Գլխավոր տեղեկություն
Համար
N 1452-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.06-2021.09.19 Պաշտոնական հրապարակման օրը 08.09.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2021 թվականի N 1452-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 643-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը և «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումները հաստատելու մասին» N 643-Լ որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման նախաբանում «20-րդ հոդվածը՝ պետության գործունեությունը մշակույթի ոլորտում» բառերը փոխարինել «20-րդ և 21-րդ հոդվածները,» բառերով.

2) որոշման հավելվածի 2-րդ «ԳՈՒՐԲԱՆ» Մշակույթի կենտրոն, «ԳՈՒՐԲԱՆ» Փառատոն» բաժնի 3-րդ կետի 3.6-րդ ենթակետի 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

««ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոն, «ԳՈՒՐԲԱՆ» փառատոն» ծրագրի իրականացման համար, ինչպես նաև հեռանկարում այլ մշակութային միջոցառումների կազմակերպման նպատակով նախատեսվում է վերանորոգել 150 քմ շինության տարածք՝ ստեղծելով մշակույթի կենտրոն, «Գուրբան» փառատոնի շրջանակներում ներգրավել 20 արվեստագետի, որոնք փառատոնի ընթացքում կստեղծագործեն և կկազմակերպեն 13 միջոցառում, որոնցից յուրաքանչյուրում կընդգրկվեն ևս 7 մասնակիցներ։ Փառատոնը տեղի է ունենալու Գյումրի քաղաքի առնվազն 7 ուրբան տարածքներում (այդ թվում՝ երկաթգծի կայարան, կայարանամերձ գետնանցում, կայարանամերձ այգի, «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածք, Գ. Սևյանի անվան մշակույթի պալատի տարածք, քաղաքային շուկա, «Բեռլին Արտ Հոթել»)։ Փառատոնի ընթացքում կապահովվի միջոցառումների մասնակից 5 հայ արվեստագետների ճանապարհածախսը և կեցությունը, ինչպես նաև կապահովվեն արտասահմանից ժամանած 7 արվեստագետների փոխադրամիջոցի ծախսերը։ Փառատոնի կազմակերպած միջոցառումներին կներգրավվի 150-170 հանդիսատես:».

3) որոշման հավելվածի 3-րդ «ՀԶՈՐԱՑԻ՛Ր, ՀԶՈՐԱՑՐՈՒ» բաժնի 3-րդ կետի 3.6-րդ ենթակետի 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«20 երիտասարդի վերապատրաստում մշակութային-սոցիալական ձեռնարկատիրության, հայ մշակույթի հիմունքների, վաճառքի իրականացման, մարքեթինգի, անձնային բրենդավորման թեմաներով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2021 թվական: