամսական դրամական օգնության նախնական չափ՝ 100.000 դրամ: 2021 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ ամսական դրամական օգնության վերջնական չափի հաշվարկումը կատարվում է համաձայն սույն ենթակետի «ա» պարբերության,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 635-Լ որոշման հիման վրա անհայտ կորած քաղաքացիական անձի ընտանիքի անդամներին վճարված միանվագ դրամական օգնության առկայության դեպքում սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված ամսական միանվագ դրամական օգնության չափը հաշվարկվում է՝ վճարված միանվագ դրամական օգնության չափը նվազեցնելուց հետո.

1.2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից, անհայտ կորածի վերաբերյալ դեպքը տեղի ունենալու կամ կարգավիճակի հստակեցման (անհայտ կորած համարելու հիմքերը հայտնի դառնալու կամ դադարելու) օրվա կամ ամսվա մասին, ստացված տեղեկատվության առկայության դեպքում անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների ամսական դրամական օգնության չափը հաշվարկվում է սույն կետի 1.1-ին ենթակետով սահմանված չափերով՝ դեպքը տեղի ունենալու ամսվանից մինչև կարգավիճակի հստակեցման ամիսը ներառյալ:».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.

«8.1. Հաստատված դիմումի առկայության դեպքում հաջորդ ամիսների համար ամսական դրամական օգնությունը վճարվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը ներառյալ:»․

8) 10-րդ կետում «դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 5-ը» բառերով։

3. Սահմանել, որ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքների այն անդամները, որոնց համար, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, առկա է միանվագ դրամական օգնության հաստատված դիմում, ամսական դրամական օգնության համար դիմումով ներկայացնում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2082-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությամբ սահմանված տեղեկատվությունը (փաստաթղթերը)։

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության/հաշվառման հասցեն, դեպքը տեղի ունենալու կամ կարգավիճակի հստակեցման (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված համարելու հիմքերը հայտնի դառնալու կամ դադարելու) օրը կամ ամիսը, փոփոխված կարգավիճակի տեսակը՝ վերադարձած, զոհված), առկայության դեպքում՝ եռօրյա ժամկետում թարմացնելով տվյալները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան

 

02.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան