Գլխավոր տեղեկություն
Համար
N 1262-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2021 թվականի N 1262-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆՏՈԿՈՍ ՑՊԱՀԱՆՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020 թվականի համախմբված ֆինանսական հաշվետվությունների համաձայն հաշվետու տարվա շահույթը կազմել է 62,849,377,113 դրամ, որից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2021 թվականի մայիսի 20-ի թիվ 1/21 ԾՕՀ-Ա որոշմամբ կատարվել են համապատասխան մասհանումներ՝ 20/80 տոկոս հարաբերակցությամբ, և 62,849,377,113 դրամ շահույթի 80 տոկոսը՝ 50,279,501,690 դրամ, ուղղվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թողարկված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալում ներդրված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի մարմանը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1882-Ա որոշման հիման վրա տրամադրված 66,055,948,691 դրամի չափով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինել 15,776,447,001 դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակով` պայմանով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի տրամադրման նույն օրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերադարձնի 66,055,948,691 դրամ անվանական արժեքով, ԿԲ-20 (KB-20) սերիայի, 00046 համարակալմամբ, 2020 թվականի դեկտեմբերի 10-ի կազմման ամսաթվով գանձապետական հասարակ մուրհակը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի թողարկումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


06.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան