ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2021 թվականի N 1269-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1204-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի «Պետական գույքն օտարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1194-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1204-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը «որն ամբողջությամբ» բառերից առաջ լրացնել «իսկ աճուրդով օտարված գույքի վաճառքի գինը 2020 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ կազմում է ՝ 86 548 607 դրամ,» բառերով.
2) որոշման 4-րդ կետում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «մեկամսյա ժամկետում» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |