Գլխավոր տեղեկություն
Համար
N 1406-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2021-29.06.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2021 թվականի N 1406-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը «ժամկետները» բառից հետո լրացնել «և շահառուների խմբերը» բառերով.

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով.

«4) աջակցող միջոցների ձեռքբերման պետական հավաստագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի.

5) աջակցող միջոցների երաշխավորության մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

6) լսողական սարք կրելու անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 6 հավելվածի:».

3) որոշման N 1 հավելվածի 3-րդ և 4-րդ բաժինները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

5) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.

6) որոշումը լրացնել N 4 հավելվածով` համաձայն N 4 հավելվածի.

7) որոշումը լրացնել N 5 հավելվածով` համաձայն N 5 հավելվածի.

8) որոշումը լրացնել N 6 հավելվածով` համաձայն N 6 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու, դրանց գնային արժեքը որոշելու կարգը և պետական հավաստագրերի ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, 2013 թվականի հունվարի 10-ի N 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» N 1151-Ն որոշումը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


31.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 27-ի N 1406-Ն որոշման

 

«III. ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

1. ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

 

6. Բժշկական վերականգնումը բուժման միջոցառումների համակարգ է, որն ուղղված է տարբեր հիվանդությունների, վնասվածքների, ֆիզիկական, մտավոր և այլ խանգարումների բուժմանը, հաշմանդամության հանգեցրած խեղումների և հիվանդությունների զարգացումն ու ծանրացումը կանխելուն, հաշմանդամություն ունեցող անձի օրգանիզմի խանգարված կամ կորսված ֆունկցիաների և առողջության վերականգնմանը:

7. Հաշմանդամություն ունեցող անձի բժշկական վերականգնումն իրականացվում է ՎԱԾ-ում ներառված՝ բժշկական վերականգնման ծրագրին համապատասխան:

8. Բժշկական վերականգնում իրականացնող մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) ցանկը, բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման գործընթացում այդ մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) իրավասություններն ու պարտականությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

9. Բժշկական վերականգնումն իրականացվում է՝

1) վերականգնողական բժշկական օգնության ու սպասարկման ձևով (այդ թվում` վերականգնողական՝ բալնեոլոգիական, ցեխաբուժություն, շարժաթերապևտիկ, ռեֆլեքսաթերապևտիկ, մանուալ թերապևտիկ, բուժական մերսում, ֆիզիոթերապևտիկ` բարոթերապևտիկ, էլեկտրաբուժում, լուսաբուժում, ինչպես նաև կինեզոթերապիա, պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական` ներառյալ դեղորայքային բուժումը, առողջարանային բուժումը).

2) աջակցող միջոցների տրամադրման միջոցով:

10. Վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում են հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձևով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

11. Աջակցող միջոցները նախատեսված են անձի կենսագործունեության սահմանափակումների լրիվ կամ մասնակի հաղթահարման, փոխհատուցման (փոխարինման), անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար:

12. Աջակցող միջոցները (բացառությամբ պրոթեզի կոշիկի, բրդյա-բամբակյա և սիլիկոնե գուլպաների) տրամադրվում են պետական հավաստագրերի (այսուհետ` հավաստագիր) հիման վրա: Հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման գործընթացը, ինչպես նաև հավաստագիրը կիրառելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն որոշմամբ սահմանված կարգով:

13. Հավաստագիրը որոշակի վավերապայմաններով և ձևով փաստաթուղթ է, որը կազմակերպության կողմից մատուցված ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք է:

14. Հավաստագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում:

15. Յուրաքանչյուր աջակցող միջոցի համար տրամադրվում է մեկ հավաստագիր: Նույն տեսակի աջակցող միջոցի համար ձևավորված 2 հավաստագրով մեկ աջակցող միջոց չի տրամադրվում: Եթե անձն իրավունք ունի ստանալու միևնույն աջակցող միջոցից 2 հատ (հենակներ, աջ և ձախ վերջույթների օրթեզներ, աջ և ձախ վերջույթների, ակնագնդերի պրոթեզներ, կրծքագեղձերի էկզոպրոթեզներ, աջ և ձախ ականջի լսողական սարքեր կամ դրանց ներդիրներ և այլն), ապա տրամադրվում է 2 հավաստագիր՝ հավաստագրում կատարելով աջ և ձախ նշումը: Հավաստագիրն ուժի մեջ է տրամադրելուց հետո 90 օրացուցային օր: Հավաստագրի հիման վրա աջակցող միջոցներ չեն տրամադրվում դեկտեմբերի 15-31-ը ընկած ժամանակահատվածում, ընդ որում, նշված օրերը հավաստագրի օրացուցային օրերի մեջ չեն հաշվարկվում:

16. Առաջին անգամ ստորին վերջույթի պրոթեզավորման դեպքում, մինչև հիմնական պրոթեզի հավաստագրի տրամադրելը, անձին տրամադրվում է բուժամարզական պրոթեզի հավաստագիր:

17. Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող անձին տրամադրվում է մեկ կոսմետիկ պրոթեզի հավաստագիր և մեկ շարժողական պրոթեզի հավաստագիր (ձգողական կամ միոպրոթեզ):

18. Ստորին վերջույթի վակուումային ծայրատի ընդունիչով պրոթեզ կրող, ինչպես նաև վերին վերջույթի միոպրոթեզներ կրող անձանց բրդյա-բամբակյա և սիլիկոնե գուլպաներ չեն տրամադրվում, մյուս պրոթեզների դեպքում՝ անձին յուրաքանչյուր տարի տրամադրվում է ծայրատի երեք գուլպա (ձեռնոց), բացառությամբ պրոթեզավորվելու առաջին տարվա, որի ընթացքում գուլպաները տրամադրվում են պրոթեզի հետ միասին պրոթեզավորող կազմակերպության կողմից։ Ընդ որում, կաշվե պրոթեզների հետ տրամադրվում է 3 բրդյա-բամբակյա գուլպա մեկ ծայրատի համար, իսկ ոչ կաշվե պրոթեզների հետ` շահառուի ցանկությամբ, 2 սիլիկոնե և 1 բրդյա-բամբակյա գուլպա (ձեռնոց) կամ 1 սիլիկոնե և 2 բրդյա-բամբակյա գուլպա (ձեռնոց) կամ 3 բրդյա-բամբակյա գուլպա (ձեռնոց):

19. Յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ օրթոպեդիկ կոշիկ՝ մեկ զույգն առանց տաքացված տակդիրների, իսկ մյուս զույգը՝ կիսաճիտք կամ երկարաճիտք: Օրթոպեդիկ կոշիկների հավաստագիր ստանալու իրավունք ունեցող անձանց, իրենց ցանկությամբ, տարեկան կարող է տրամադրվել միայն առանց տաքացվող տակդիրների կամ միայն կիսաճիտք կամ երկարաճիտք օրթոպեդիկ կոշիկ: Օրթոպեդիկ կոշիկներն անձին կարող են տրամադրվել երկու զույգը միաժամանակ:

20. Ստորին վերջույթը պրոթեզավորված անձանց (բացառությամբ` թաթի մակարդակում անդամահատումների) յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ պրոթեզի կոշիկներ, իսկ օրթեզավորված անձանց՝ երկու զույգ օրթեզի կոշիկներ, մեկ զույգն առանց տաքացված տակդիրների, իսկ մյուս զույգը՝ կիսաճիտք կամ երկարաճիտք, եթե պրոթեզավորված և (կամ) օրթեզավորված անձին կոշիկի այլ տեսակ երաշխավորված չէ հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրով կամ Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ՄՍԾ) եզրակացությամբ: Պրոթեզի և օրթեզի կոշիկներն անձին կարող են տրամադրվել երկու զույգը միաժամանակ: Պրոթեզի կոշիկ ստանալու համար շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է սույն կարգի 30-րդ կետով սահմանված՝ որակավորված կազմակերպություն` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, երեխաների ծննդյան վկայականում սոցիալական քարտի համարը նշված չլինելու, ինչպես նաև նույնականացման քարտ չունենալու դեպքերում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը:

21. Ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատում ունեցող անձին կարող է տրամադրվել նաև փոքր տրամաչափի սայլակի հավաստագիր:

22. Ելնելով անձի առողջական վիճակից, տարիքից և ծայրատի ձևից՝ անձը կարող է ստանալ՝

1) մեկ կամ երկու արմնկային հենակի հավաստագիր կամ.

2) մեկ կամ երկու թևատակի հենակի հավաստագիր կամ.

3) մեկ ձեռնափայտ և երկու թևատակի հենակի հավաստագիր կամ.

4) մեկ ձեռնափայտ և երկու արմնկային հենակի հավաստագիր:

22.1. Ստորին վերջույթի սրունքի, ազդրի և կոնքազդրի հատվածում անդամահատումներ ունեցող անձանց կարող են տրամադրվել և´ թևատակի հենակների, և´ արմնկային հենակների հավաստագրեր:

23. Վերին երկու վերջույթների ծայրատներով, ինչպես նաև մեկ ձեռքի ծայրատով, մյուս ձեռքի դաստակի ձևախեղումով անձանց անվճար տրվում է կողային ռետինե ժապավեններով կոշիկ:

23.1. Աջակցող միջոցները տրամադրվում են սույն որոշման N 2 հավելվածում նշված անձանց, ինչպես նաև վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց` ՄՍԾ-ի եզրակացության հիման վրա:

24. Աջակցող միջոցները կազմակերպության կողմից անձին տրամադրվում են փորձարկումից, անհատական հարմարեցումից և դրա օգտագործման ձևը սովորեցնելուց ու աջակցող միջոցի օգտագործման և պահպանման ձևի վերաբերյալ գրավոր հուշաթերթիկ տրամադրելուց հետո, եթե շահառուն աջակցող միջոց ստանալու համար դիմում է անձամբ, ոչ թե ներկայացուցչի միջոցով։ Ներկայացուցչի միջոցով աջակցող միջոցներ ստանալու դեպքում՝ ներկայացուցչին տրամադրվում է դրա օգտագործման և պահպանման մասին գրավոր հուշաթերթիկ, ինչպես նաև դրա օգտագործման ձևի վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն:

25. Հաշմանդամություն ունեցող անձանց օրթեզավորման և օրթեզի տեսակի (բացառությամբ երեխաների) նշանակման, առաջին անգամ վերին և (կամ) ստորին վերջույթների պրոթեզավորման և պրոթեզի տեսակի նշանակման, վերին և (կամ) ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում նոր պրոթեզ տրամադրելու, վերին և ստորին վերջույթի պրոթեզների տեսակի փոփոխության, երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող աջակցող միջոցները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու, երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերի, աջակցող միջոցների, մասնավորապես, վերին և ստորին վերջույթների պրոթեզների, ստորին վերջույթի հոդով օրթեզների և օրթոպրոթեզների վերանորոգման և դրա տեսակի, սահմանված ժամկետից շուտ վերանորոգում տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի վերաբերյալ գրավոր եզրակացության տրամադրումն իրականացնում է նախարարության համակարգում գործող ՄՍԾ-ն: Կոտրված (վնասված), ինչպես նաև անձի կարիքներին չհամապատասխանող (այդ թվում՝ անձի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխությամբ պայմանավորված) աջակցող միջոցների վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու համար շահառուն ՄՍԾ է ներկայացնում նաև կոտրված (վնասված), անձի կարիքներին չհամապատասխանող (այդ թվում՝անձի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխությամբ պայմանավորված) աջակցող միջոցը: Ընդ որում, ձայնալարերի պրոթեզների և ձայնաստեղծ սարքերի, լսողական սարքերի, կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասերի (պարագաների) դեպքում անձի կարիքներին չհամապատասխանող (այդ թվում՝ անձի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխությամբ պայմանավորված) աջակցող միջոցների վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու համար ՄՍԾ-ին է ներկայացվում նաև համապատասխան մասնագիտական եզրակացությունը: Երեխաների օրթեզավորման և օրթեզի տեսակի վերաբերյալ եզրակացությունը տրամադրում է մասնագիտացված բժշկական կազմակերպությունը (կենտրոնը): Եթե առողջական վիճակից ելնելով շահառուն չի կարողանում ներկայանալ ՄՍԾ, որը հիմնավորված է նրա կողմից ներկայացված համապատասխան բժշկական փաստաթղթերով, ապա ՄՍԾ-ն սույն աշխատակարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ եզրակացություններ տրամադրում է շահառուի գտնվելու վայր այցելության միջոցով կամ տեսակապի միջոցով, եթե դրա հնարավորությունը կա։

25.1. ՄՍԾ-ն եզրակացություն է տրամադրում նաև վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց անհրաժեշտ աջակցող միջոցների վերաբերյալ:

26. Սույն կարգի 25-րդ կետով սահմանված դեպքերում, մինչև կազմակերպություն դիմելը, ՄՍԾ-ի գրավոր եզրակացությունն ստանալու համար անձը դիմում է ՄՍԾ՝ դիմումին կից ներկայացնելով`

1) անձը հաստատող փաստաթուղթ` սույն կարգի 37-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.

2) շահառուի` հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում`

ա. բժշկասոցիալական փորձաքննական որոշումը,

բ. հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը` ՎԱԾ-ը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ` աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ,

գ. վերին և (կամ) ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում` բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված համապատասխան մասնագիտական եզրակացությունը.

3) վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձինք ներկայացնում են էպիկրիզ.

4) շահառուի այլ կարգավիճակ ունենալու դեպքում`

ա. իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,

բ. բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացությունն աջակցող սարքերի անհրաժեշտության վերաբերյալ: Ընդ որում, եթե շահառուն բողոքարկել է իր կարիքներին չհամապատասխանող աջակցող միջոց ստանալու հարցով, ապա սույն կետում նշված մասնագիտական եզրակացությունը չի կարող տրամադրվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով նմանատիպ աջակցող միջոց տրամադրող կազմակերպության կողմից.

5) դիմումն օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ նույնականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր.

6) դիմումը լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում` լիազորագիրը և լիազորված անձի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթուղթը:

27. ՄՍԾ-ի համապատասխան ստորաբաժանումը պարբերաբար այցելում է սույն կարգի 30-րդ կետով նշված կազմակերպություններ՝ աջակցող միջոցների տրամադրման գործընթացին հետևելու համար։

28. ՄՍԾ-ի եզրակացության հիման վրա վերին և ստորին վերջույթների պրոթեզների, ստորին վերջույթի հոդով օրթեզների և օրթոպրոթեզների վերանորոգումն իրականացնում են համապատասխանաբար վերին և ստորին վերջույթների պրոթեզներ և (կամ) ստորին վերջույթի հոդով օրթեզներ և (կամ) օրթոպրոթեզներ տրամադրող՝ որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված այն կազմակերպությունները, որոնք լիազորված մարմնի հետ կնքել են վերին և ստորին վերջույթի պրոթեզների և (կամ) ստորին վերջույթի հոդով օրթեզների և (կամ) օրթոպրոթեզներ վերանորոգելու մասին համապատասխան պայմանագիր:

29. Աջակցող միջոցի վերանորոգումը կամ փոփոխումը (երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում) իրականացնելու նպատակով շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը որակավորված կազմակերպություն է ներկայացնում`

1) նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը` սույն կարգի 37-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.

2) ՄՍԾ-ի եզրակացությունը վերանորոգում իրականացնելու վերաբերյալ.

3) վերանորոգման կարիք ունեցող աջակցող միջոցը.

4) ներկայացուցչի դիմելու դեպքում՝ նաև նրա անձնագիրը կամ նույնականացման քարտը, իսկ նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը:

30. Հավաստագրի հիման վրա աջակցող միջոցներ տրամադրվում են որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված և նախարարության հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) կողմից: Կազմակերպությունների ընտրության համար սահմանվում են հետևյալ որակավորման չափանիշները՝

1) Երևանում գործելու դեպքում` ունի սպասարկման կետ կամ ներկայացուցչություն Երևան քաղաքին ոչ սահմանակից առնվազն մեկ մարզում.

2) պայմանագրով ստանձնած պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու հնարավորություն.

3) աշխատանքային ռեսուրսներ (շահառուներին սպասարկելու և ծառայություն ստացած անձանց վերաբերյալ տվյալները պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ (այսուհետ` տեղեկատվական համակարգ) մուտքագրելու համար համապատասխան մասնագետներ, լսողական սարք տրամադրող կազմակերպությունները՝ նաև համապատասխան մասնագետ՝ շահառուի կարիքին համարժեք լսողական սարք տրամադրելու և հարմարեցնելու համար, իսկ վերին և ստորին վերջույթների պրոթեզներ ու օրթեզներ պատրաստող, վերին ու ստորին վերջույթների պրոթեզների, օրթոպրոթեզների և ստորին վերջույթի հոդով օրթեզների վերանորոգում իրականացնող կազմակերպությունները՝ նաև պրոթեզ և (կամ) օրթեզ պատրաստելու առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետներ.

4) պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ (համակարգչային տեխնիկա), ինչպես նաև մատչելի շենքային պայմաններ՝ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց սպասարկումն իրականացնելու համար, ներառյալ անարգել մուտք կազմակերպության շենք և սպասարկման սրահ` մուտքի զրոյական մակարդակ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված թեքահարթակ, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն:

31. Կազմակերպությունը սույն կարգի 30-րդ կետով սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հավաստիացնում է իր կողմից տրված՝ միակողմանի հաստատված հայտարարությամբ, իսկ պրոթեզների և օրթեզների պատրաստման դեպքում նաև համապատասխան մասնագետներ ունենալու վերաբերյալ փաստը հավաստող փաստաթղթերով:

32. Նախարարությունում ստեղծվում է մշտապես գործող որակավորման հանձնաժողով՝ կազմակերպությունների ընտրության և պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելու նպատակով:

33. Կազմակերպությունները սույն կարգի 30-րդ կետով սահմանված որակավորման չափանիշները հավաստող փաստաթղթերը ներկայացնում են նախարարություն: Ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ չլինելու դեպքում նախարարությունը տասն աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության հետ կնքում է պայմանագիր, որը պետք է պարունակի սույն կարգի 35-րդ և 36-րդ կետերով նախատեսված դրույթները: Ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է կազմակերպությանը: Վերջինս հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է շտկված փաստաթղթերը: Նախարարության և կազմակերպության միջև պայմանագիր կնքվում է շտկված փաստաթղթերը ներկայացվելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում: Հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված փաստաթղթերը նախարարություն չներկայացվելու դեպքում կազմակերպությունը պայմանագիր կնքելու համար կրկին կարող է դիմել երկու ամիս հետո:

34. Կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո տվյալ կազմակերպությունը գրանցվում է որակավորված կազմակերպությունների ցանկում: Կազմակերպությունների ցանկը հրապարակվում է նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքէջի գլխավոր էջում: Կազմակերպությունների ցանկը կարող է փոփոխվել կնքված պայմանագրերը խզելու կամ նոր կազմակերպություններ ցանկում ընդգրկելու դեպքում: Կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ դիմել և որակավորվելու դեպքում ներառվել կազմակերպությունների ցանկում՝ բացառությամբ սույն կարգի 33-րդ կետով նախատեսված դեպքի: Ցանկում ներառված կազմակերպությունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր դիմումի համաձայն կամ պայմանագիրը լուծվելու դեպքում:

35. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 10-ը, իսկ դեկտեմբեր ամսվա համար՝ մինչև դեկտեմբերի 20-ը տրամադրված աջակցող միջոցների և (կամ) իրականացված վերանորոգման դիմաց վճարում կատարելու նպատակով, կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որում ներառված են տրամադրված աջակցող միջոցի և (կամ) վերանորոգման անվանումը, քանակը, գինը, հաշիվ-ապրանքագիրը:

36. Տրամադրված աջակցող միջոցների և իրականացված վերանորոգման դիմաց վճարումն իրականացվում է սույն կարգի 35-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրում` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և տարեկան հատկացումների կատարման եռամսյակային համամասնություններով նախատեսված միջոցների շրջանակներում:

 

3. ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ԵՎ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

37. Շահառուն կամ նրա ներկայացուցիչը հավաստագիր ձեռք բերելու նպատակով առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով գրավոր դիմում է ներկայացնում ՄՍԾ կամ դրա տարածքային կենտրոն՝ ներկայացնելով նաև հետևյալ փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր)`

1) հավաստագրի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝

ա. անձը հաստատող փաստաթուղթը,

բ. երեխաների ծննդյան վկայականում սոցիալական քարտի համարը նշված չլինելու, ինչպես նաև նույնականացման քարտ չունենալու դեպքերում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.

2) հավաստագրի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) հավաստագրի տրամադրում հայցողի՝ հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում՝

ա. բժշկասոցիալական փորձաքննական որոշումը,

բ. ՎԱԾ-ը կամ տեղեկանք աջակցող միջոցների երաշխավորության վերաբերյալ՝ համաձայն N 5 հավելվածի.

4) ՄՍԾ-ի համապատասխան եզրակացությունը` վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագնդի և (կամ) ձայնալարերի բացակայություն ունեցող հաշմանդամություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում.

5) սույն որոշման N 2 հավելվածով սահմանված շահառուները (բացառությամբ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց) ներկայացնում են իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը․

6) համապատասխան աջակցող միջոցի տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացությունը (բացառությամբ վերին և ստորին վերջույթների պրոթեզների, 18 տարեկանից բարձր տարիքի անձանց տրամադրվող օրթեզների, ձայնաստեղծ սարքերի (պրոթեզների), աչքի պրոթեզների, անվասայլակների).

7) լսողական սարքերի հավաստագրի տրամադրման համար՝ անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված տեղեկանք լսողական սարքի անհրաժեշտության վերաբերյալ` համաձայն N 6 հավելվածի, աուդիոգրամման (աուդիոմետրիայի տվյալները).

8) կոխլեար իմպլանտի պրոցեսորի մասերի հավաստագրի տրամադրման համար` բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված տեղեկանք կոխլեար իմպլանտ կրելու վերաբերյալ՝ տրամադրող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված: Սույն ենթակետում նշված տեղեկանքում նշվում է կոխլեար իմպլանտի տեղադրման օրը, ամիսը, տարեթիվը.

9) լսողական սարքերի ներդիրների հավաստագրի տրամադրման համար՝ լսողական սարք կրելու մասին բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրամադրված տեղեկանք՝ տրամադրող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված.

10) հավաստագրերի ձեռքբերման վերաբերյալ դիմումն անձի ներկայացուցչի կողմից ներկայացնելիս՝ նաև ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կարգի 37-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան և շահառուի գրավոր լիազորագիրը.

11) առձեռն դիմելու դեպքում՝ շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացնում է փաստաթղթերի բնօրինակները, փոստային առաքման դեպքում՝ բոլոր փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ սույն կարգի 37-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերի, իսկ առցանց (էլեկտրոնային) եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ դրանց գունավոր լուսապատճենները.

12) երեխաների օրթեզի տրամադրման համար` մասնագիտացված բժշկական կազմակերպության (կենտրոնի) կողմից հաստատված` վնասվածքաբանի կամ օրթոպեդի կամ վերականգնողաբանի մասնագիտական եզրակացությունը (այսուհետ` մասնագիտական եզրակացություն): Մասնագիտական եզրակացությունը տրվում է ինչպես հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող, այնպես էլ նեղ մասնագիտական խորհրդատվության ենթարկված երեխաներին.

13) ՄՍԾ-ի համապատասխան եզրակացությունը, եթե սույն կարգի 25-րդ կետով սահմանված է, որ ՄՍԾ-ն տվյալ աջակցող միջոցն ստանալու համար եզրակացություն է տալիս:

38. Առողջական վիճակով պայմանավորված շահառուն կարող է հեռախոսազանգի կամ փոստային առաքման միջոցով դիմում ներկայացնել ՄՍԾ՝ հավաստագիր ստանալու համար դիմումն իր բնակության վայրում լրացնելու նպատակով տունայց կազմակերպելու վերաբերյալ: Դիմումը կամ հեռախոսազանգն ստանալուց հետո եռօրյա ժամկետում կազմակերպվում է տնային այցելություն և համապատասխան դիմումի լրացման գործընթացը:

39. Եթե պետական հավաստագիր ստանալու համար շահառուի կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացվել է դիմում տարբեր աջակցող միջոցներ ստանալու համար, սակայն դրանք ստանալու ժամկետները տարբեր են, ապա հաջորդ աջակցող միջոցն ստանալու համար սույն կարգի 37-րդ կետի 2-13-րդ կետերով սահմանված փաստաթղթերը կրկին չեն ներկայացվում, եթե դրանք իրավազոր են մինչև հաջորդ միջոցն ստանալու ժամկետները և համապատասխանում են աջակցող միջոցն ստանալու համար սահմանված պահանջներին: Այս դեպքում շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացնում են միայն գրավոր դիմում:

40. Փաստաթղթերն ստանալուց հետո ՄՍԾ-ի տարածքային կենտրոնը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է ՄՍԾ: Վերջինս ստուգում է դրանց լիարժեքությունը և տասն աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում ձևավորում հավաստագիրը` դրա մասին փոստային առաքումով կամ էլեկտրոնային փոստով պատշաճ տեղեկացնելով դիմողին:

41. Ներկայացված փաստաթղթերում անճշտություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում ՄՍԾ-ն տասն աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին: Ճշտված և (կամ) լրացված փաստաթղթերն ստանալուց հետո հավաստագիրը ձևավորվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:

42. Հավաստագիրը ձևավորվելուց հետո դիմողին տրամադրվում է նաև կազմակերպությունների ցանկը, հասցեները, կոնտակտային տվյալները, ինչպես նաև տեղեկատվություն յուրաքանչյուր հավաստագրի գնային արժեքի վերաբերյալ:

43. Աջակցող միջոցն ստանալու համար շահառուն դիմում է իր նախընտրած կազմակերպություն՝ ներկայացնելով սույն կարգի 37-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերը: Դիմումն անձի ներկայացուցչի կողմից տրվելիս՝ ներկայացվում են նաև`

1) ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կարգի 37-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող լիազորագրի հիման վրա անձի ներկայացուցիչը լինելու դեպքում՝ լիազորագիրը.

3) անձի օրինական ներկայացուցիչը լինելու դեպքում՝ ծնողը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանալու փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը:

44. Անձի անգործունակ ճանաչված լինելու դեպքում աջակցող միջոցների տրամադրման մասին դիմումը ներկայացնում է տվյալ անձի խնամակալը:

45. Կազմակերպությունը շահառուին աջակցող միջոցը (միջոցները) տրամադրում է տեղեկատվական համակարգում պետական հավաստագրի առկայության դեպքում: Կազմակերպությունում աջակցող միջոցներ ստացող յուրաքանչյուր անձի համար լրացվում է անձնական քարտ, որտեղ նշվում են՝

1) աջակցող միջոց ստացող անձի՝

ա. անունը, հայրանունը, ազգանունը,

բ. անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

գ. հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտի համարը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,

դ. սոցիալական խումբը (կարգավիճակը).

2) տրամադրվող աջակցող միջոցի լրիվ անվանումը.

3) աջակցող միջոցի տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը.

4) աջակցող միջոցը ներկայացուցչի կողմից ստանալու դեպքում՝ ներկայացուցչի վերաբերյալ սույն կետի 1-ին ենթակետի ,աե և ,բե պարբերություններում նշված տվյալները.

5) դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

46. Անձնական քարտում կարող են լրացվել նաև սույն կարգի 45-րդ կետում չնշված` աջակցող միջոցների տրամադրման վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկություններ: Աջակցող միջոցներն ստացող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն ստորագրում են անձնական քարտում:

47. Անձնական քարտը պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Կազմակերպությունը պարտավոր է անձի պահանջով նրան տրամադրել անձնական քարտի պատճենը: Կազմակերպությունը լիազորած մարմնին է տրամադրում անձնական քարտը՝ լիազորած մարմնի կողմից այդպիսի պահանջ ներկայացվելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում:

 

4. ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

48. Հավաստագիրը կազմում է ՄՍԾ-ն:

48.1. Հավաստագիրը ձևավորվում և հաշվառվում է տեղեկատվական համակարգում` անձի դիմումի և սույն կարգի 37-րդ կետով սահմանված փաստաթղթերի հիման վրա:

48.2. Հավաստագրի, ինչպես նաև առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների և աջակցող միջոցի վերանորոգման գնային արժեքը սահմանվում է որակավորված աջակցող միջոց տրամադրող կազմակերպությունների կողմից ներկայացված գնառաջարկների և (կամ) շուկայի ուսումնասիրության հիման վրա արձանագրված գների միջին թվաբանականի արդյունքում ստացված գինը, բայց ոչ ավելի, քան գնառաջարկների և արձանագրված գների համադրման արդյունքում ստացված նվազագույն գնից 40% հավելաճով առաջացած գինը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով աջակցող միջոցների ձեռքբերման համար նախատեսված միջոցների շրջանակներում:

48.3. Կազմակերպությունները նախարարության պահանջով տասնօրյա ժամկետում նախարարություն են ներկայացնում գնառաջարկ` համաձայն սույն հավելվածի N 1 ձևի, իսկ ստորին և վերին վերջույթների պրոթեզների, օրթեզների և անհատական պատրաստվող աջակցող միջոցների դեպքում` համաձայն սույն հավելվածի N 2 ձևի, աջակցող միջոցների վերանորոգման դեպքում` համաձայն սույն հավելվածի N 3 ձևի: Ներկայացված գնառաջարկի արդյունքում կազմակերպության շահույթը չպետք է գերազանցի աջակցող միջոցի ինքնարժեքի 10%-ը, վերանորոգման դեպքում` վերանորոգման ինքնարժեքի 10%-ը։ Ընդ որում, համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում կազմակերպությունների կողմից ներկայացված գնառաջարկներում համապատասխանաբար աջակցող միջոցի և (կամ) վերանորոգման ինքնարժեքի 10%-ից ավելի շահույթ հայտնաբերելու դեպքում կազմակերպությունը պարտավորվում է վճարել տույժ` տվյալ աջակցող միջոցի համար ներկայացված գնառաջարկի հիսունապատիկի չափով, վերանորոգման դեպքում` տվյալ վերանորոգման համար ներկայացված գնառաջարկի հիսունապատիկի չափով: Սույն կետում նշված տույժերը կիրառվում են նաև, եթե կազմակերպությունները ներկայացված գնառաջարկներում ինքնարժեքը սխալ են ներկայացրել, որի հետևանքով ստացել են իրական ինքնարժեքի 10%-ից ավելի շահույթ: Համապատասխան վերլուծությունների հիման վրա նախարարությունը հաշվարկում է աջակցող միջոցների պետական հավաստագրերի, առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների և աջակցող միջոցների վերանորոգման գները, որոնք հիմք են հանդիսանում բյուջետային հայտերի մշակման համար:

48.4. Կազմակերպությունից շահառուն ստանում է իրեն տրամադրված հավաստագրի գնին համարժեք աջակցող միջոցներ: Եթե շահառուի նախընտրած աջակցող միջոցների գինը բարձր է հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված աջակցող միջոցները` վճարելով արժեքի տարբերությունը:

48.5. Անձն իր ցանկությամբ անվասայլակի, լսողական սարքի, վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների, կրծքագեղձի էկզոպրոթեզի փոխարեն կարող է հավաստագրի գնային արժեքի սահմաններում ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ (մարտկոցներ, անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկ, կառավարման վահանակներ և այլն), որոնք օգտագործվում են դրանց ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար: Ընդ որում, վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների այլ պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ ստանալու վերաբերյալ եզրակացությունը տալիս է ՄՍԾ-ն:

48.6. Եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան անվասայլակ, լսողական սարք, վերին կամ ստորին վերջույթների պրոթեզներ, կրծքագեղձի էկզոպրոթեզ, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա կարող է հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում նույն կազմակերպությունից ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ, կառավարման վահանակներ և այլն), որոնք օգտագործվում են պարագայի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար, իսկ սեղմիրանների և աղեկապերի դեպքում նաև երկրորդ սեղմիրանը կամ աղեկապը՝ որպես փոխնորդ:

48.7. Եթե հավաստագրի շրջանակներում ձեռք բերված աջակցող միջոցների գինն ավելի ցածր է հավաստագրով սահմանված գնային արժեքից, ապա տրամադրված աջակցող միջոցների համար կազմակերպությունը ֆինանսավորվում է փաստացի գնային արժեքի չափով:

 

IV. ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ

 

49. Հերթական նոր աջակցող միջոցն ստանալու դեպքում շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը` անձի ցանկության դեպքում, իսկ անձի մահվան դեպքում՝ ընտանիքի անդամները նախորդ ստացած աջակցող միջոցը կարող են վերադարձնել ՄՍԾ: Վերադարձված աջակցող միջոցներն օգտագործվում են դրա կարիքն ունեցող այլ անձանց ժամանակավոր տրամադրելու նպատակով:

49.1. Վերադարձված վերին և ստորին վերջույթի պրոթեզները կարող են ենթարկվել վերամշակման պետական լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում և կարգով և տրամադրվել աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող և պրոթեզն ակտիվ շահագործող հաշմանդամություն ունեցող անձանց՝ որպես փոխնորդ՝ ՄՍԾ-ի եզրակացության հիման վրա:

49.2. Ժամանակավոր օգտագործման համար աջակցող միջոց տրամադրվում է անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացության (այսուհետ` մասնագիտական եզրակացություն) հիման վրա:

49.3. Ժամանակավոր օգտագործման համար աջակցող միջոցները տրամադրվում են առավելագույնը 6 ամիս ժամկետով, ընդ որում, ժամկետը նշվում է սույն կարգի 49.2-րդ կետով սահմանված կազմակերպությունների կողմից տրված մասնագիտական եզրակացության մեջ: Եթե քաղաքացուն աջակցող միջոցն անհրաժեշտ է ավելի երկար ժամկետով, ապա նա ՄՍԾ է ներկայացնում նոր մասնագիտական եզրակացություն:

49.4. Վերադարձված աջակցող միջոցի վերաբերյալ տվյալները գրանցվում են քաղաքացիների կողմից վերադարձված աջակցող միջոցի հաշվառման գրանցամատյանում` համաձայն սույն հավելվածի N 4 ձևի: Ժամանակավոր օգտագործման համար տրամադրված աջակցող միջոցի վերաբերյալ տվյալները գրանցվում են ժամանակավոր օգտագործման համար տրամադրված աջակցող միջոցների հաշվառման գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի N 5 ձևի:

49.5. Գրանցամատյաններում անճշտությունների, սխալ գրառումների ուղղումը կատարվում է սխալ կամ ոչ ճիշտ լրացված գրառումները վերցնելով փակագծերի մեջ՝ հաջորդ ազատ նոր տողում ավելացնելով ճիշտ գրառումները: Կատարված ոչ ճիշտ գրառման կողքին դրվում է ուղղումը կատարողի ստորագրությունը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և պաշտոնը:

 

V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

50. Սույն որոշման ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման շրջանակներում սահմանված կարգով որակավորված կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը շարունակում են մնալ ուժի մեջ։

51. Սույն հավելվածի 15-րդ կետով սահմանված՝ հավաստագրի ուժի մեջ գտնվելու 90-օրյա ժամկետը տարածվում է նաև մինչև սույն որոշման ընդունումը տրամադրված այն հավաստագրերի վրա, որոնք որոշումն ուժի մեջ մտնելու պահին գտնվում են ուժի մեջ։

 

Ձև N 1

 

ԳՆԱՌԱՋԱՐԿ

 

Աջակցող միջոցների վերաբերյալ

 

NN

ը/կ

Տրամադրվող աջակցող միջոցի անվանումը

Մակնիշը

Ձեռքբերման գինը

Այլ ծախսեր

Ինքնարժեք

Շահույթ

Վերջնական գին

(գնառաջարկ)

ՀՀ

տարածքից դուրս տվյալ երկրի փոխարժե-

քով

դրամով*

ծախսերի անունները ՀՀ տարածքից դուրս

ՀՀ տարածքից դուրս տվյալ երկրի փոխարժեքով ծախս

դրամով ծախս*

ծախսերի անունները ՀՀ տարածքում

ՀՀ

տարածքում ծախս

ընդամենը ծախս

տոկոս

գումար

1

2

3

4

5

6

7

8

9

10

11 (=8+10)

12 (=11+5)

13

14

15 (=12+14)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*ՀՀ տարածքից դուրս գնված միջոցի փոխարժեքը հաշվարկվում է ձեռքբերման պահին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված միջին փոխարժեքով:

Ծանոթություն. Ներկայացված ինքնարժեքի մեջ չեն հաշվարկվում կազմակերպության այլ` աջակցող միջոցների տրամադրմանը և (կամ) վերանորոգմանը չառնչվող գործունեությամբ զբաղվելու դեպքում առաջացած ծախսերը:

 

Կազմակերպության անվանում _______________________________________________

 

Կազմակերպության տնօրեն

__________________________

(անունը, ազգանունը)

__________________________

(ստորագրությունը)

 

 

 

Կ.Տ

 

Ձև N 2

 

ԳՆԱՌԱՋԱՐԿ

Ստորին և վերին վերջույթների պրոթեզների, օրթեզների և անհատական պատրաստվող աջակցող միջոցների վերաբերյալ

NN

ը/կ

Տրա-մադրվող աջակցող միջոցի անվանումը

Օգտա-գործվող դետալ-ները

Օգտագործվող դետալների

ձեռքբերման գինը

Տրամադրվող աջակցող միջոցի պատրաստ-ման համար օգտագործվող դետալների ընդամենը արժեքը

Այլ ծախսեր

Ինքնար-ժեք

Շահույթ

Վերջնա-կան գին (գնառա-ջարկ)

ՀՀ տարածքից դուրս տվյալ երկրի փոխարժեքով

դրամով*

ծախսերի անունները ՀՀ տարածքից դուրս

ՀՀ տարածքից դուրս տվյալ երկրի փոխարժեքով

ծախս

դրամով ծախս*

ծախսերի անուն-ները ՀՀ

տարած-քում

ՀՀ

տարած-քում ծախս

ընդամենը ծախս

տոկոս

գումար

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12 (=9+11)

13 (=6+12)

14

15

16 (=13+15)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*ՀՀ տարածքից դուրս գնված միջոցի փոխարժեքը հաշվարկվում է ձեռքբերման պահին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված միջին փոխարժեքով: Ծանոթություն. Ներկայացված ինքնարժեքի մեջ չեն հաշվարկվում կազմակերպության այլ` աջակցող միջոցների տրամադրմանը և (կամ) վերանորոգմանը չառնչվող գործունեությամբ զբաղվելու դեպքում առաջացած ծախսերը:

 

Կազմակերպության անվանում _______________________________________________

 

Կազմակերպության տնօրեն

__________________________

(անունը, ազգանունը)

__________________________

(ստորագրությունը)

 

 

 

Կ.Տ

 

Ձև N 3

 

ԳՆԱՌԱՋԱՐԿ

 

Աջակցող միջոցների վերանորոգման վերաբերյալ

 

NN

ը/կ

Տրա-մադրվող աջակցող միջոցի վերանո-ոգման անունը

Տրա-ադրվող վերանո-րոգման համար օգտա-գործվող դետալները

Օգտագործվող դետալների

ձեռքբերման գինը

Տրա-մադրվող աջակցող միջոցի վերանո-րոգման համար օգտա-գործվող դետալների ընդամենը արժեքը

Այլծախսեր

Վերանո-րոգման ինքնարժեք

Շահույթ

Վերջնա-կան գին (գնառա-ջարկ)

ՀՀ տարածքից դուրստվյալ երկրի փոխար-ժեքով

դրամով*

ծախսերի անուն-ները ՀՀ տարած-քից դուրս

ՀՀտարածքից դուրստվյալ երկրի փոխարժեքով

ծախս

դրամով ծախս*

ծախսերի անունները ՀՀ

տարածքում

ՀՀ

տարած-քում ծախս

ընդամենը ծախս

տոկոսը

գումարը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12 (=9+11)

13 (=6+12)

14

15

16 (=13+15)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*ՀՀ տարածքից դուրս գնված միջոցի փոխարժեքը հաշվարկվում է ձեռքբերման պահին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված միջին փոխարժեքով: Ծանոթություն. Ներկայացված ինքնարժեքի մեջ չեն հաշվարկվում կազմակերպության այլ` աջակցող միջոցների տրամադրմանը և (կամ) վերանորոգմանը չառնչվող գործունեությամբ զբաղվելու դեպքում առաջացած ծախսերը:

 

Կազմակերպության անվանում _______________________________________________

 

Կազմակերպության տնօրեն

__________________________

(անունը, ազգանունը)

__________________________

(ստորագրությունը)

 

 

 

Կ.Տ

 

Ձև N 4

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԻ

 

NN

ը/կ

Աջակցող միջոցը վերադարձնողի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցը վերադարձ-նելու օրը, ամիսը,

տարեթիվը

Վերա-դարձված աջակցող միջոցի անվանումը

Վերա-դարձված աջակցող միջոցի քանակը

Աջակցող միջոցը վերադարձնողի ստորագրությունը

Աջակցող միջոցն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցն ստացողի ստորագրու-թյունը

Նշումներ

 

1

2

3

4

5

6

7

8

1.

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 5

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN

ը/կ

Աջակցող միջոցի կարիք ունեցող անձի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցի կարիք ունեցող անձի սոցիալական կարգավիճակը

Աջակցող միջոցի անվանումը

Աջակցող միջոցը տրամա-դրելու օրը, ամիսը,

տարեթիվը

Մասնագիտական եզրակացություն տրամադրողի անունը, ազգանունը, հայրանունը

Որքան ժամկետով է տրամադրվում աջակցող միջոցը

Աջակցող միջոցն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցն ստացողի ստորա-գրությունը

Աջակցող միջոցը տրամադրողի անունը, ազգանունը, հայրանունը

Աջակցող միջոցը տրամա-դրողի ստորա-

գրությունը

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       
 »:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


31.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 27-ի N 1406-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման

 

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ

 

NN

ը/կ

Աջակցող միջոցը

Օգտագործման ժամկետները

Աջակցող միջոցն ստանալու իրավունք ունեցող անձինք

 

1

2

3

1.

Պրոթեզներ

հաշմանդամություն ունեցող անձինք

1)

ստորին վերջույթների բուժամարզական պրոթեզ

մեծահասակներին` մեկ տարի

երեխաներին` վեց ամիս

2)

ստորին վերջույթների հիմնական պրոթեզ

մեծահասակներին` երեք տարի

երեխաներին` մեկ տարի

3)

վերին վերջույթների պրոթեզ

մեծահասակներին` չորս տարի

երեխաներին` երկու տարի

4)

ակնագնդի պրոթեզ

մեծահասակներին` երկու տարի,

երեխաներին` մեկ տարի

5)

ձայնալարերի պրոթեզ և ձայնաստեղծ սարք

հինգ տարի

6)

օրթոպրոթեզ

մեծահասակներին` երկու տարի

1. hաշմանդամություն ունեցող անձինք,

2. երեխաները՝ անկախ հաշմանդամություն ունենալու կամ սոցիալապես անապահով լինելու հանգամանքից

0-7 տարեկան (ներառյալ) երեխաներին` վեց ամիս

8-18 տարեկան երեխաներին՝ մեկ տարի

7)

կրծքագեղձի էկզոպրոթեզ

մեկ տարի

1. hաշմանդամություն ունեցող կանայք,

2. սոցիալապես անապահով կանայք

2.

Օրթեզներ

1. hաշմանդամություն ունեցող անձինք,

2. երեխաները՝ անկախ հաշմանդամություն ունենալու կամ սոցիալապես անապահով լինելու հանգամանքից

1)

վերին վերջույթի

մեծահասակներին` երկու տարի

0-7 տարեկան (ներառյալ) երեխաներին` վեց ամիս

8-18 տարեկան երեխաներին՝ մեկ տարի

2)

ստորին վերջույթի՝ առանց հոդի

մեծահասակներին` մեկ տարի

երեխաներին` վեց ամիս

3)

ստորին վերջույթի՝ հոդով

մեծահասակներին` երկու տարի

0-7 տարեկան (ներառյալ) երեխաներին` մեկ

տարի

8-18 տարեկան երեխաներին՝ վեց ամիս

4)

պարանոցի և գլխի

մեծահասակներին` մեկ տարի

0-7 տարեկան (ներառյալ) երեխաներին` վեց ամիս

8-18 տարեկան երեխաներին՝ մեկ տարի

5)

օրթեզ-սեղմիրան

մեծահասակներին` մեկ տարի

0-7 տարեկան (ներառյալ) երեխաներին` վեց ամիս

8-18 տարեկան երեխաներին՝ մեկ տարի

3.

Սեղմիրան

մեծահասակներին` երկու տարի

1. հաշմանդամություն ունեցող անձինք,

2. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամները,

3. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված

անձինք,

4. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները,

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների (այդ թվում՝ պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներ) ընտանիքի անդամները,

6. երեխաները՝ անկախ հաշմանդամություն ունենալու կամ սոցիալապես անապահով լինելու հանգամանքից,

7. ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամները

0-7 տարեկան (ներառյալ) երեխաներին` վեց ամիս

8-18 տարեկան երեխաներին՝ մեկ տարի

4.

Հենակ` մեկ լրացուցիչ ռետինով

երկու տարի

5.

Աղեկապ

մեծահասակներին` մեկ տարի

0-7 տարեկան (ներառյալ) երեխաներին` վեց ամիս

8-18 տարեկան երեխաներին՝ մեկ տարի

6.

Ծնկակալ

մեծահասակներին` մեկ տարի

0-7 տարեկան (ներառյալ) երեխաներին` վեց ամիս

8-18 տարեկան երեխաներին՝ մեկ տարի

7.

Ձեռնափայտ` մեկ լրացուցիչ ռետինով

երկու տարի

8.

Քայլակ

մեծահասակներին` երեք տարի

երեխաներին` երկու տարի

9.

Ռեկլինատոր

մեկ տարի

10.

Կոշիկներ

 

1)

պրոթեզի կոշիկ

տարեկան` երկու զույգ

ստորին վերջույթը պրոթեզավորված կամ օրթեզավորված անձինք

2)

օրթեզի կոշիկ

տարեկան` երկու զույգ

3)

օրթոպեդիկ կոշիկ

տարեկան` երկու զույգ

հաշմանդամություն ունեցող անձինք

11.

Գուլպա (անդամահատված ծայրատի համար)

տարեկան` 3 հատ (բացառությամբ պրոթեզավորվելու առաջին

տարվա, որի ընթացքում գուլպաները տրամադրվում են պրոթեզի հետ միասին պրոթեզավորող կազմակերպության կողմից)

վերին կամ ստորին վերջույթի պրոթեզ կրող հաշմանդամություն ունեցող անձինք

12.

Լսողական սարքի ներդիր

մեկ տարի

լսողական սարք կրող՝ մինչև 12 տարեկան երեխաներին

13.

Անվասայլակ

16 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց` երեք տարի

հաշմանդամություն ունեցող անձինք

0-15 տարեկան (ներառյալ) երեխաներին` երկու տարի

14.

Փոքր տրամաչափի անվասայլակ

երկու տարի

ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատումով հաշմանդամություն ունեցող անձինք

15.

Լոգարանի աթոռ

երեք տարի

հաշմանդամություն ունեցող անձինք

16.

Լսողական սարք

12-29 տարեկան (ներառյալ) անձանց` 5 տարի

լսողության խնդիրներ ունեցող անձինք

30-64 տարեկան (ներառյալ) անձանց` 5 տարի

հաշմանդամություն ունեցող անձինք

65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց` 3 տարի

65 տարեկանը լրացած անձինք

17.

Կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր/պարագաներ

1. լար

մեկ տարի

1. կոխլեար իմպլանտ կրող անձինք

2. միկրոֆոնի ֆիլտրեր

վեց ամիս

3. կոճ

մեկ տարի (տրամադրվում է կոխլեար իմպլանտի

տեղադրումից մեկ տարի հետո)

4. վերալիցքավորող մարտկոց

մեկ տարի (տրամադրվում է կոխլեար իմպլանտի

տեղադրումից մեկ տարի հետո)

5. մագնիս

երկու տարի (տրամադրվում է կոխլեար

իմպլանտի տեղադրումից երկու տարի հետո)

6. ծրագրավորում

կոխլեար իմպլանտի տեղադրումից հետո առաջին

5 տարին` վեց ամիս

5-րդ տարուց հետո` 1 տարի

 »:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


31.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 27-ի N 1406-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման

 

ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց (այսուհետ՝ շահառու) աջակցող միջոցներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները և քաղաքացիական անձինք (այսուհետ` զինծառայողներ և քաղաքացիական անձինք) աջակցող միջոց ստանալու համար անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմում են ՄՍԾ՝ ներկայացնելով դիմումը, անձը հաստատող փաստաթուղթը, երեխաների ծննդյան վկայականում սոցիալական քարտի համարը նշված չլինելու, ինչպես նաև նույնականացման քարտ չունենալու դեպքերում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը, ներկայացուցչի դիմելու դեպքում` նաև նոտարական վավերացմամբ կամ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը:

3. Եթե զինծառայողները և քաղաքացիական անձինք բուժում են ստանում հոսպիտալներում կամ այլ բժշկական կազմակերպություններում կամ առողջական վիճակով պայմանավորված չեն կարող ներկայանալ ՄՍԾ, ապա վերջինս զինծառայողների և քաղաքացիական անձանց դիմումի հիման վրա հնգօրյա ժամկետում կազմակերպում է այցելություն անձի գտնվելու վայր:

4. ՄՍԾ-ն գնահատում է անձի կարիքը, նույն օրը տալիս է եզրակացություն՝ աջակցող միջոցի անհրաժեշտության կամ դրա բացակայության վերաբերյալ: Աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու դեպքում ՄՍԾ-ն նույն օրը կազմակերպում է պետական հավաստագիր ստանալու վերաբերյալ դիմումի ընդունումը, սահմանված կարգով ապահովում դրա հետագա ընթացքը, ինչպես նաև տրամադրում է տվյալ աջակցող միջոցը տրամադրող կազմակերպությունների ցանկը, դրանց կոնտակտային տվյալները և հասցեները: ՄՍԾ-ն պետական հավաստագիր ստանալու համար դիմումն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ապահովում է հավաստագրի կազմումը և դրա մասին տեղեկացնում դիմողին:

5. Սույն ընթացակարգի 2-4-րդ կետերով սահմանված դրույթները չեն տարածվում 6-րդ կետով սահմանված շահառուների պրոթեզավորման (վերին կամ ստորին վերջույթի, աչքի և ձայնաստեղծ պրոթեզների տրամադրման) գործընթացի վրա: Սույն հավելվածի 6-րդ կետում նշված շահառուների վրա տարածվում են սույն կարգի 6-15-րդ կետերով սահմանված դրույթները:

6. Սույն ընթացակարգի պրոթեզավորման շահառուներ են հանդիսանում ռազմական գործողություններին մասնակցած՝

1) շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պարտադիր և (կամ) պայմանագրային զինծառայողները.

2) ոստիկանության, ազգային անվտանգության համակարգերի ծառայողները և փրկարար ծառայողները.

3) զորահավաքային զորակոչով կանչված զինծառայողները.

4) կամավորականները:

7. Շահառուների պրոթեզավորումն իրականացվում է կարիքի գնահատման հիման վրա՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված ցուցակները, որոնք կարող են համալրվել նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ճշգրտված տվյալներով:

8. Շահառուների կարիքի գնահատումն իրականացնում է ՄՍԾ-ն և այդ նպատակով ստեղծված բազմամասնագիտական թիմը:

9. Կարիքների գնահատման բազմամասնագիտական թիմի կազմում ընդգրկվում են առնվազն հետևյալ մասնագետները՝

1) օրթոպեդ կամ վնասվածքաբան.

2) ֆիզիոթերապիստ.

3) վերականգնողաբան.

4) էրգոթերապիստ.

5) պրոթեզիստ.

6) համակարգող-խորհրդատու, այդ թվում՝ միջավայրային մատչելիության ապահովման և աջակցող տեխնոլոգիաների գծով.

7) անհրաժեշտության դեպքում կարող են ընդգրկվել լրացուցիչ՝ նեղ մասնագետներ՝ սուրդոլոգ, տիֆլոմանկավարժ (տարածական կողմնորոշման մասնագետ), հոգեբան և այլն:

10. Շահառուի ցանկության դեպքում կարիքի գնահատումը ՄՍԾ-ն և բազմամասնագիտական թիմն իրականացնում են տունայցի միջոցով:

11. Եթե սույն ընթացակարգի 7-րդ կետով նախատեսված ցուցակներում անձի տվյալները բացակայում են, ապա սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված զինծառայողներին աջակցող միջոցների տրամադրումը և 6-րդ կետով սահմանված անձանց պրոթեզավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա՝ համաձայն ձևի: Սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված քաղաքացիական անձանց դեպքում ՄՍԾ-ի համար հիմք է հանդիսանում համապատասխան մարմիններից կատարված գրավոր կամ բանավոր հարցումը:

12. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված տեղեկանքը շահառուն ներկայացնում է ՄՍԾ, որն էլ բազմամասնագիտական թիմի հետ միասին կատարում է կարիքի գնահատում:

13. Գնահատման արդյունքում կազմվում է կարիքի գնահատման եզրակացություն հիմնական պրոթեզի տեսակի, դրա բաղկացուցիչ մասերի, դետալների տեխնիկական նկարագրերի մասին, ինչպես նաև անհրաժեշտ այլ աջակցող միջոցների մասին, ընդ որում, կարող է տրամադրվել եզրակացություն արմնկային և (կամ) թևատակի հենակների համար, տեղում կազմակերպվում է շահառուից դիմումի ընդունումը: Ստորին վերջույթի բուժամարզական կամ վերին վերջույթի կոսմետիկ պրոթեզները շահառուներին տրամադրվում են սույն ընթացակարգի պահանջներին համապատասխան:

14. Հատուկ ընթացակարգով պրոթեզավորման ծառայությունը մատուցում են սույն որոշմամբ սահմանված կարգով որակավորված կազմակերպությունները` հիմք ընդունելով բազմամասնագիտական թիմի կարիքի գնահատման եզրակացությունը: Պրոթեզավորման ծառայությունը ներառում է ինչպես պրոթեզ տրամադրելը և վերանորոգելը, այնպես էլ պրոթեզը կրելուն նախապատրաստելը և օգտագործելու հմտություններ սովորեցնելը:

15. Շահառուն իր նախընտրությամբ դիմում է որևէ կազմակերպություն՝ պրոթեզավորումը, պրոթեզի վերանորոգումը, պրոթեզը կրելուն նախապատրաստելը, այն կրելու հմտությունների ուսուցումը և այլ աջակցող միջոցներն ստանալու համար՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը:

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Տրվում է ------------------------------------------------------------------------------------------------------

(անունը, ազգանունը, հայրանունը)

անձը հաստատող փաստաթղթի տեսակը ------------------------------------------------------,

սերիան/ համարը----------------------------------------, ՀԾՀ-ն կամ սոցիալական քարտը, կամ այն չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը----------------------------, այն մասին, որ նա հանդիսանում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում ռազմական գործողությունների մասնակից։

 

Տրվում է ներկայացնելու միասնական սոցիալական ծառայություն

 

Տրամադրող մարմինը

-----------------------------------------------------------

Տրամադրողի պաշտոնը

-----------------------------------------------------------

 

Տրամադրողի

-----------------------------------------

(անունը, ազգանունը)

-----------------------------------------

(ստորագրությունը)

 

----  --------------------202  թ.

 

Կ.Տ. »:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 27-ի N 1406-Ն որոշման

 

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր

 

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N _______

 

1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը ______________________________________________

2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը __________________________________________________

3. Անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) տվյալները ____________________________________

______________________________________________________________________________________

(անվանումը, սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

4. Աջակցող միջոցի անվանումը (աջ և ձախ նշումով, եթե կա տարբերակում)

______________________________________________________________________________________

5. Հավաստագրի արժեքը ____________________________________

6. Տրամադրման ամսաթիվը ________________________20______ թ.

7. Շահառուի կարգավիճակը _________________________________

8. Հավաստագիրը տրամադրողի անունը, ազգանունը,

______________________________________________________________________________________

 

Ուժի մեջ է մինչև __________ ___________________ 20______

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 27-ի N 1406-Ն որոշման

 

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N

 

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Տեղեկանքը տալու ամսաթիվը ____________ Տեղեկանքի գործողության (ուժի մեջ գտնվելու) ժամկետը __________

Շահառուի ազգանունը ___________________անունը _____________հայրանունը__________ սեռը _______

Շահառուի հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի N -ը)_____________________

Շահառուի ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ______________________________

Շահառուի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն ընդգծել / հեռախոսահամարը ______________

Հաշմանդամության խումբը կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը

____________________________________________________________________________

Հաշմանդամության ժամկետը և պատճառական կապը

____________________________________________________________________________

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԸ

NN ը/կ

ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿԱՄ ՎԵՐԻՆ ԵՎ ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ԱՄՊՈՒՏԱՑԻԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՁԵՌԱԳՐՈՎ

ԱՋ/ՁԱԽ ՆՇՈՒՄԸ

ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՆԻՔԸ

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

 

ՄՍԾ բժշկասոցիալական փորձաքննության և մեթոդական աջակցության բաժին

____________________________________________________________________________»:

(ստորագրությունը) Ա.Ա.Հ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 27-ի N 1406-Ն որոշման

 

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության 2015 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Լսողական սարք կրելու անհրաժեշտության վերաբերյալ

 

Կազմակերպության անվանումը

_________________________________________________________________________

 

Հետազոտվողի անունը, հայրանունը, ազգանունը

_________________________________________________________________________

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ___________________________________________

Հետազոտվողի բնակության վայրը __________________________________________

 

Ախտորոշումը (նշվում է նաև լսողության կորստի աստիճանը)

_________________________________________________________________________

 

Ու՞նի լսողական սարքի կարիք (ձեռագրով նշել այո կամ ոչ)

_________________________________________________________________________

Եթե ունի լսողական սարքի կարիք, նշել՝ քանի սարքի կարիք ունի

_________________________________________________________________________

Եթե մեկ լսողական սարքի կարիք ունի՝ նշել, թե որ ականջի համար

_________________________________________________________________________

 

Բժիշկ

-----------------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը)

-----------------------------------------

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

(կազմակերպության կնիքը)

 

_______ ______________ 20   թ»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան