Գլխավոր տեղեկություն
Համար
N 1426-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 03.09.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2021 թվականի N 1426-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 2 և 3 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ «1160» ծրագրի «11012» միջոցառման դասիչը փոխարինելով «21001» դասիչով, «Էկզոսկելետոնի ձեռքբերում վերականգնողական կենտրոնին տրամադրելու նպատակով, օժանդակություն հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման գործընթացին» միջոցառման նկարագրությունը փոխարինելով «Հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժումն ապահովելու նպատակով էկզոսկելետոնի ձեռքբերում, համապատասխան մասնագետների վերապատրաստում» միջոցառման նկարագրությամբ, «Ծառայությունների մատուցում» միջոցառման տեսակը փոխարինելով «Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ» միջոցառման տեսակով։

3. «Հայաuտանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի N 5 աղյուuակում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման N 5 հավելվածի N 4 աղյուսակում 2021 թվականի ապրիլի 15-ի N 584-Ն որոշման N 5 հավելվածով կատարված փոփոխությունները և լրացումներն ուժը կորցրած ճանաչել։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան

 

02.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 2-ի N 1426-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 2-ի N 1426-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 2-ի N 1426-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 2-ի N 1426-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 2-ի N 1426-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2021 թվական: